Jump to content

Նիկ Սաֆիա Քարիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկ Սաֆիա Քարիմ
մալայերեն՝ Nik Safiah Karim
Ծնվել էդեկտեմբերի 17, 1939(1939-12-17) (86 տարեկան)
ԾննդավայրԿոտա Բարու, Մալայզիա
Քաղաքացիություն Մալայզիա
Կրոնիսլամ
ԿրթությունՄալայա համալսարան, Օհայոյի համալսարան և Kolej Tunku Kurshiah?
Մասնագիտությունլեզվաբան և մանկավարժ
ԱշխատատուՄալայա համալսարան

Նիկ Սաֆիա Քարիմ (մալայերեն՝ Nik Safiah Karim), դեկտեմբերի 17, 1939(1939-12-17), Կոտա Բարու, Մալայզիա), մալայզիացի լեզվաբան, պատվավոր պրոֆեսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկ Սաֆիա Քարիմը 1952 թվականին ավարտել է Կոտա Բարուի աղջիկների անգլիական տարրական դպրոցը, 1957 թվականին՝ Կուալա Լումպուրի կանանց քոլեջը, 1959 թվականին՝ Մալակկայի Սուրբ Ֆրանցիսկոսի քոլեջը։ 1963 թվականին ավարտել է Մալայա համալսարանը, 1965 թվականին՝ մագիստրատուրան, 1975 թվականին՝ Օհայոյի համալսարանի (ԱՄՆ) լեզվաբանության դոկտորանտուրան։ Աշխատանքային կարիերան սկսել է 1963 թվականին Մալայա համալսարանի Մալայագիտության ամբիոնում՝ ուսուցիչից հասնելով մինչև պրոֆեսոր։ Երկու անգամ եղել է հումանիտար ֆակուլտետի դեկան (1982-1983, 1992-1994), ամբիոնի վարիչ (1984-1986, 1988-1989),1990-1992 թվականներին եղել է Մալայագիտության ակադեմիայի առաջին տնօրենը։ 1989-1990 թվականներին աշխատել է Լեզվի և գրականության խորհրդում՝ զբաղեցնելով գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը։ 14 տարի ծառայել է Խորհրդի վարչությունում, Մալայերենի մշտական հանձնաժողովի և Բրունեյի, Ինդոնեզիայի և Մալայզիայի մալայերեն լեզվի համատեղ խորհրդի կազմում։ 1994 թվականից անցել է թոշակի, բայց շարունակել է աշխատել մինչև 2015 թվականը` պայմանագրով որպես ադյունկտ-պրոֆեսոր։ 1977 թվականին ստեղծված Մալայզիայի Լեզվաբանական միության հիմնադիրներից մեկն է և 18 տարի (1979-1997) եղել է նրա նախագահը[1]։

1967 թվականից եղել է Մուսուլման կանանց կազմակերպության (PERTIWI) անդամ, 2001 թվականից` նրա նախագահը։ Մասնակցել է Մալայզիայում կանանց մի շարք կազմակերպությունների գործունեությանը[2], հանդես եկել որպես ազգաբնակչության խնդիրներով ՄԱԿ-ի խորհրդատու[3]։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկ Սաֆիա Քարիմը հանդիսանում է մալայերեն քերականության բնագավառում հետազոտություններով զբաղվող ամենահայտնի լեզվաբաններից մեկը։ Հրատարակել է հարյուրավոր հոդվածներ այդ թեմայով և տասից ավելի գրքեր, այդ թվում՝ Լեզվի և գրականության խորհրդի նորմատիվ քերականությունը[4], մալայերենի շարահյուսության մենագրությունը[5], ինչպես նաև ուսումնասիրություններ՝ սոցիոլեզվաբանության հիմնախնդիրների վերաբերյալ։ Նրան են պատկանում նաև Մալայզիայի նշանավոր կանանց մասին մի շարք գրքեր[6]։

  • Kesatria Mangku Negara մեդալ (1989)
  • Johan Mangku Negara մեդալ (1995)
  • Anugerah Wanita Cemerlang Tan Sri Fatimah-Avon (1995)
  • Johan Panglima Negara շքանշան և Հատուկ կոչում (1997)
  • Մալայայի համալսարանի «Նշանավոր կին» մրցանակ (Anugerah Wanita Cemerlang UM) (1997)
  • Նշանավոր լեզվաբան (Tokoh Ilmuwan Bahasa) և Տուն Ֆատիմի Ոսկե մեդալ (2001)
  • Կելանտանի նշանավոր կին (Tokoh Wanita Kelantan) (2001)
  • Մալայայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր (2002)
  • Մալայզիայի Ազգային համալսարանի պատվավոր դոկտոր (2003)
  • Մալայզիայի լեզվաբանական միության «Լեզվի ջատագով» մրցանակ (Anugerah Tokoh Pejuang Bahasa) (2004)

Հիմնական հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bahasa Malaysia syntax : some aspects of its standardization. Kuala Lumpur: Dewan Bahasa dan Pustaka, 1978.
  • Women’s organisations and non-formal education. Kuala Lumpur: Dewan Bahasa dan Pustaka, 1982.
  • The major syntactic structures of Bahasa Malaysia and their implications on the standardization of the language. University Microfilms International, 1983.
  • Bahasa Melayu Tinggi: teori dan penerapan. Kuala Lumpur: Dewan Bahasa dan Pustaka 1986.
  • (ed). Kababaihan ng Malaysia ed. Nik Safiah Karim, isinalin ni Ruth Elynia S. Mabanglo. Manila: Solidaridad Foundation 1986.
  • Tatabahasa Dewan. 1 Ayat. Kuala Lumpur Dewan Bahasa dan Pustaka 1987.
  • Wanita Malaysia: Harapan dan cabaran. Kuala Lumpur: 'K' Pub. & Distributors, 1990.
  • «Bahasa baku» and «loghat daerah» : an experience in language planning. [S.l. : s.n.], 1991.
  • Laporan kajian sosiolinguistik penggunaan, penguasaan dan pelaksanaan Bahasa Malaysia baku: di jabatan-jabatan kerajaan negeri/persekutuan, badan-badan berkanun/swasta dan kuasa-kuasa tempatan di Sabah. Kuala Lumpur: Dewan Bahasa dan Pustaka, 1992.
  • Malay grammar for academics and professionals. Kuala Lumpur: Dewan Bahasa dan Pustaka 1995.
  • Bahasa Melayu abad ke-21. Kuala Lumpur: Dewan Bahasa dan Pustaka 2002.
  • Bahasa Melayu sebagai bahasa tamadun moden: program pengisiannya. Kuala Lumpur: Dewan Bahasa dan Pustaka 2003.
  • Bahasa Melayu sedekad lalu. Kuala Lumpur: Dewan Bahasa dan Pustaka, 2004.
  • Teks Bahasa Melayu: STPM. Shah Alam, Selangor: Penerbit Fajar Bakti, 2006.
  • Panorama bahasa Melayu sepanjang zaman. Kuala Lumpur: Penerbit Universiti Malaya 2010.

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Kuntum budi sumbangsih kumpulan makalah untuk Profesor Emeritus Datuk Dr. Nik Safiah Karim. Ed. Indirawati Zahid. [Kuala Lumpur] Jabatan Bahasa Melayu, Akademi Pengajian Melayu, Universiti Malaya, 2008.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Tassim Zainal. Nik Safiah Karim
  2. ↑ Prof. Emeritus Datuk Dr. Nik Safiah Karim Արխիվացված 2019-07-30 Wayback Machine
  3. ↑ Profesor Emeritus Datuk Dr Nik Safiah Karim // Pusat Kajian Kecemerlangan Melayu
  4. ↑ Nik Safiah Karim… [et al.] Tatabahasa Dewan. Kuala Lumpur: Dewan Bahasa dan Pustaka, 1996
  5. ↑ Nik Safiah Karim. The major syntactic structures of Bahasa Malaysia and their implications on the standardization of the language. University Microfilms International, 1983
  6. ↑ Kenali Prof. Emeritus Datuk Dr Nik Safiah Karim