Նինա Ագդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նինա Ագդալ
Nina Agdal crop.jpg
Ծնվել էմարտի 26, 1992(1992-03-26) (28 տարեկան)
ԾննդավայրԴանիա, Դանիա
ՔաղաքացիությունFlag of Denmark.svg Դանիա
Մասնագիտությունմոդել և դերասանուհի
Nina Agdal Վիքիպահեստում

Նինա Ագդալ (անգլ.՝ Nina Brohus Agdal, մարտի 26, 1992(1992-03-26), Դանիա, Դանիա), դանիացի մոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինա Ագդալը ծնվել է 1992 թվականին Կոպենհագենի արվարձաններից մեկում։ Մի անգամ փողոցում քայլելու ժամանակ նրան նկատել է մոդելային գործակալը և առաջարկել մասնակցել «Elite Model Look» սկսնակ մոդելների մրցույթի քասթինգին։ Արդյունքում դարձել է մրցույթի հաղթող։ Պայմանագիր է կնքել մոդելային գործակալության հետ և շարունակել ուսումը հանրակրթական դպրոցում։ Դրանից հետո զբաղվել է մոդելի գործունեությամբ և մեկնել Նյու Յորք[1][2][3]։

Ագդալն առաջինը համագործակցել է «Elite Model Management» մոդելային գործակալության հետ Կոպենհագենում: Դրանից հետո համագործակցել է նաև այդ գործակալության՝ Մյունխենի, Համբուրգի, Մայամիի ներկայացուցչությունների հետ: Մոդելային կյանքում առաջին հաջողակ քայլը կարելի է համարել 2012 թվականը, երբ նա լողազգեստի գովազդով հայտնվեց «Sports Illustrated» ամսագրի շապիկին։

2013 թվականին նկարահանվել է «Carl's Jr.» և «Hardee’s» ֆասթֆուդի ցանցերի գովազդի համար, որը հեռարձակվել է Սուպերբոուլի ժամանակ:

2014 թվականին Ագդալը Քրիսի Թեյգենի և Լիլի Օլդրիջի հետ միասին հայտնվել է «Sports Illustrated Swimsuit Issues» ամսագրի 50-րդ հոբելյանական համարի շապիկին[4][5]:

Ագդալը տարբեր ժամանակներում մասնակցել է նաև այլ ցուցադրությունների՝ «The New Yorker», «Victoria's Secret», «Billabong», «Body Central», «Calzedonia», «Cover Style», «Delia's», «Ellos», «Fredericks of Hollywood», «Garage», «Gosh», «JC Penney», «L*Space», «Maaji Swimwear», «Macy's», «Playlife» և այլն[6]:

Առաջին անգամ նորաձևության ամսագրում հայտնվել է 2010 թվականի հունիսին՝ հանդես գալով «Harper's Bazaar» ամսագրի միջազգային թողարկման մեջ։ 2013 թվականի ապրիլին նրա նկարները հայտնվել են մեքսիկական «Esquire» ամսագրի շապիկին, 2014 թվականի հուլիսին՝ «Grazia», իսկ 2015 թվականի հունվարին՝ Մեքսիկայի «Cosmopolitan» ամսագրերի շապիկին[6]:

2016 թվականի օգոստոսին պայմանագիր է կնքել «IMG Models» մոդելային գործակալության հետ[2]: Ներկայումս բնակվում է Մայամիում:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դոն Ժուանի կրքերը» (2013) (կամեո)
  • «Շրջապատ» (2015) (կամեո)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]