Նին (Խորվաթիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նին
խորվ.՝ Nin
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԺուպանությունԶադար
ՔաղաքապետԷմիլ Չուրկո
Մակերես53,3 կմ², 8 կմ²
ԲԾՄ1 մետր
Բնակչություն1256 մարդ (2001)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+385 23
Փոստային ինդեքս23210
Փոստային դասիչ23210
Պաշտոնական կայքgrad-nin.hr
Նին (Խորվաթիա) (Խորվաթիա)##
Նին (Խորվաթիա) (Խորվաթիա)

Նին (խորվ.՝ Nin, իտալ.՝ Nona, լատին․՝ Aenona), քաղաք Խորվաթիայի Զադար ժուպանությունում։ Բնակչությունը 1256 մարդ է (2001)[1]։

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին քաղաք

Նինը գտնվում է Զադարի կենտրոնից 17 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևմուտք։ Պատմական քաղաքի մի մասը գտնվում է ոչ մեծ մի կղզու (տրամագիծը ՝ մոտ 500 մետր) ափին, որը ափի հետ կապված էր երկու կամրջով։ Հնում Նինը Դալմաթիայի կարևորագույն քաղաքներից մեկն էր, կարևոր թեմի կենտրոնը։ Քաղաքում պահպանվել են բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ։

Նինը Զադարի հետ կապվում է քաղաքային ավտոբուսի միջոցով։ Նին քաղաքից երկու կմ հեռավորության վրա գտնվում է Զատոն բնակավայրը, Զադարի մերձակայքում խոշոր զբոսաշրջության կենտրոն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Խաչ եկեղեցի

Նինը Կենտրոնական Դալմաթիայի հնագույն քաղաքներից է։ Ըստ հնագիտական պեղումերի այնտեղ առաջին բնակավայրը հայտնվել է դեռ 10 հազար տարի առաջ։ Հռոմեացիները կառուցել են մեծագույն տաճար, որտեղ իրականացնում էին Օգոստոս կայսրի պաշտամունքը։

V դարում Արևմտյան Հռոմեական կայրության փլուզումից հետո, քաղաքը պարբերաբար ենթարկվել է տարբեր նվաճողների հարձակումերին։ VII դարում այստեղ, ինչպես և ամբողջ Դամլաթիայի ափեր, եկան սլավոնները։

Նինը դարձել է վաղ խորվաթական հանրապետության կարևորագույն քաղաքներից։ Այդ նույն ժամանակ Նինը դարձել է խոշոր թեմի, Սուրբ Խաչի մայր տաճարի կենտրոն, որը կառուցվել է IX դարում։

Բրանմիր իշպանի հուշարձանը

1409 թվականին, երբ Դալմաթիան անցավ Վենետիկի հանրապետության վերահսկողության տակ, Նինն այդ ժամանակ սկսել էր անկում ապրել։ Վենետիկցիների և թուրքերի մշտական բախումները հանգեցրին ամայացման. երկու անգամ՝ 1571 և 1646 թվականներին քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվել է։ Նինի մոտակայքում գտնվող Զադարի զարգացումը ճնշում էր քաղաքի տնտեսության զարգացումը։ XIX դարում երբեմնի կարևորություն ներկայացնող քաղաքը վերածվեց ձկնորսական գյուղակի։ 1828 թվականին լուծարվեց Նինի առաջնորդարանը։

XX դարի 70-ական թվականներին Նինը սկսել է զարգանալ որպես տուրիստական ուղղություն։ Վերականգնվել են պահպանված ճարտարապետական հուշարձանները։ 80-ական թվականների քաղաքի մոտ կառուցվել է Խորվաթիայի խոշորագույն ռադիոհեռարձակման կայանը։ 1991 թվականի Խորվաթիայի պատերազմի ընթացքում կայանը ավերվել է սերբերի ռմբակոծություններից, սակայն քաղաքը շատ չի տուժել։ Պատերազմից հետո կայանը մասնակիորեն վերականգնվել է։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Նիկոլայի եկեղեցի
Հին հռոմեական տաճար
  • Սուրբ Խաչ Եկեղեցի, IX դարի փոքրիկ, խաչաձև գմբեթավոր եկեղեցի։ Տեղի ավանդույթով նրան կոչում են «աշխարհում ամենափոքր տաճար»։ Եկեղեցու ներքին չափերն են՝ 7,8 մ երկարություն, 7,6 մ լայնություն և 8,2 մ բարձրություն։ Պատերի հաստությունը 57 սմ է։ Չնայած այն հանգամանքին, որ Նին քաղաքը միջնադարում մի քանի անգամ գրեթե ամբողջությամբ ավերվել է, Սուրբ Խաչի տաճարը հրաշքով պահպանվել և մեզ է հասել իր սկզբնական տեսքով։
  • Սուրբ Ամվրոսիայի եկեղեցի, XII դարի ռոմանական եկեղեցի։
  • Սուրբ Անսելմայի տաճար, ներկայումս նրա պատերի ներսում տեղի են ունենում ոսկերչական գլուխգործոցների և եկեղեցական իրերի ցուցահանդես։
  • Օգոստիանոսի հին հռոմեական տաճար,Դալմաթիայի խոշորագույն հռոմեական տաճարներից մեկի մնացորդները։ Այս տաճարի Հուլիոս Կլավդիոսների չորս քանդակները ներկայումս ցուցադրվում են Զագրեբի հնագիտական թանգարանում։
  • Կամուրջներ։ Հին Նին քաղաքը ափերի հետ կապված է XVI դարի երկու կամուրջներով։ Հին քաղաքում կամուրջները Ստորին և Վերին դարբասներին է հասցնում։
  • Սուրբ Նիկոլայի եկեղեցի, գտնվում է Նին քաղաքից ոչ հեռու մի բլրի վրա։ Կառուցվել է XI դարում՝ ռոմանական ոճով։ Խորվաթիայի մի քանի թագավորների թագադրման վայրն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jane Foster. Footprint Croatia. pg. 181, Footprint Handbooks (2004), ISBN 1903471796 (անգլ.)
  • Хорватия. Изд. «Вокруг Света», 2006. ISBN 5-98652-047-5. Էջ 171

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նին (Խորվաթիա)» հոդվածին։