Նինա Ալաջալովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նինա Ալաջալովա
Ծնվել էհունվարի 11, 1881(1881-01-11)[1]
ԾննդավայրՆոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 17, 1964(1964-10-17)[1] (83 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1900)[1] և HU Berlin[1]
Մասնագիտությունհեղափոխական
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Նինա Մկրտչի Ալաջալովա (հունվարի 11, 1881(1881-01-11)[1], Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 17, 1964(1964-10-17)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), բոլշևիկ հեղափոխական (պրոֆեսիոնալ հեղափոխական

Ծնվել է 1881 թվականի հունվարի 11-ին, Նոր Նախիջևանում։ 1900 թվականին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան, ապա սովորել Բեռլինի համալսարանում։ 1904–1906 թվականներին եղել է ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի անդամ։ 1906 թվականին ձերբակալվել է և նետվել Մետեխի բանտը։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո Թիֆլիսում ընտրվել է բանվորների և գյուղացիների պատգամավորների սովետի անդամ։ 1917–1919 թվականներին եղել է ՌՍԴԲ (բ) կ Կովկասյան երկրային կոմիտեի քարտուղար։ Խորհրդային վարչակարգի հաստատումից հետո երկար ժամանակ կուսակցական աշխատանք է վարել Վրաստանում։ Մահացել է 1964 թվականի հոկտեմբերի 17-ին, Թբիլիսիում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Аладжалова Н. Н. Из большевистского подполья. Воспоминания. Тбилиси, 1963

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 138