Նիկոս Կավադիաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոս Կավադիաս
հուն․՝ Νίκος Καββαδίας
20140408 argostoli256.JPG
Ծնվել էհունվարի 11, 1910(1910-01-11)
ԾննդավայրՀարբին, Q28408735?, Ցին կայսրություն
Վախճանվել էփետրվարի 10, 1975(1975-02-10) (65 տարեկան)
Վախճանի վայրԱթենք, Հունաստան
ԳերեզմանԱթենքի առաջին գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Ազգությունհույն
ՔաղաքացիությունFlag of Greece (1822-1978).svg Հունաստան
ԱնդամակցությունԷԱՄ
Изображение автографа
Commons-logo.svg Nikos Kavvadias Վիքիպահեստում

Նիկոս Կավադիաս (հունվարի 11, 1910(1910-01-11), Հարբին, Q28408735?, Ցին կայսրություն - փետրվարի 10, 1975(1975-02-10), Աթենք, Հունաստան[1]) - հույն անվանի բանաստեղծ, գրող

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոս Կավադիասը ծնվել է 1910 թվականի հունվարի 11-ին, ռուսական կայսրության Նիկոլսկ-Ուսսուրիյսկի (ներկայիս Պրիմորիեի երկրամասի Ուսսուրիյսկ քաղաքը) գավառական քաղաքում, Հունաստանից ժամանակավորապես Հեռավոր Արևելք տեղափոխված, կեֆալոնիացի հայտնի նավատերերի տոհմից սերող Խարիլաոս Կավադիասի և Դորոթեա Անգելատուի ընտանիքում։ Հայրը այստեղ առևտրական մի կազմակերպություն էր հիմնել, որը հիմնականում գործակցում էր ռուսական բանակի հետ։

1914 թվականին, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, նա ընտանիքը բերեց հայրենիք՝ կեֆալոնական Արգոստոլիոն քաղաքը և ինքը դարձյալ վերադարձավ Ռուսաստան; Բայց 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունը ոչ միայն վերջ դրեց նրա ձեռնարկատիրական գործունեությանը, այլև զրկեց ազատությունից. Խարիլաոսին բանտ նետեցին, և նա կարողացավ Հունաստան վերադառնալ միայն 1921 թվականին։

Դրանից մեկ տարի անց նրանց ընտանիքը տեղափոխվեց Պիրեյոս (ներկայումս՝ Աթենքի խոշոր նավահանգստային արվարձանը)։ Այստեղ Նիկոսն ավարտեց տարրական դպրոցն ու ընդունվեց գիմնազիա, որտեղ սովորելու տարիներին ծանոթացավ ռազմածովային նավատորմի բժիշկ, գրող Պավլոս Նիրվանասի հետ։ Թերևս վերջինիս ազդեցությամբ էլ պատանին կատարեց իր առաջին գրական փորձերը։ 18 տարեկան էր, երբ հրատարակեց իր առաջին բանաստեղծությունները՝ Պետրոս Վալխալաս կեղծանունով։

Հոր մահը Նիկոսին ստիպեց ընտանիքի հոգսը թեթևացնելու նպատակով աշխատանքի ընդունվել նավագնացային մի ընկերության գրասենյակում։ Նա միաժամանակ շարունակում էր համագործակցել գրական ամսագրերի հետ; 1928 թվականին մեկնեց իր առաջին ծովային ուղերթին՝ որպես յունգա «Ագիոս Նիկոլաոս» («Սուրբ Նիկողայոս») բեռնանավի վրա։ Տասը տարի անց զորակոչվեց բանակ, որտեղ 1939 թվականին ռադիստի դիպլոմ ստացավ և որպես կապավոր մասնակցեց 1940-1941 թվականների՝ հույների համար հաղթական հույն-իտալական պատերազմին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հունաստանում քաղաքացիական պատերազմի ավարտից հետո՝ 1949 թվականից ընդհուպ մինչև 1974 թվականը Նիկոս Կավադիասը, ոչ մեծ ընդմիջումներով, առևտրային նավերի վրա աշխատել է որպես ռադիստ։ Այդ տարիների ընթացքում լույս է ընծայել բանաստեղծությունների և պատմվածքների բազմաթիվ ժողովածուներ, ընդ որում՝ ոչ միայն հայրենիքում, այլև նրա սահմաններից դուրս։ Նրա՝ արտասահմանում լույս տեսած առաջին գիրքը 1959 թվականին Ֆրանսիայում տպագրված «Հերթափոխ» բանաստեղծական ժողովածուն էր (ֆրանսերեն)։

Նիկոս Կավադիասի՝ տաղանդավոր ծովերգու բանաստեղծի ու արձակագրի ստեղծագործությունները նրա մահից հետո էլ շարունակում են մեծ ժողովրդականություն վայելել։ Ընթերցողների հետաքրքրությունը դրանց նկատմամբ մեծապես աճեց հատկապես 1990-ական թվականներին, երբ հույն անվանի երգահան Թանոս Միկրուցիկոսը Կավադիասի բանաստեղծությունների հիման վրա ստեղծեց արվեստասերների կողմից շատ սիրված «Հարավային Խաչ» և «Հորիզոնի գծերը» երգաշարերը։ Քանքարավոր ծովերգուի շատ բանաստեղծություններ ընդգրկված են հունական դպրոցների դասագրքերում և ուսուցանվում են աշակերտներին որպես հունական ոգու գեղեցիկ ու անկեղծ արտացոլումներ։

Ուսումնասիրողները գտնում են, որ նրա ստեղծագործությունների վրա նկատելի է ֆրանսիացի մեծատաղանդ խորհրդապաշտ բանաստեղծ Շառլ Բոդլերի ազդեցությունը։ Որոշ ազդեցություն թողել է նաև կոմունիստական գաղափարախոսությունը, որն զգացվում է արգենտինացի համբավավոր հեղափոխական Չե Գևարային և ֆրանկոյականների կողմից սպանված իսպանացի մեծ բանաստեղծ Ֆեդերիկո Գարսիա Լորկային ձոնված բանաստեղծություններում։ Այս առումով հիշատակման է արժանի այն փաստը, որ Նիկոս Կավադիասը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին անդամագրվել է Հունաստանի կոմունիստական կուսակցությանը, գերմանական օկուպացիայի ժամանակաշրջանում ակտիվորեն մասնակցել ֆաշիստների դեմ ծավալված դիմադրության շարժմանը։

Նիկոս Կավադիասը մահացել է 65 տարեկան հասակում՝ 1975 թվականի փետրվարի 10-ին, ինֆարկտից[2]։ Թաղվել է Աթենքի Առաջին գերեզմանատանը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծությունների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1933: Marabu (Μαραμπού, Marampou)

1947: Fog (Πούσι)

1975: Traverso (Τραβέρσο)

1987: The Collected Poems of Nikos Kavadias, tr. G. Holst-Warhaft [Greek and English texts]

Արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1954:Βάρδια(վեպ)

1987: Λί1995 թվականին էկրանավորվել է։

1987: Του Πολέμου/Στ' άλογό μου

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AGRA Publications»։ agra.gr։ 2010։ Վերցված է մարտի 5, 2011 
  2. BooksInfo Website on Nikos Kavadias, retrieved on 14 December 2009