Նինա Կուստուրիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նինա Կուստուրիցա
Nina Kusturica.jpg
Ծնվել է1975[1]
ԾննդավայրՄոստար, Հերցեգովինա-Ներետվա կանտոն, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
ԿրթությունՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և մոնտաժող
Կայքlittlealien.at/en_regie01.html
Nina Kusturica Վիքիպահեստում

Նինա Կուստուրիցա (գերմ.՝ Nina Kusturica, 1975[1], Մոստար, Հերցեգովինա-Ներետվա կանտոն, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա), Բոսնիա-Հերցոգովինայում ծնված ավստրիացի կինոռեժիսոր, մոնտաժող և պրոդյուսեր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանում` դառնալով կինոռեժիսոր և մոնտաժող: Դիպլոմային աշխատանքն է եղել Auswege ֆիլմը, որի պրեմիերան կայացել է Բեռլինի կինոփառատոնում[2]: Այն նաև եղել է 2003 թվականի Ավստրիական Դիագոնալե կինոփառատոնի բացման ֆիլմը: Նույն տարում Նինա Կուստուրիցան ու Եվա Թեսթորը հիմնել են Մոբայլֆիլմ կինոարտադրության ընկերությունը Վիեննայում:

2009 թվականին Նինա Կուստուրիցայի «Փոքրիկ Ալիեն» վավերագրական ֆիլմը առաջին անգամ ներկայացվել է կրկին Դիագոնելե փառատոնի ժամանակ: Ֆիլմը միայնակ փախստական երեխայի մասին է. այն նաև ներկայացվել է ավստրիացի աշակերտներին ու ուսանողներին, և ֆիլմի դիտումներին հաջորդել են քննարկումներ` ռեժիսորի մասնակցությամբ: 2010 թվականին Կուստուրիցան պարգևատրվել է «արվեստի կարկառուն ներկայացուցիչ» մրցանակով` «Ինտելեկտուալ երկխոսություն» անվանակարգում, որը տրամադրել է Կրթության, արվեստի ու մշակույթի նախարարության հատուկ կոմիտեն[3]:

Կինոռեժիսորը ներառվել է Ավստրիայի քաղաքացիների Machen wir uns STARK նախաձեռնության մեջ, որը փոփոխություններ է պահանջում ներկայիս քաղաքականության մեջ` հատկապես կրթական հարցերում:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ռեժիսոր, պրոդյուսեր, մոնտաժող

  • 1998 Ich bin der neue Star, վավերագրական, 15 րոպե, ռեժիսոր
  • 1999 Ցանկություններ, կարճամետրաժ, 20 րոպե, ռեժիսոր
  • 2000 Սիրելի Լիլիանա, վավերագրական, 31 րոպե, ռեժիսոր
  • 2001 Der Freiheit, կարճամետրաժ, 14 րոպե, ռեժիսոր
  • 2003 Auswege, գեղարվեստական ֆիլմ, 90 րոպե, ռեժիսոր
  • 2004 24 իրականություն մեկ վայրկյանում, վավերագրական ֆիլմ Միխայել Հանեկեի մասին, 58 րոպե, ռեժիսոր, մոնտաժող, պրոդյուսեր
  • 2009 Փոքրիկ Ալիեն, վավերագրական, 94 րոպե, ռեժիսոր, մոնտաժող

պրոդյուսեր / մոնտաժող (selection)

  • 1997 Խոսիր, կարճամետրաժ, մոնտաժ
  • 1999 Lesen macht tot, գեղարվեստական ֆիլմ, մոնտաժող
  • 2002 Laut und deutlich, վավերագրական ֆիլմ, մոնտաժող
  • 2005 Kotsch, գեղարվեստական ֆիլմ, մոնտաժող
  • 2007 Auf dem Strich - Paul Flora im Film վավերագրական ֆիլմ, պրոդյուսեր
  • 2007 Վիեննայի կորած դուստրերը, գեղարվեստական վավերագրական ֆիլմ, պրոդյուսեր, մոնտաժող

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 Դիագոնալե փառատոնի մրցանակ Kotsch ֆիլմի համար, գեղարվեստական ֆիլմի լավագույն մոնտաժ անվանակարգում, Բեռնարդ Շմիդի հետ
  • 2010 արվեստի կարկառուն ներկայացուցիչ[4] category: intercultural dialogue, of the Federal Ministry for Education, Arts and Culture, 2010
  • 2010 Գեղարվետսական վավերագրություն – 2րդ տեղ, մոնտաժ – առաջին տեղ «Փոքրիկ Ալիեն» ֆիլմի համար, Լոս Անջելեսի միջազգային կինոփառատոն, 2010[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]