Jump to content

Նիկոտինային փոխարինող թերապիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոտինային սպեղանի ձախ ձեռքին
Նիկոտինային սփրեյ

Նիկոտինային փոխարինող թերապիա (նաև նիկոտին-փոխարինող թերապիա,[1] նիկոտինային փոխարինող թերապիա, կրճատ՝ ՆՓԹ)[2], օրգանիզմում նիկոտինի մատակարարման եղանակներ՝ առանց ծխախոտի օգտագործման: Այն օգտագործվում է ծխախոտի ծխելուց կամ ծամելուց հրաժարվելու պատճառով առաջացած զրկանքի համախտանիշները (կամ հանման համախտանիշը) նվազեցնելու համար: Նիկոտինային փոխարինող թերապիան նիկոտինային կախվածության բուժման առավել ուսումնասիրված մեթոդն է, որի արդյունավետությունն ու անվտանգությունը հետազոտվել է 150 կլինիկական հետազոտություններում[3]։

ՆՓԹ դեղամիջոցները ներառված են թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) և քրոնիկ բրոնխիտի բուժման գործընթացներում, ինչպես նաև Ռուսաստանի Առողջապահության նախարարության շնչառական օրգանների հիվանդություններ ունեցող հիվանդների մոտ նիկոտինային կախվածության բուժման մեթոդական ցուցումներում: Մեծ Բրիտանիայում ՆՓԹ դեղամիջոց Nicorette-ը ներառված է ծխելու դեմ պայքարի պետական ծրագրում:[4]

Նիկոտինային փոխարինող թերապիան նվազեցնում է ծխախոտի հանդեպ ձգտումը, որն առաջանում է նիկոտինային կախվածությունից, ծխողների և ծխախոտ ծամող մարդկանց մոտ: Սա օգնում է նրանց դադարեցնել ծխախոտի օգտագործումը և խուսափել ծխախոտի ծխելու կամ ծամելու բացասական հետևանքներից: Ծխախոտի ծխելու և ծամելու սովորությունը միաժամանակ ձեռք բերված վարքագիծ է և նիկոտինից ֆիզիկական կախվածություն, ուստի նրանց, ովքեր ցանկանում են թողնել ծխելը, կարող են օգնել խորհրդատվությունը և նիկոտինային փոխարինող միջոցների օգտագործումը[5]։ Նիկոտինային փոխարինող թերապիայի օգտագործումը մեծացնում է ծխելը թողնելու հաջողված փորձերի մակարդակը 50-70%-ով[3]։

Նիկոտինային փոխարինող թերապիան ներառված է ԱՀԿ-ի Հիմնական դեղամիջոցների օրինակելի ցանկում (WHO Model List of Essential Medicines)՝ բազային առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենակարևոր դեղամիջոցների ցուցակում[6]։ ԱՄՆ Առողջապահության ծառայությունը թվարկում է ծխախոտի օգտագործումը դադարեցնելու 7 բժշկական միջոց, որոնցից 5-ը նիկոտինային փոխարինող թերապիայի միջոցներ են (նիկոտինային սպեղանիներ, ծամոններ, ծծելու հաբեր, ինհալյատորներ և քթային սփրեյներ) և 2 բերանային միջոց (բուպրոպիոն և վարենիկլին): ՆՓԹ այլ հասանելի միջոցների թվում կարելի է նշել նիկոտինային բերանային սփրեյներ և ենթալեզվային հաբեր:[7]

Բժշկական օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոտինային փոխարինող թերապիայի (ՆՓԹ) բոլոր ձևերը բարձրացնում են մարդու՝ ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը դադարեցնելու հնարավորությունները[3]: Հետազոտությունները ցույց են տվել, որ նիկոտինային փոխարինող թերապիան օգնում է մարդկանց թողնել ծխելը առնվազն 6 ամսվա ընթացքում նույնքան արդյունավետ, որքան բուպրոպիոն դեղամիջոցները։ Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ ՆՓԹ բոլոր ձևերը, ներառյալ նիկոտինային ծամոնները, քթային սփրեյները, ինհալյատորները և ծծելու հաբերը, ունեն մարդու կողմից ծխելը թողնելու գործընթացում հաջողության նման ցուցանիշներ[5]: Սակայն մեթոդների օգտագործման հավանականությունը տարբեր է. առավել հաճախ օգտագործվում են նիկոտինային սպեղանիները, այնուհետև ծամոնները, ինհալյատորները և քթային սփրեյները[8]:

Հարկ է նշել, որ ՆՓԹ մի քանի մեթոդների համակցության օգտագործումը կարող է մեծացնել ծխախոտի օգտագործումը դադարեցնելու հնարավորությունները: Բացի այդ, նիկոտինային փոխարինող թերապիայի օգտագործումը խորհրդատվության հետ համակցությամբ մեծացնում է ծխախոտից ձեռնպահ մնալու ցուցանիշները:

Նիկոտինային փոխարինող թերապիայի դեղամիջոցները առավելագույն գործնական նշանակություն ունեն թունդ ծխողների համար, ովքեր օրական ավելի քան 15 սիգարետ են ծխում:[8][9]

Կողմնակի ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած չկան ապացույցներ, որ ՆՓԹ-ն կարող է մեծացնել սրտամկանի ինֆարկտի զարգացման ռիսկը, սրտանոթային հիվանդությունների պատմություն ունեցող կամ վերջերս սրտամկանի ինֆարկտ տարած անձինք պետք է խորհրդակցեն բժշկի հետ ՆՓԹ-ի կիրառումից առաջ:

18 տարեկանից ցածր անձինք նույնպես պետք է խորհրդակցեն բժշկի հետ նիկոտինային փոխարինող թերապիան սկսելուց առաջ։

Հղիության ընթացքում նիկոտինի օգտագործումը կարող է հանգեցնել երեխայի մոտ ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի (ՈՒՊՀ) ի հայտ գալուն և երեխայի ուսումնառության նվազեցմանը: Դա նաև ստեղծում է ապագայում երեխայի նիկոտինային կախվածության վտանգ: Հետևաբար, հղի և կրծքով կերակրող կանայք պետք է խորհրդակցեն բժշկի հետ ՆՓԹ-ի կիրառումը սկսելուց առաջ: Ծամոններին, ծծելու հաբերին և քթային սփրեյներին վերագրվել է C տերատոգենության կատեգորիա; տրանսդերմալ սպեղանուն՝ D կատեգորիա: Տրանսդերմալ սպեղանին համարվում է պտղի համար պակաս անվտանգ, քանի որ նիկոտինը մուտք է գործում օրգանիզմ մշտապես սպեղանու օգտագործման ժամանակահատվածում, ի տարբերություն ծամոնի կամ ծծելու հաբի, որոնք նիկոտինը մատակարարում են պարբերաբար:[10][11][12]

Ազդեցության մեխանիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՆՓԹ դեղամիջոցները տարբերվում են այն ժամանակով, որը անհրաժեշտ է նիկոտինի՝ արյան մեջ թափանցելու համար, և ընդհանուր ժամանակով, որի ընթացքում նիկոտինը գտնվում է օրգանիզմում:

Մաշկի վրա կիրառվող նիկոտինային սպեղանիները անընդհատ ազատում են նիկոտինի կայուն դեղաչափ 16-24 ժամվա ընթացքում: Ծամոններից, սփրեյներից և ենթալեզվային հաբերից նիկոտինն ավելի արագ է ընկնում օրգանիզմ, սակայն այնտեղ գտնվում է ավելի քիչ ժամանակ:

Նիկոտինային սփրեյները համարվում են ՆՓԹ-ի առավել առաջադեմ ձև՝ շնորհիվ դրանց արագ ազդեցության: Ինչպես բացատրում է Քինգս քոլեջի հոգեբան Գեյ Սազերլենդը, "սիգարետի ծուխը ներշնչելուց հետո նիկոտինը հասնում է ծխողի ուղեղին մոտավորապես 20 վայրկյանում: ՆՓԹ ձևերի մեծ մասը սկսում է գործել 30 րոպեից մինչև երեք ժամ ընթացքում", մինչդեռ սփրեյն ունի նիկոտինը ուղեղին 60 վայրկյանի ընթացքում հասցնելու ապացուցված ունակություն:[5][12][13][14][15]

Տարբեր դեղաձևերի արդյունավետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլինիկական հետազոտությունները մատնանշում են սպեղանիում նիկոտինի բարձրացված դեղաչափի օգտագործման դեպքում պացիենտի՝ ծխելը թողնելու հաջողության հնարավորությունների զգալի աճ: Ծամոնները, ըստ կլինիկական հետազոտությունների, կրկնապատկում են ծխելը թողնելու հնարավորությունները՝ պլացեբոյի հետ համեմատած: Կլինիկական հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ ենթալեզվային հաբը 91%-ով ավելի արդյունավետ է պլացեբոյի համեմատ 6 ամսվա ընթացքում: Տեղային կիրառման սփրեյը, ըստ կլինիկական հետազոտությունների արդյունքների, ցույց է տվել 2,5 անգամ ավելի բարձր արդյունավետություն՝ պլացեբոյի հետ համեմատած 52 շաբաթների ընթացքում[16][17]:

Նիկոտինային կախվածության բարձր և շատ բարձր աստիճանի դեպքում թերապիայի արդյունավետությունը մեծացնելու համար խորհուրդ է տրվում նիկոտին պարունակող դեղամիջոցների համակցության օգտագործում (սպեղանի + մաստակ)[18]: Համակցված թերապիան էլ ավելի արդյունավետ է ՆՓԹ մոնոթերապիայի համեմատ և գրեթե 3 անգամ բարձրացնում է ծխելը թողնելու հնարավորությունները՝ պլացեբոյի համեմատ[19][20][21][22][23]:

ՆՓԹ առաջին արտադրաբքը եղել է Nicorette-ն, որը արտադրվել է 1970ական թվականների վերջերում AB Leo շվեցարական կազմակերպության կողմից[24]։

Վաճառքային դրոշմանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ТNicotex, Nicorette, Nicoderm, Nicogum, Nicotinell, Thrive և Commit հաբեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Практическое применение программ по лечению табачной зависимости». Русский Медицинский Журнал. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  2. «Может ли никотиновая заместительная терапия (НЗТ) помочь людям бросить курить?». The Cochrane Collaboration. 2014 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  3. 1 2 3 Stead, LF; Perera, R; Bullen, C; Mant, D; Hartmann-Boyce, J; Cahill, K; Lancaster, T. Nicotine replacement therapy for smoking cessation (und) // The Cochrane database of systematic reviews / Stead, Lindsay F.. — 2012. — Т. 11. — С. CD000146. doi:10.1002/14651858.CD000146.pub4 PMID 23152200. Архивировано из первоисточника 28 օգոստոսի 2015.
  4. Комплексное лечение табачной зависимости и профилактика хронической обструктивной болезни легких, вызванной курением табака. Методические рекомендации № 2002/154. М. 2003
  5. 1 2 3 Rigotti, N. A. Clinical practice. Treatment of tobacco use and dependence.(անգլ.) // The New England Journal of Medicine : journal. — 2002. — Т. 346. — № 7. — С. 506—512. doi:10.1056/nejmcp012279 PMID 11844853. Архивировано из первоисточника 28 օգոստոսի 2015.
  6. «WHO Model List of EssentialMedicines» (PDF). World Health Organization. 2013-10. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  7. Fiore MC, Jaen CR, Baker TB; և այլք:. «Treating tobacco use and dependence: 2008 update» (PDF). US Department of Health and Human Services. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին. {{cite web}}: Explicit use of et al. in: |last1= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. 1 2 Cahill, K; Stevens, S; Perera, R; Lancaster, T. Pharmacological interventions for smoking cessation: an overview and network meta-analysis.(անգլ.) // The Cochrane database of systematic reviews : journal. — 2013. — Т. 5. — С. CD009329. doi:10.1002/14651858.CD009329.pub2 PMID 23728690. Архивировано из первоисточника 28 օգոստոսի 2015.
  9. Hajek, Peter; West, Robert; Foulds, Jonathan; Nilsson, Fredrik; Burrows, Sylvia; Meadow, Anna Randomized Comparative Trial of Nicotine Polacrilex, a Transdermal Patch, Nasal Spray, and an Inhaler(անգլ.) // [[Archives of Internal Medicine|]] (JAMA Internal Medicine) : journal. — Т. 159. — № 17. — С. 2033. doi:10.1001/archinte.159.17.2033 Архивировано из первоисточника 28 օգոստոսի 2015.
  10. «FDA 101: Smoking Cessation Products». U.S. Food and Drug Administration. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  11. Bruin, Jennifer; Gerstein, Hertzel; Holloway, Alison Long-Term Consequences of Fetal and Neonatal Nicotine Exposure: A Critical Review(անգլ.) // [[{{{2}}}|{{{2}}}]] (անգլ.) : journal. — 2010. — Т. 116. — № 2. — С. 364—374. doi:10.1093/toxsci/kfq103 Архивировано из первоисточника 28 օգոստոսի 2015.
  12. 1 2 Oncken, M. D., MPH, Cheryl; Dornelas, Ph.D., Ellen; Kranzler M. D., Henry Nicotine Gum for Pregnant Smokers (und) // Obstetrics. — 2014. — Т. 112. — № 4. — С. 859—867. doi:10.1097/AOG.0b013e318187e1ec PMID 18827129.
  13. «Spray your way to a smoke-free New Year». Easier.com. 2012 թ․ հունվարի 5. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  14. Gallagher, Tony (2011 թ․ մայիսի 4). «Lifecoach: I'm putting on weight but can't face the gym». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  15. Hansson A et al. Effects of nicotine mouth spray on urges to smoke, a randomised clinical trial.(անգլ.) // [[{{{2}}}|{{{2}}}]] (անգլ.) : journal. — № 2012 Sep 26;2(5). PMID 23015605. Архивировано из первоисточника 28 օգոստոսի 2015.
  16. Tønnesen P et al. Higher dosage nicotine patches increase one-year smoking cessation rates: results from the European CEASE trial. Collaborative European Anti-Smoking Evaluation. European Respiratory Society.(անգլ.) // [[{{{2}}}|{{{2}}}]] (անգլ.) : journal. — № 13(2). — С. 238—246. PMID 10065662. Архивировано из первоисточника 28 օգոստոսի 2015.
  17. Garvey AJ et al. Effects of nicotine gum dose by level of nicotine dependence.(անգլ.) // [[{{{2}}}|{{{2}}}]] (անգլ.) : journal. — № 2 (1). — С. 53—63. doi:10.1080/14622200050011303 PMID 11072441. Архивировано из первоисточника 28 օգոստոսի 2015.
  18. Glover ED et al. A comparison of a nicotine sublingual tablet and placebo for smoking cessation.(անգլ.) // [[{{{2}}}|{{{2}}}]] (անգլ.) : journal. — № 4 (4). — С. 441—450. doi:10.1080/1462220021000018443 PMID 12521403. Архивировано из первоисточника 28 օգոստոսի 2015.
  19. Tønnesen P et al. Efficacy of a nicotine mouth spray in smoking cessation: a randomised, double-blind trial(անգլ.) // [[{{{2}}}|{{{2}}}]] (անգլ.) : journal. — № 40(3). — С. 548—554. doi:10.1183/09031936.00155811 PMID 22323576. Архивировано из первоисточника 28 օգոստոսի 2015.
  20. Kate Cahill et al. Pharmacological interventions for smoking cessation: an overview and network meta-analysis(անգլ.) // The Cochrane database of systematic reviews : journal. — 2013. doi:10.1002/14651858.CD009329.pub2. PMID 23728690. Архивировано из первоисточника 28 օգոստոսի 2015.
  21. «Продавцы электронных сигарет должны прекратить делать бездоказательные заявления об их лечебном эффекте». Всемирная организация здравоохранения. 2008 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  22. «Electronic Cigarettes (e-Cigarettes)». FDA. 2015 թ․ հունիսի 30. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  23. Drummond, MB; Upson, D. Electronic cigarettes. Potential harms and benefits.(անգլ.) // [[{{{2}}}|{{{2}}}]] (անգլ.) : journal. — 2014. — Т. 11. — № 2. — С. 236—242. doi:10.1513/annalsats.201311-391fr PMID 24575993.
  24. Karl Fagerstöm, Anders Axelsson, Lennart Sorelius. «In memoriam of Ove Fernö - the inventor or NRT and The Past, Present, and Future of NRT» (PDF). Society for Research on Nicotine and Tobacco Newsletter, September/October 2008, vol. 14, № 3. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին. «During the late 1960s and 70s he was responsible for the development of the first NR product – a chewing gum»{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]