Նիսի Աստվածամոր բազիլիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Նիսի Աստվածամոր բազիլիկ
Կոորդինատներ43°42′11″ հս․ լ. 7°15′56″ ավ. ե.HGЯO
Նիսի Աստվածամոր բազիլիկ եկեղեցին

Նիսի Աստվածամոր բազիլիկ (ֆր.՝ Basilique Notre-Dame de Nice), հռոմեական կաթոլիկ բազիլիկ եկեղեցի ֆրանսիական Նիս քաղաքի կենտրոնում՝ Ժան-Մեդըսին պողոտայի վրա։

Նիսի Աստվածամոր բազիլիկ եկեղեցին գիշերով

Բազիլիկ այս եկեղեցին կառուցվել է 1864-1868 թվականներին, ըստ անվանի ճարտարապետ Շառլ Լնորմանի որդու՝ նույնպես ճարտարապետ Լուի Լնորմանի պատրաստած նախագծերի։ Անժերի Մայր տաճարից ներշնչված՝ վերջինս նախագծել է նոր գոթական ոճի մի պաշտամունքային կառույց։ Այս ոճի ընտրության շարժառիթն ու դրդիչ ուժը հետևյալ քաղաքական հանգամանքն էր. Ֆրանսիան Սարդինիայի թագավորությունից նոր-նոր ետ էր նվաճել Նիսի կոմսությունը, և քանի որ այդ ժամանակներում գոթիկան համարում էին ֆրանսիականին բնորոշ ոճ, Լնորմանը և նրա պես՝ բազում այլ արվեստագետներ ձգտում էին այդ ոճի գործադրմամբ ֆրանսիական շունչ ու ոգի հաղորդել իրենց ստեղծագործություններին[1]։

Նիսի բազիլիկի ամենանշանակալի կառուցվածքները 65 մետր բարձրությամբ զույգ քառակուսաձև աշտարակներն են, որոնք տիրականորեն իշխում են եկեղեցու արևելյան ճակատին։ Տպավորությունն ուժեղացնում է վարդագույն ընդարձակ լուսամուտը, որի վրա արտահայտիչ կերպով, անչափ գեղեցիկ՝ պատկերված է Մարիամ Աստվածածնի համբարձման տեսարանը։

Նիսի Աստվածամոր բազիլիկը քաղաքի ամենամեծ կաթոլիկ պաշտամունքային կառույցն է, սակայն աթոռանիստ տաճարի կարգավիճակ չունի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. « L'architecture à Nice entre 1850 et 1860 », Michel Steve, }}, Les crises dans l'histoire des Alpes-Maritimes, 2007, mis en ligne le 13. Consulté le 25 septembre 2009.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]