Նիկողոս Թյուլպենտճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկողոս Թյուլպենտճյան
Ծնվել է1841
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1887
Ազգությունհայ
Մասնագիտությունթարգմանիչ, հրապարակախոս և խմբագիր

Նիկողոս Թյուլպենտճյան (1841, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1887), հայ հրապարակախոս, խմբագիր։

Ծնվել է Կ. Պոլսում։ 1870-ականների վերջերից մտել է հրապարակախոսական ասպարեզ, նախ երևացել է Օ. Խոճասարյանի «Օրագիր» թերթում, ապա 1875 թվականի սեպտեմբեր ամսից հրատարակել է «Լրագիր» օրաթերթը, որը շարունակել է իր գոյությունը մինչև 1880 թվականը։ Թերթի փակումից հետո աշխատակցել է «Մարմարա» երգիծաթերթին։ Ֆրանսերենից թարգմանել է վեպեր, պատմվածքներ[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 364