Նիսի ջազ փառատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիսի ջազ փառատոն
Nice Jazz Festival 2002.jpg
Տեսակ երաժշտական փառատոն
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Առաջինը 1948
nicejazzfestival.fr
Կոորդինատներ: 43°41′47.000004100005″ հս․ լ. 7°16′8.0000041000014″ ավ. ե. / 43.69638889002777660° հս․. լ. 7.268888890027778160° ավ. ե. / 43.69638889002777660; 7.268888890027778160
Nice Jazz Festival Վիքիպահեստում

Նիսի ջազ փառատոն, անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1948 թվականից Նիսում, Ֆրանսիական Ռիվերաում, առաջին միջազգային նշանակություն ունեցող ջազ փառատոն[1] Առաջին փառատոնը ղեկավարում էր «Լուի Արմսթրոնգը նրա բոլոր աստղերը» խումբը:[2][3] Ըստ Ֆրոմմերս տեղեկագրքի՝ այդ փառատոնը Եվրոպայում եղել է «ամենամեծ, էժան և հեղինակավոր» ջազ փառատոնը[4] Տարիների ընթացքում, շատ արտիսներ, որոնցից են Լիոնել Համփտոնը, Դիզզի Գիլեսփին, Ռեյ Չարլզը, Էլլա Ֆիցջերալը,[5] Հելեն Հումսը, [6] Հերբի Հանկոկը և Մայլս Դևիսը,[7] պարբերաբար մասնակցել են փառատոնին: 1994 թվականից հետո փառատոնը շեշտակի փոփոխություններ կրեց. այն թարմացվեց փոփ ժանրով և համաշխարհային երաժշտության այլ ժանրերով: Բայց փառատոնի նոր կազմակերպիչը՝ Վիվիան Սիկնազին, վերականգնում է ավանդական և ժամանակակից հնչյունների էկլեկտիկ խառնուրդը և հայտարարում, որ «փառատոնը մնում է Ռիվերայի ամենամեծ ամենամյա միջոցառումը»[8]: Հետագայում փառատոնը սկսվում է անց կացվել Նիսի մոտակայքում գտնվող Սիմիժե քաղաքում, որը ունի հռոմեական ամֆիթատրոն: Միջոցառումը բաղկացած է մի քանի առանձին փուլերից, որտեղ խմբերն ամեն երեկո՝ հուլիսին՝ 8 օր շարունակ համերգներ են տալիս:


2011 թվականից թառատոնը այլևս չի անցկացվում Սիմիժե քաղաքում, այն տեղափոխվել է ավելի կենտրոնական դիրք ունեցող Մասսենա փողոց: Նույն տարում հնգօրյա փառատոնին մասնակցում էին շուրջ 30000 հանդիսատես: 2012 թվականին փառատոնը տևում է հուլիսի 8-ից 12-ը, որին մասնակցում էին երգիչներ Հերբի Հանկոկը, Դի Դի Բրիջուոթերը, Եռկահ Բադուն, «Շարոն Ջոնսը և ձկնորս արքաները», Գրեգորի Պորտերը և Ջիմի Բրաունը:

2016 թվականին փառատոնը նախատեսվում էր սկսել հուլիսի 16-ին, բայց այն չեղյալ հայտարարվեց հուլիսի 14-ի բեռնատարի հարձակումից հետո[9]։


Մասնակիցների թիվը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուջե[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013՝ ծախս՝ 3 187 000 եվրո, եկամուտ՝ 1 175 000 եվրո [11]
  • 2012՝ ծախս՝ 3 064 000 եվրո, եկամուտ՝ 1 081 000 եվրո [11]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոնի կայքէջը անգլերեն և ֆրանսերեն

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Axelrod Alan (1999)։ The Complete Idiot's Guide to Jazz։ Alpha։ էջ 23։ ISBN 978-0-02-862731-1 
  2. Shepherd John (2003)։ Media, Industry and Society։ Continuum International։ էջ 281։ ISBN 978-0-8264-6321-0 
  3. Larkin Colin (1995)։ The Guinness Encyclopedia of Popular Music։ Guinness։ էջ 3034։ ISBN 978-1-56159-176-3 
  4. Porter Darwin, Danforth Prince (2007)։ Frommer's Provence & the Riviera։ Frommer's։ էջ 26։ ISBN 978-0-470-13827-4 
  5. Nicholson Stuart (1993)։ Ella Fitzgerald: a biography of the first lady of jazz։ Da Capo։ էջ 213։ ISBN 978-0-306-80642-1 
  6. Smith Jessie Carney, Shirelle Phelps (1996)։ Notable Black American women։ Verlag für die Deutsche Wirtschaft։ էջ 310։ ISBN 978-0-8103-9177-2 
  7. Cole George (2005)։ The Last Miles: The Music of Miles Davis, 1980-1991։ U of Michigan P։ էջ 407։ ISBN 978-0-472-11501-3 
  8. Porter Darwin, Danforth Prince, Cheryl A. Pientka (2007)։ France for Dummies։ For Dummies։ էջեր 45–46։ ISBN 978-0-470-08581-3 
  9. «Jazz Articles: 2016 Nice Jazz Festival Cancelled»։ Jazz Times։ 15 July 2016։ Վերցված է 19 July 2016 
  10. «Attentat à Nice : le Nice Jazz Festival et le concert de Rihanna annulés»։ Télérama.fr (fr-FR)։ Վերցված է 2018-07-04 
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 «NICE / INFO JAZZ Retour presse Bilan du Nice Jazz Festival 2013 - La lettre économique et politique de PACA»։ La lettre économique et politique de PACA (fr-FR)։ 2013-07-14։ Վերցված է 2018-07-04 
  12. 12,0 12,1 «Nice Jazz : le coup de gueule de Viviane Sicnasi»։ archives.nicematin.com (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-07-04