Jump to content

Նինա Ռուսլանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նինա Ռուսլանովա
Ծնվել էդեկտեմբերի 5, 1945(1945-12-05)[1][2]
ԾննդավայրԲոգոդուխով, Խարկովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 21, 2021(2021-11-21) (75 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1969)
Պարգևներ
IMDbID 0750850

Նինա Իվանովնա Ռուսլանովա (ռուս.՝ Ни́на Ива́новна Русла́нова, դեկտեմբերի 5, 1945(1945-12-05)[1][2], Բոգոդուխով, Խարկովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 21, 2021(2021-11-21), Մոսկվա, Ռուսաստան[3]), խորհրդային և ռուսական թատրոնների և ֆիլմերի դերասանուհի։ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1998 թվական)[4][5], ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի դափնեկիր (1986 թվական)։ «Նիկա» մրցանակի քառակի դափնեկիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհին չգիտեր իր ծննդյան հանգամանքները։ Ենթադրաբար երկու ամսական հասակում նրան գտել են Բոգոդուխով քաղաքում (Խարկովի մարզ, ՈւԽՍՀ) և տեղավորել մանկատանը։ Այնտեղ նրան տվել են Իվանովնա հայրանունը, իսկ Ռուսլանովա ազգանունը նրան տվել է մանկատների տեսուչը՝ ի պատիվ երգչուհի Լիդիա Ռուսլանովայի։

Եկավ մանկապարտեզների տեսուչը՝ շատ հարգված, մեծ կին, շատ արժանապատիվ, մի մեծ տուփ շոկոլադով։ Ես երբեք չէի փորձել դրանք, նույնիսկ երբեք չէի տեսել , և դրանից հետո տուփը անմիջապես անհետացավ, ես նույնիսկ ժամանակ չունեի փորձել այն։ Այնուհետև նա ինձ հարցնում է. «Աղջի՛կ, անունդ ի՞նչ է», ես ուկրաիներենով պատասխանում եմ (այն ժամանակ միայն ուկրաիներեն էի խոսում). «Նինա», «Իսկ ազգանունդ ինչպե՞ս է», «Не знаю, немає в мене фамілії», «Հիշի՛ր, աղջիկ, որ քո ազգանունն այժմ կլինի Ռուսլանովա, կա այդպիսի հայտնի երգչուհի»։ Եվ ես կարծում եմ,- շարունակում է Նինա Իվանովնան,- որ սա նրա շնորհն է, նրա (Ռուսլանովայի) տաղանդը փոխանցվել է ինձ ողջ կյանքիս ընթացքում[6]:

Ծննդյան օրը դեկտեմբերի 5-ն է, ընտրել է ինքնուրույն, քանի որ ԽՍՀՄ-ում հանգստյան օր էր՝ Ստալինի Սահմանադրության օրը, որի ժամանակ տեղի էին ունենում հանպատրաստից համերգներ, և մանկատունը տալիս էր համեմատաբար համեղ սնունդ։

Նինա Ռուսլանովան մինչև չափահաս դառնալը փոխել է Խարկովի մարզում գտնվող հինգ մանկատուն, ավարտել է շինարարական դպրոցը գիպսագործի մասնագիտությամբ, այնուհետ ընդունվել Խարկովի թատերական ինստիտուտ, որտեղ սովորել է մեկ կուրս։

Խարկովից Մոսկվա մեկնելով՝ ընդունվել է Բ.Վ.Շչուկինա անվան թատերական դպրոց։ 1969 թվականին ավարտել է Վ. Կ. Լվովի կուրսը Լ. Ա. Ֆիլատովի, Ա. Լ .Կայդանովսկու, Բ. Ս. Գալկինի, Ն. Ս.Գուրզոի, Վ. Ա. Կավանովի, Ի. Վ. Դիխովիչի, Ա. Ա. Վերտինսկայայի, Ա. Ս. Խալեցկիի, Յան Արլազորովի հետ միասին[7]։

1969 թվականից Եվգ. Վախթանգովի անվան թատրոնի դերասանուհի, 1985-1988 թվականներից Վլ. Մայակովսկինի անվան թատրոնի դերասանուհի։ Ծառայել է Ռուբեն Սիմոնովի անվան թատրոնում[4]։

1967 թվականից նկարահանվել է ֆիլմերում (նրա առաջին դերը Նադեժդան էր Կիրա Մուրատովայի «Համառոտ հանդիպումներ» ֆիլմում)։ 1988 թվականից Մ. Գորկու անվան կինոստուդիայի դերասանուհի։ Ընդհանուր առմամբ դերասանուհին ունի գրեթե 150 կինոդերեր։

2019 թվականի հունվարի 28-ին Նինա Ռուսլանովան «Ռոսիա-1» հեռուստաալիքի Բորիս Կորչևնիկովի հետ «Մարդու ճակատագիր» հաղորդումի հերոսն էր։

Վերջին տարիներ, հիվանդություն, մահ, հուղարկավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 և 2014 թվականներին երկու կաթված ստանալուց հետո Նինա Ռուսլանովան ստիպված է եղել հեռանալ ակտիվ ստեղծագործական աշխատանքից[8]։ 2010 թվականին դերասանուհին տարել է սրտի փականի փոխարինման վիրահատություն[9]։

2021 թվականի հոկտեմբերին Ռուսլանովան հիվանդանոց է գնացել սրտի խնդիրներից վատ ինքնազգացողության պատճառով։ Մի քանի օր անց դերասանուհուն տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք և սրտամկանի ինֆարկտ ստացել։ Հետագայում ախտորոշվել է I-II աստիճանի շնչառական անբավարարություն, նախասրտերի ֆիբրիլյացիա և վիրուսային թոքաբորբ՝ կորոնավիրուսի ֆոնի վրա[10][11]։

Նինա Ռուսլանովան մահացել է 2021 թվականի նոյեմբերի 21-ին Մոսկվայում, 76 տարեկան հասակում[12]։ Դերասանուհուն հրաժեշտը տեղի է ունեցել 2021 թվականի նոյեմբերի 24-ին Կինեմատոգրաֆիստների կենտրոնական տանը[13], հուղարկավորությունը տեղի է ունեցել նույն օրը Տրոեկուրովյան գերեզմանատանը[14] Աննա Պոլիտկովսկայայի, Յուլիա Նաչալովայի, Վալենտինա Տոլկունովայի, Անդրեյ Պանինի, Վլադիսլավ Գյունդարով, Լյուբով Պոլիշչուկի, Նատալյա Գունդարևայի գերեզմանների մոտ[15]։

2024 թվականի օգոստոսի 18-ին Ռուսլանովայի գերեզմանի մոտ բացվել է հուշարձան[16][17]։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1969, 1977` «Առևտրական ազնվականության մեջ» Ժ. Մոլիեր։ Բեմադրոող Վ. Շլեզինգեր` Նիկոլ
  • 1970` «Սրտի հիշողություն» Ա. Կոռնեյչուկ` Նատաշա
  • 1970` «Կոնարմիա» Ի. Է. Բեբել` Մարիա
  • 1970` «Արտյոմ» Ա. Խազինա` Զյաբլովա
  • 1971` «Անտոնիոս և Կլեոպատրա» Ու. Շեքսպիր։ Բեմադրոող Ե. Սիմոնով` Հարմիանա
  • 1972` «Թատրոնի երիտասարդություն» Ա. Կ. Գլադկով։ Բեմադրոող Ե. Սիմոնով` Նինա Պրոխորովա
  • 1973` «Կինը երկաթե դռան հետևում»` Շարգիա
  • 1974` «Կովալյովան գավառից» Ի. Մ. Դվորեցկի` Ելենա Միխայլնովնա Կովալյովա
  • 1974` «Թատերական երևակայություն» Լ. Զորին` Կատյա-բուֆետի աշխատող
  • 1975` «Ֆրոնտ» Ա. Կոռնեյչուկ։ Բեմադրոող Ե. Սիմոնով` Մարուսյա
  • 1975` «Իրկուտսկի պատմություն» Ա. Ն. Արբուզովա։ Բեմադրոող Ե. Սիմոնով` Վալկա-էժանագին
  • 1976` «Ռիչարդ III» Ու. Շեքսպիր։ Բեմադրոող Ռ. Ն. Ղափլանյան` Մարգարիտա
  • 1979` «Լեշիյ» Ա. Պ. Չեխով։ Բեմադրոող Ե. Սիմոնով` Սոնյա

Մոսկվայի Վլադիմիր Մայակովսկու անվան ակադեմիական թատրոն (1985 թվական)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1985` «Վաղը եղել է պատերազմ» Բ. Վասիլև` Պոլյակովա, Իսկրայի մայրիկ

Մոսկվայի Ռուբեն Սիմոնովի անվան դրամատիկական թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Դեր
1967 ֆ Կարճ հանդիպումներ Նադեժդա, սպասուհի
1967 կարճ Վերադարձ հարսնացու
1968 ֆ Գործ քննչական պրակտիկայից Տոնյա Տուրշինա
1969 ֆ Նրա անունը Գարուն է Վերա, հիվանդանոցի բուժքույր
1970 հխ Ողբերգություն որսորդության ժամանակ Թինա
1971 ֆ Եգոր Բուլիչովն ու մյուսները Ֆլաֆիրա, սպասուհի
1971 ֆ Ստվերները անհետանում են կեսօրին Մարիա Վորոնովնա
1972 կարճ Աշնանային ցուցահանդեսի հինգերորդ օրը Կլավդյուհա
1973 ֆ Իմ ընկերները Զինա
1973 ֆ Անվախ ատամանը Մալանիա
1973 հխ Սրտի հիշողությունը Կերպարի անունը նշված չէ
1974 ֆ Կոնտրաբանդա մատուցողուհի
1974 ֆ Դեռ կարելի է հարցնել շինհրապարակի աղջիկ
1974 ֆ Երկրորդ շունչ Նադեժդա
1975 ֆ Աֆոնյա Թամարա, Աֆոնիի ընկերուհի
1976 ֆ Մականուն. Լուկաչ Դուրրուտիի թարգմանչուհի
1977 հխ Առևտրական ազնվականության մեջ Նիկոլ, Ժուրդենի սպասուհի
1978 ֆ Օրլովի ամուսինները Մատրյոնա Օրլովա
1979 ֆ Գնչու Եկատերինա Ֆիլիպովնա
1979 ֆ Հարազատ գործ Մարուսյա
1980 կարճ Հանդիպում Աննա
1980 ֆ Փորձելով սպիտակ լույսը գիպսագործ Լյուբա
1980 ֆ Եվ հավերժական ճակատամարտը... Ալեքսանդր Բլոկի կյանքից Կատյա
1980 ֆ Ի՞նչ կա անկյունում Կլավդիա
1980 ֆ Մի՛ կրակեք սպիտակ կարապների վրա Հարտինա Մակարովնա, Պոլուշկինի կին
1980 ֆ Անձնական անվտանգությունը չեմ երաշխավորում Ստեփանդիա
1981 ֆ Ո՞ւր կգնա նա Կատյա Գրեբենկո
1981 ֆ Երկու տող փոքր տառերով Սվետլանա, Գոլուբկովի համակուրսեցի
1981 ֆ Եղիր իմ ամուսինը Ալբինա Պետրովնա, տան տիրուհի
1982 ֆ Արցունքները կաթում էին Դինա, Վասինների ընկերուհի
1982 ֆ Գնացքը կանգնեց Մարիա Իգնատևնա, ԽՄԿԿ քաղաքային կոմիտեի քարտուղար
1982 ֆ Գտիր և չեզոքացրու Նյուրա (Աննա Վասիլևնա), Նիկոլի կին, տայգայի տան տիրուհին
1982 ֆ Հոգ տարե՛ք տղամարդկանց Մարֆա Պետրովնա Ռադիոնովնա
1982 ֆ Կուպալայի գիշեր Պալանեա
1983 ֆ Մոխրագույն քարերի մեջ Տնային տնտեսուհի
1983 ֆ Ունիկում Գեղարվեստական խորհրդի նախագահ
1983 ֆ Երկու անգամ ծնվածը Անդրեի մայրիկ
1984 ֆ Շատ կարևոր անձնավորություն Գալինա
1984 ֆ Իմ ընկեր Իվան Լապշինը Նատաշա Ադոնովա դերասանուհի
1984 ֆ Զուդով, դու հեռացված ես Կատերինա, Նիկիտա Զուդովի կին
1985 ֆ Աղջիկներ, մի ամուսնացեք Անյիսա Իլյինիչնա
1985 ֆ Ձմեռային բալ Լարիսա
1985 ֆ Վայրի գայլուկ Եվդոկիա Տահ
1985 ֆ Ահա իմ գյուղը... Մատրյոննա
1985 ֆ Բուդուլայի վերադարձը Կատերինա
1985 ֆ Դեպի գալիք դար Մարիա Սեմյոնովնա
1985 ֆ Վալենտին և Վալենտինա Լիզա, Վալենտինի մայրիկ, դիրիժոր, Ռիտայի ընկերուհի
1986 ֆ Կին-ձա-ձա Գալինա Բորիսևնա, դեկանի տեղակալ (տիտրերում նշված չէ; հնչյունավորում է Նատալյա Գունդարևնային)
1986 ֆ Զարմանալի գտածոն կամ ամենասովորական հրաշքներ Մարինա մորաքույր
1986 ֆ Բաց դռներով Զինայդա Իվանովնա
1986 ֆ Խնդրի նշանը Ստեփանիդա Բոգատկա
1986 ֆ Վետլուգա գետից այն կողմ Կսենիա
1987 ֆ Նա ավելով, նա՝ սև գլխարկով Վասիլիսա
1987 ֆ Գիշերվա վերջում Նաստյա
1987 ֆ Վաղը պատերազմ էր Պոլյակովի ընկեր, Իսկրայի մայրիկ
1987 ֆ Երիտասարդների զվարճանքները Վերա Սեմյոնովնա
1988 ֆ Հացը գոյական անուն է Ֆրոսյա-բալիկ
1988 ֆ Նադեժդայի յոթ օրերը Գոլուբևա
1988 ֆ Շան սիրտը Դարիա Պետրովնա Իվանովնա
1989 ֆ Դա ծովի մոտ էր Զոյա Գրիգորևնա
1989 ֆ Արգելակում երկնքում Վալենտինա Լալիտևնա, «Ժամանակ» հաղորդման ռեժիսոր
1989 ֆ Համեստ գերեզմանատուն Վալենտինա, Վորոբյայի կին
1989 ֆ Ժամանակն անցել է Օնիսիտմովի կին
1989 ֆ Կազյոննի տուն Մարինա Կազիմիրովնա, մանկատների տեսուչ
1990 ֆ Անգղերը ճանապարհներին Ռիտա
1990 ֆ Աշխարհը այլ տարածությունում Կադկինա
1990 ֆ Ձմեռային բալ 2 Լարիսա
1990 ֆ Կուզեմ կսիրեմ Նատալյայի մայրիկ
1990 ֆ Գամբրինուս մադամ Իվանովնա
1990 ֆ Խաբեբաներ Սավվիչնա
1990 ֆ Ավտոստոպ Նաստյա
1990 ս Երալաշ մաթեմատիկայի ուսուցչուհի
1991 ֆ Տագանկայի երկայնքով տանկեր են քայլում վաճառողուհի
1991 ֆ Մի հարցրու ինձ ոչինչ Նինա, հարեվանուհի
1991 ֆ Ավետյաց դրախտ Ժաննայի մորաքույր, զգեստագործ Տվերից
1991 ֆ Միգրանտներ Պավլի մայրիկ
1991 ֆ Աֆղնստանի ընդմիջում Տատյանա
1991 ֆ Ռետինե կինը կոոպերատոր
1992 ֆ Ռուսական եղբայրներ Մարֆուշա
1992 ֆ Պուստելգիա (Ղազախստան, Ռուսաստան) Նատաշա
1992 ֆ Կա-կա-դու հյուր
1992 ֆ Բարի գիշեր Մարգարիտա Նիկոլաևնա, Ռոմայի գործընկերուհի
1992 ֆ Մեծ թակարդ կամ Սոլո կատվի համար լիալուսնի տակ Մուսյա
1993 ֆ Գործարար Թոմասի մասին Կլավա
1993 ֆ Մի կրակեք ուղևորին Ռոմանի մայրիկ
1993 ֆ Մեղք. Կրքի պատմություն եկեղեցական ավագ
1994 ֆ Ես ազատ եմ, ես ոչ ոքի չեմ Ալեքսանդրա Վասիլևնա
1994 ֆ Պարոնայք արտիստներ (Ուկրաինա, ԱՄՆ) մարզպետի կին
1994 ֆ Բուլվարային սիրավեպ Ալեքսանդրա Միխայիլևնա
1995 ֆ Ձմեռային Բալ 3 Լարիսա Պավլովնա
1995 ս Կյանքի մանրուքները Նատալյա Եվտագիմովնա, մաքսավոր, Օզերելևի սիրելին
1997 ֆ Խեղճ Սաշան Գալյա, Բերյոզկինի կին
1997 ֆ Մայրիկ, մի անհանգստացիր Նավաստի սկեսուր մայրիկ
1998 ֆ Խրուստալև, մեքենային գեներալի կին
1998 ֆ Կրկեսն այրվել է, իսկ ծաղրածուները փախել են Նիկոլայի առաջին կին
2000 ֆ Թուրքական երթ Շուրա Ռոմանովա, Մոսկվայի քաղաքային ներքին գործերի վարչության պետ
2000—2003 ս Պալատական հեղաշրջումների գաղտնիքները Աննա Իոանովնա (մինչև գահ բարձրանալը)
2001 ֆ Իվան-հիմար Իվանի մայրիկ
2001 ֆ Մամուկա Կերպարի անունը նշված չէ
2002 ֆ Չեխովի մոտիվները (Ուկրաինա) Կերպարի անունը նշված չէ
2003 ֆ Հրեշտակի օրերը Իրինա Մամրովա (Մամրինա)
2003 ս Հողամաս քիմիայի ուսուցչուհի Մարիա Անտոնովնա Լիպկինա
2003 ֆ Ֆրանսիացին Անիի մայրիկ
2004 ս Կարուսել Շուրա կին
2004 ս Մոլուցք Վիկտորի Մայրիկ
2004 ֆ Ձիու տարի՝ Կարիճի համաստեղություն Սերաֆիմա Իլնինչնա
2004 ֆ Տյուներ Լյուբա
2004 ֆ Իմ հրաշալի դայակը Ֆեյայի մորաքույր
2004 ֆ Սամարա-քաղաք Վալենտինա Իվանովնա, Վարվարայի մայրիկ
2005 ֆ Առաջինը Աստծուց հետո ճաշարանի վարիչ
2005 ֆ Մայրիկ մի անհանգստացիր 2 Մորյաչկի մորաքույր
2005 ֆ Կարապների դրախտը Մաշերյակովնա
2006 ֆ Կինոփառատոն, կամ Էյզենշտեյնի Պորտվեյն Գոսկինոյի նախագահ
2006 ֆ Հմայված տարածք Մարիա Անտոնովնա Լիպկինա
2005 ֆ Մահացու ուժ 6 Վոլոդինա
2006 ֆ Գետի մոտ Մաշա
2006 ս Ինը ամիս Տասիի սկեսուր մայրիկ
2006 ֆ Վիոլա Տարականովնա 3 Էլեն Կուխմիստրովա, մոդելյեր
2007 ֆ Վանեչկա խնամակալության ներկայացուցիչ
2007 ս Ամեն ինչ այնքան հանկարծակի է Տատյանա
2007 ֆ Ճակատագրի հեգնանք. Շարունակություն հարևանուհի տանիքի վրա
2007 ֆ Հայրը Անյուտա
2007 ֆ Բառախաղ. Օլիգարխի թարգմանիչ Նինա մորաքույր
2007 ս Սիրելուց մինչև կոխանյա Գաննա տատիկ
2007—2012 ս Պուտեյցներ Թամարա Պետրովնա, դիրիժոր
2007 ֆ Երկուսը մեկում բեմի աշխատող
2007—2008 ս Հայրիկի դստրեր Նինա Պետրովնա (Նիկոլաևնա), Սերգեյ Վասնեցովի մայրիկ
2008 ֆ Հրաշքին սպասելով դռնապանուհի
2009 ֆ Կործանիչի գիշեր Լիզայի տատիկ
2009 ս Մարզայինը Զինայդա Սելևևա Ժուլևա, շրջանի ակտիվիստ
2009 ֆ Իվանովի ահաբեկիչ Նինա, Պիլյուգինի քույր
2009 ֆ Մորաքույր Կլավա ֆոն Գետեն Կլաուդիա Պետրովնա ֆոն Գետեն
2009 ֆ Տղաներ-աղջիկներ Դիմայի տատիկ
2009 ֆ Մեղեդի տակառային երգեհոնի համար անտուն
2009 ֆ Արևի տունը Օլյա տատիկ
2010 ֆ Կուսակցականներ Սալտիչիհա
2010 ֆ Ինչի մասին են խոսում տղամարդիկ հյուրանոցի ադմինիստրատոր
2010 ֆ Չինական տատիկը Միլա Դենիսևնա, Կատյայի քույր
2011 ս Սկիֆների ոսկի Նատալյա
2011 ֆ Ժամանակին մի կին էր ապրում Կրյաչիհա
2011 ֆ Ապուշի հետ Կերպարի անունը նշված չէ
2011 ֆ Դժբախտ սիրո մեջ Շուրայի տատիկ
2011 ֆ Գտիր ինձ Վարյա, փողոց մաքրող
2011 ս Ոստիկան ընկերները Վալենտինա Ֆյոդորովնա Լեռնիկովա
2011 ֆ Վարունգական սեր Կլաուդիա Ստեփանովնա Գլիբա
2012 ֆ Մայրիկներ («Մայրիկ, փողը դրիր» պատմվածք) Մարիա Ալեքսեևնա
2012 ֆ Մոսկվա 2017 / Branded ամբոխի կին
2013 ս Կկվիկ Լյուբա տատիկ
2014 ֆ Վիյ Յավտուխայի կին

«Ֆիտիլ» կինոհանդես

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Դեր
1988 կարճ Միջադեպ թռչնամսի շուկայում (№ 316) կին թռչնամսի շուկայում
2002 կարճ Բարդ ընտրություն (№ 415) Կոլիի մայրիկ

Տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմների հնչյունավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Դեր
1974 մֆ Ալյոնուշկան և զինվորը Ալյոնուշկա
1981 մֆ Անտուն տնային ոգիները Ակուլինա, տիրուհի
1982 մֆ Ձկների թիմ ագռավ
1987 մֆ Մարտինկո սպասուհի
1988 մֆ Կարպուշա Կով
1988 մֆ Ո՞ւմ փոխանցեմ իմ վիշտը տիրուհի
1988 մֆ Ալեհեր արջը բուսաբանուհի / մայր արջ
1989 մֆ Երաժշտական խանութիկը Ճանճ
1990 մֆ Ո՞վ է այնտեղ մայրիկ
2000 մֆ Հանգցրեք լույսը! («ՆՏՎ») Խավրոնյա Մորժովա, Խրյունի կին (մի քանի թողարկում)
2006 մֆ Իմ սերը Կերպարի անունը նշված չէ

Մրցանակներ և ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական մրցանակներ

Այլ մրցանակներ, պարգևներ, առաջխաղացումներ և հանրային ճանաչում

  • 1988` «Նիկա» կինոմրցանակ լավագույն կանացի դերի համար («Վաղը պատերազմ էր», «Խնդիրի նշան», «Կարճ հանդիպումներ»)
  • 1988` Ա.Դովժենկոյի անվան ոսկե մեդալ «Խբդիրի նշան» ֆիլմի համար
  • 1990` «Նիկա» կինոմրցանակը երկրորդ պլանի լավագույն դերի համար («Խոնարհ գերեզմանատուն»)
  • 2000` «Ճայը» թատերական մրցանակ լավագույն դերասանուհու համար («Փոխադարձ նամակագրության ճանապարհով»)
  • Ստանիսլավ Սադալսկու հետ ներառվել է Քեմբրիջի միջազգային կենսագրական կենտրոնի «2000 ականավոր արվեստագետների 20-րդ դարի» ցանկում (2001 թվական)
  • 2005` «Նիկա» կինոմրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար («Տյուներ»)
  • 2006` «Ոսկե արծիվ» ֆիլմի մրցանակ լավագույն դերասանուհու համար («Տյուներ»)
  • 2011` Նիկա ֆիլմի մրցանակ լավագույն դերասանուհու համար («Չինական տատիկը»)
  • Ֆրանսիայի Արվեստի Ակադեմիայի Գրան Պրի.

Վավերագրական ֆիլմեր և հեռուստատեսային հաղորդումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Лындина Э. М. Нина Русланова. М., 1990.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. На могиле артистки указана дата 5 декабря 1943 года
  4. 4,0 4,1 4,2 «Награждена указом президента России № 80 от 26 января 1998 года» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 38 (օգնություն)
  5. Կաղապար:Кто есть кто в современной культуре
  6. Канал «Ностальгия», 16:00 GMT, 27 октября 2009 года
  7. «Выпуски 60-х гг» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 29-ին.
  8. «Два инсульта за пять лет: Нина Русланова рассказала о недуге» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 31-ին.
  9. «Нине Руслановой сделали операцию на сердце» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 31-ին.
  10. «Умерла звезда фильма «Афоня» и «Зимняя вишня» Нина Русланова: причина смерти» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 31-ին.
  11. «Дочь Нины Руслановой раскрыла подробности смерти актрисы и обвинила врачей в ее гибели» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 31-ին.
  12. «Умерла актриса Нина Русланова» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին.
  13. «В Москве прошло прощание с Ниной Руслановой». ТАСС (ռուսերեն). 2021 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 23-ին.
  14. «Нину Русланову похоронили на Троекуровском кладбище». РИА Новости (ռուսերեն). 2021 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 23-ին.
  15. Надежда Квашенко (2021 թ․ նոյեմբերի 24). «Могила Нины Руслановой утопает в цветах: «Нашей замечательной»». Пятый канал (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 23-ին.
  16. «Гильдия актеров Союза кинематографистов России: открыт памятник народной артистке России Нине Руслановой». Союз кинематографистов Российской Федерации (ռուսերեն). 2024 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 23-ին.
  17. Екатерина Шахова (2024 թ․ օգոստոսի 21). «На нем есть секрет: Нине Руслановой установили памятник спустя почти три года после смерти». Passion.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 23-ին.
  18. В поисках себя и своей любви: главные мужчины в жизни Нины Руслановой
  19.  Гордон о смерти Гаркалина и Руслановой и о клипе с Могилевской «Зима»
  20. ««Нина Русланова. Гвоздь программы». Документальный фильм». www.1tv.com (ռուսերեն). Первый канал. 2015. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 24-ին.
  21. ««Нина Русланова. Гвоздь программы». Документальный фильм». www.1tv.ru (ռուսերեն). Первый канал. 2015 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]