Նիմրուդի ոսպնյակ
Ստեղծում | 750 ![]() | |
---|---|---|
Վարչատարածքային միավոր | • Մեծ Լոնդոն • Լոնդոն ![]() | |
Վայր | Լոնդոն ![]() | |
Կոորդինատներ | 36°5′57″N 43°19′39″E ![]() | |
Նյութ | Լեռնային բյուրեղապակի ![]() | |
Հավաքածու | Բրիտանական թանգարան ![]() | |
Հայտնաբերման վայր | Նիմրուդ ![]() |

Նիմրուդի ոսպնյակ նաև կոչվում է Լայարդի ոսպնյակ, մ․թ․ա․ 8-րդ դարի բյուրեղյա ոսպնյակ, որը 1850 թվականին հայտնաբերել է Օստին Հենրի Լայարդը ժամանակակից Իրաքի տարածքում գտնվող Նիմրուդ ասորական պալատում[1][2]։ Հնարավոր է, որ այն օգտագործվել որպես խոշորացույց կամ որպես այրող ոսպնյակ՝ արևի լույսը կենտրոնացնելու միջոցով կրակ բռնկելու համար, կամ կարող է լինել դեկորատիվ սալիկ[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսպնյակը թեթևակի օվալաձև է և կոպտորեն հղկված է, հավանաբար հղկանիվի վրա[3]: Այն ունի կիզակետ մոտ 11 սմ հարթ կողմից և կիզակետային երկարությունը մոտ 12 սմ է[1][3][4]: Սյն համարժեք է 3 անգամ մոտեցնող խոշորացույցի[5]։
Ոսպնյակի մակերեսն ունի տասներկու խոռոչ, որոնք բացվել են հղկման ժամանակ՝ հավանաբար պարունակել են հում նավթ կամ որևէ այլ հեղուկ, որը թակարդված է հում բյուրեղի մեջ: Ասում են, որ ոսպնյակը կարող է կենտրոնացնել արևի լույսը, թեև ֆոկուսը հեռու է կատարյալ լինելուց: Քանի որ ոսպնյակը պատրաստված է բնական ժայռային բյուրեղից, ոսպնյակի նյութը ժամանակի ընթացքում զգալիորեն չի փչացե[3]։
Նիմրուդի ոսպնյակը ցուցադրվում է Բրիտանական թանգարանում[1]։
Մեկնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսպնյակի գործառույթը պարզ չէ, որոշ հեղինակներ ենթադրում են, որ այն օգտագործվել է որպես օպտիկական ոսպնյակ, իսկ մյուսները՝ որ ունեցել է զուտ դեկորատիվ գործառույթ[1]։
Ասորացի արհեստավորները կատարել են բարդ փորագրություններ և կարող էին իրենց աշխատանքում օգտագործել խոշորացույց[6]։ Ոսպնյակը հայտնաբերողը նշել է, որ շատ փոքր արձանագրություններ է գտել ասորական արտեֆակտների վրա, որոնք, իր կարծիքով, ձեռք են բերվել ոսպնյակի օգնությամբ[3]:
Հռոմի համալսարանի իտալացի գիտնական Ջովաննի Պետինատոն առաջարկել է, որ ոսպնյակն օգտագործվել է հին ասորիների կողմից որպես աստղադիտակի մաս, և դա բացատրում է աստղագիտության մասին ասորիների գիտելիքները (տես Աստղագիտությունը Բաբելոնում)[6]: Այլ փորձագետներ ասում են, որ օձերը հաճախ են հանդիպում ասորական դիցաբանության մեջ և նշում են, որ աստղադիտակի մասին ոչ մի հիշատակում չկա ասորական բազմաթիվ աստղագիտական գրվածքներում[6]:
Լայարդը գտել է ոսպնյակը՝ թաղված ապակու այլ կտորների տակ, որոնք նման էին մի առարկայի էմալի, որը հավանաբար պատրաստված էր փայտից կամ փղոսկրից, որը քայքայվել էր[1]։ Բրիտանական թանգարանի համադրողի գրառումները հուշում են, որ ոսպնյակը կարող էր օգտագործվել «որպես ներդիր, գուցե կահույքի համար», և որ ոչ մի ապացույց չկա, որ ասորիներն օգտագործել են ոսպնյակներ իրենց օպտիկական հատկությունների համար (օրինակ՝ խոշորացման, հեռադիտակի կամ կրակ ստանալու համար)[1]:
Նմանատիպ առարկա հիշատակվել է մ.թ.ա. մոտ 2000 թվականին գրված «Իշտարի և Իզդուբարի առասպելի», IV սյունակի 10-րդ տողու՝, Իզդուբարի թագադրման ժամանակ արքան գլխավերևում պահում է ապակյա առարկա, որով վառում է զոհասեղանի վրա կուտակված զանգվածը[7][8]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- A. H. Layard, Discoveries in the Ruins of Nineveh and Babylon (London, 1853), p. 197–98.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «The Nimrud lens / the Layard lens». Collection database. The British Museum. Վերցված է Oct 21, 2012-ին.
- ↑ Villiers, Geoffrey de; Pike, E. Roy (2016-10-16). The Limits of Resolution (անգլերեն). CRC Press. ISBN 9781315350806.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Layard, Austen Henry (1853). Discoveries in the ruins of Nineveh and Babylon: with travels in Armenia. G.P. Putnam and Co. էջեր 197–8, 674. «With the glass bowls was discovered a rock-crystal lens...»
- ↑ Brewster, D. (1852). «On an account of a rock-crystal lens and decomposed glass found in Niniveh». Die Fortschritte der Physik (German). Deutsche Physikalische Gesellschaft.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Hecht, Eugene (1987). Optics (2nd ed.). Addison Wesley. էջեր 186–188. ISBN 0-201-11609-X.
- ↑ 6,0 6,1 6,2 Whitehouse, David (1999-07-01). «World's oldest telescope?». BBC News. Վերցված է 2008-05-10-ին. «If one Italian scientist is correct then the telescope was not invented sometime in the 16th century by Dutch spectacle makers, but by ancient Assyrian astronomers nearly three thousand years earlier. According to Professor Giovanni Pettinato of the University of Rome, a rock crystal lens, currently on show in the British museum, could rewrite the history of science. He believes that it could explain why the ancient Assyrians knew so much about astronomy.»
- ↑ «Column IV, Coronation of Izdubar». sacred-texts.com. Վերցված է 2020-12-31-ին.
- ↑ Ishtar and Izdubar, the epic of Babylon; or, The Babylonian goddess of love and the hero and warrior king, restored in mod. verse. Translated by Hamilton, L.L.C. United Kingdom. 1884. էջ 22.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)