Jump to content

Նինա Արիանդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նինա Արիանդա
անգլ.՝ Nina Arianda
Ծնվել էսեպտեմբերի 18, 1984(1984-09-18)[1] (41 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց, Նոր Դպրոց, Heidelberg High School?, American Musical and Dramatic Academy? և Eugene Lang College of Liberal Arts?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Նինա Արիանդա Մացյո (անգլ.՝ Nina Arianda Matijcio, սեպտեմբերի 18, 1984(1984-09-18)[1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, 2012 թվականի «Թոնի» մրցանակի դափնեկիր։

Կյանքը և գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինա Արիանդան ծնվել է Նյու Յորք նահանգի Մանհեթեն քաղաքում՝ ուկրաինացի գաղթականներ Պետրոս և Օլեսյա Մացյոների ընտանիքում[3][4]։ 2009 թվականին ավարտել է Նյու Յորքի համալսարանը մագիստրոսի աստիճանով և նորամուտը նշել է 2011 թվականի ապրիլին բրոդվեյյան բեմում՝ Ջեյմս Բելուշիի և Ռոբերտ Շոն Լեոնարդի մասնակցությամբ «Երեկ ծնված» պիեսում[5]։ Իր դերի համար դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից և առաջադրվել է «Թոնի», «Դրամա Դեսկ», «Drama League» մրցանակներին, ինչպես նաև արժանացել է «Outer Critics Circle Award» մրցանակին[6][7][8]։ Ավելի վաղ հանդես է եկել «Վեներան մորթիների մեջ» օֆֆ-բրոդվեյյան բեմադրությունում, որը նրան արժանացրել է «Theatre World Award» և «Clarence Derwent Awards» մրցանակների[9]։

2012 թվականին Արիանդան արժանացել է «Թոնի» մրցանակի՝ «Վեներան մորթիների մեջ» պիեսի բրոդվեյյան տարբերակում հանդես գալու համար[10][11]։

Թատրոնում աշխատելուց բացի, Նինա Արիանդան հայտնվել է մի քանի ֆիլմերում, որոնց թվում են «Հաղթի՛ր» (2011), «Երկինքն ու երկիրը» (2011), «Կեսգիշերը Փարիզում» (2011) և «Ինչպես գողանալ երկնաքերը» (2011) ֆիլմերը։ Հայտարարվել է, որ Արիանդան Ջենիս Ջոպլինի դերը կխաղա «Ջենիս» կենսագրական ֆիլմում[12][13]։

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Թոնի»
    • 2011 - «Թոնի» մրցանակ պիեսի լավագույն դերասանուհու համար - «Երեկ ծնված» (առաջադրված)
    • 2012 - «Թոնի» մրցանակ պիեսի լավագույն դերասանուհու համար - «Վեներան մորթիների մեջ»
    «Դրամա Դեսկ»
    • 2011 - «Դրամա Դեսկ» մրցանակ պիեսում կնոջ լավագույն դերի համար - «Երեխ ծնված» (առաջագրված)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Broadway Database — 2000.
  2. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  3. «Американська актриса українського походження отримала театрального "Оскара"». Життя // Українська правда. Վերցված է 2012 թ․ հունիսի 21-ին. {{cite web}}: Unknown parameter |дата= ignored (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
  4. Blank, Matthew. «Born Yesterday Tony Nominee Nina Arianda». Playbill.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
  5. «Nina Arianda Biography». American Theatre Wing. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  6. Gans, Andrew.«56th Annual Drama Desk Nominations Announced; 'Book of Mormon' Scores 12 Nominations» Արխիվացված 2011-09-02 Wayback Machine playbill.com, April 29, 2011
  7. Listing Արխիվացված 2008-05-11 Wayback Machine tonyawards.com
  8. «War Horse, The Kid, Benanti, Gad Among Outer Critics Circle Winners!» broadwayworld.com, May 16, 2011
  9. «Nina Arianda». Lortel Archives. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  10. «Tony Awards: Nina Arianda Wins Best Actress in a Play for 'Venus in Fur'». The Wrap. 2012 թ․ հունիսի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  11. «Nina Arianda». Internet Broadway Database. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  12. «Janis Joplin Feature Teams 'Venus In Fur' Tony-Winner Nina Arianda With 'Martha Marcy May Marlene' Helmer Sean Durkin». Deadline.com. 2012 թ․ հուլիսի 9. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  13. «Нина Арианда сыграет Дженис Джоплин». Rolling Stone. 2012 թ․ հուլիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինա Արիանդա» հոդվածին։