Նիկոս Կսիրուլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոս Կսիրուլիս
Ծնվել էհուլիսի 7, 1936(1936-07-07)
Ռեթիմնո, Crete Region, Decentralized Administration of Crete, Հունաստան
ԵրկիրFlag of Greece.svg Հունաստան
Մահացել էփետրվարի 8, 1980(1980-02-08) (43 տարեկանում)
Պիրեյոս, Հունաստան
Մասնագիտություներգիչ, կոմպոզիտոր և հեղինակ-կոմպոզիտոր
Գործիքներվոկալ
Nikos Xylouris Վիքիպահեստում

Նիկոս Կսիրուլիս (հուն․՝ Νίκος Ξυλούρης, հայտնի որպես Պսարոնիկոս, հուն․՝ Ψαρονίκος; (հուլիսի 7, 1936(1936-07-07), Ռեթիմնո, Crete Region, Decentralized Administration of Crete, Հունաստան - փետրվարի 8, 1980(1980-02-08), Պիրեյոս, Հունաստան), Պիրեյ), հույն երգիչ կոմպոզիտոր. ճանաչում է ձեռք բերել կրետեական ժողովրդական երգի կատարմամբ։ Նրա եղբայրները` Անդոնիսը (Պսարանդոնիս մականվամբ) և Յանիսը նույնպես եղել են կրետեական ժողովրդական երաժիշտներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հուլիսի 7 1936 թվականին Անոյա գյուղում]]՝ Կրետեւմ[1]։ Նրա առաջին անգամ վասատկել է տասներկու տարեկան հասակում։ Շուտով Կսիրուլիսը իրեն դրսևորել է որպես տաղանդավոր կատարող և սկսել է հանդես գալ տեղական տոների և հարսանիքների ժամանակ։ 17 տարեկան հասակում Կսիրուլիսսը սկսել է հանդես գալ գիշերային երաժշտական «Կաստրո» հաստատությունում՝ Հերակլիոնում։ Սկզբնական շրջանում նրա վաստակը բավարարում էր հազիվ ապրելու համար։ 1958 թվականի մայիսի 21-ին նա ամուսնանում է Ուրանի Մելաբիանկայի հետ, որը ծագում էր Իրակլիոնի հարուստ ընտանիքից։ 1960 թվականին ծնվում է նրանց որդին, իսկ 1966 թվականին՝ դուստրը։

1958 թվականին Կսիրուլիսին հաջողվում է հրատարակել իր առաջին ալբոմը («Μια μαυροφόρα που περνά»)։ 1966 թվականին նա հանդես է գալիս փառատոնում՝ ստանալով առաջին մրցանակը։ Հաջորդ տարի նա Հերակլիոնում բացում է իր սեփական պանդոկը («Κέντρο Ερωτόκριτος»)։ Նրա «Ανυφαντού» ալբոմը, որ թողարկվել է 1969 թվականին, մեծ հաջողություն է ունեցել։ Կսիլուրիսը մեկնել է Աթենք, հանդես է եկել աթենական Կոնակի համերգային դահլիճում։ Աթենքում նա ծանոթացել է բանաստեղծ և երգի հեղինակ Էրիկսոն Տալասինի և կոմպոզիտոր և երգիչ Յանիսոմ Մարկոպուլոսի հետ։ «Chroniko» և «Risitika» ալբոմներով սկսվում է նրա հաջող համագործակցոթյունը, որոնք Կսիրուլիսին հայտնի են դարձնում ամբողջ Հունաստանում։

1973 թվականի նոյեմբերի 17-ին աթենական պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողների ապստամբության ժամանակ համալսարանը շրջապատված էր տանկերով, երբ նա կատարեց հին կրետեական ազատության երգը («Πότε θα κάνει ξαστεριά»), որ հայտնի է որպես հին կրետեական ազատագրության պայքարի օրհներգ` ընդդեմ Օսմանյան կայսրության։ Այդ պահից Կսիրուլիսը շրջապատվում է ազգային հերոսի աուրայով։ Այլ իրադարձությունների հետ միասին ուսանողների ապստամբությունը դառնում է հունական ռազմական դիկտատուրայի անկման մեկնարկային կետերից մեկը 1974 թվականին։

Կսիրուլիսը մահացել է 1980 թվականին Պիրեյում։ Նրա հիշատակի համար հայրենիքում ամեն տարի հուլիսի առաջին շաբաթում տեղի է ունենում ժողովրդական երաժշտության մեծ փառատն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]