Նինա Բերբերովա
Նինա Բերբերովա ռուս.՝ Нина Берберова | |
---|---|
![]() Նինա Բերբերովան ամուսնու՝ Վլադիսլավ Խոդասևիչի հետ Սորենտոում, 1924 թ. | |
Ծնվել է | հուլիսի 26 (օգոստոսի 8), 1901[1] կամ օգոստոսի 8, 1901[2] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 26, 1993[1][3][4][…] (92 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, քննադատ, հրապարակախոս և արձակագիր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Աշխատավայր | Փրինսթոնի համալսարան և Եյլի համալսարան |
![]() |
Նինա Նիկոլաևնա Բերբերովա (ռուս.՝ Нина Николаевна Берберова, հուլիսի 26 (օգոստոսի 8), 1901[1] կամ օգոստոսի 8, 1901[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 26, 1993[1][3][4][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), հայկական ծագմամբ ռուս գրող, գրականագետ։
Վլադիսլավ Խոդասևիչի կանանցից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նինա Նիկոլաևնա Բերբերովան ծնվել է 1901 թվականի հուլիսի 26-ի Սանկտ Պետերբուրգում։ Նրա հայրը ծագում էր Եկատերինա II ժամանակ Ղրիմից Նոր Նախիջևան գաղթած նշանավոր հայ վաճառականներ Բերբերովների ընտանիքում։ Նինան ընտանիքի միակ զավակն էր։ Նինա Բերբերովան սկզբնական կրթությունը ստացել է Սանկտ Պետերբուրգում, ապա 1919 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Դոնի Ռոստով և այնտեղ հաճախել Դոնի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ։ 1920 թվականին վերադարձել է Սանկտ Պետերբուրգ։
1922 թվականի հունիսին ամուսնու՝ Վլադիսլավ Խոդասևիչի հետ գաղթում է Խորհրդային Միությունից։ Որոշ ժամանակ բնակվել է Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Իտալիայում և Ֆրանսիայում։ 1950 թվականին Բերբերովան Ֆրանսիայից մեկնում և մշտական բնակություն է հաստատում ԱՄՆ-ում, որտեղ նա ռուսաց լեզու և ռուս գրականություն է դասավանդում Եյլի, Պրինսթոնի, Կոռնելի, Կոլումբիայի, Փենսիլվանիայի և Բրին-Մոր քոլեջում։ 1989 թվականին Բերբերովան այցելում է Խորհրդային Միություն և հանդիպում ունենում Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի գրական շրջանակների հետ։ Վախճանվել է 1993 թվականի սեպտեմբերի 26-ին Ֆիլադելֆիայում։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1930 - «Վերջինները և առաջինները. վեպ գաղթական կյանքից» (Последние и первые. Роман из эмигрантской жизни.),
- 1932 - «Տիրակալուհին» (Повелительница),
- 1935 - «Համանվագակցուհին» (Аккомпаниаторша),
- 1936 - «Չայկովսկի. Մի կյանքի պատմություն» (Чайковский. История одинокой жизни),
- 1938 - «Բորոդին» (Бородин),
- 1938 - «Առանց մայրամուտի» (Без заката),
- 1947 - «Ալեքսանդր Բլոկը և նրա ժամանակը» (Александр Блок и его время),
- 1949 - «Ճակատագրի թեթևացում» (Облегчение участи.),
- 1949 - «Կրավչենկոյի գործը։ Գործի ընթացքը» (Дело Кравченко. История процесса),
- 1958 - «Շլիմանի հիշատակին» (Памяти Шлимана),
- 1972 - «Իմ շեղագրումը։ Ինքնակենսագրություն» (Курсив мой. Автобиография),
- 1981 - «Երկաթե կինը. կենսագրություն» (Железная женщина. Биография),
- 1921 - 1983 - Բանաստեղծություններ,
- 1986 - «Մարդիկ և սուտը. XX դարի ռուս մասոնները» (Люди и ложи: Русские масоны XX столетия),
- 1998 - «Անհայտ Բերբերովան» (Неизвестная Берберова),
- 2002 - «Ռուսական Փարիզից» (Из «русского Парижа»)։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Русское зарубежье. Золотая книга эмиграции. Первая треть XX века. Энциклопедический биографический словарь. — Москва, 1997.
- Русские писатели и поэты. Краткий биографический словарь. — Москва, 2000.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 FemBio database (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
|
- Օգոստոսի 8 ծնունդներ
- 1901 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 26 մահեր
- 1993 մահեր
- Ֆիլադելֆիա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս կին գրողներ
- Ռուս գրականագետներ
- Ռուս գրողների կանայք
- Հայկական ծագմամբ ռուսներ
- 20-րդ դարի վիպասաններ
- 20-րդ դարի կին գրողներ
- Ռուս հրապարակախոսներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի պատմվածքագիրներ