Jump to content

Նիկողայոս Փուղինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկողայոս Փուղինյան
Ծնվել է1834[1]
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1880[1]
Վախճանի վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդրամատուրգ
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարան

Նիկողայոս Փուղինյան (1834[1], Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն - 1880[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ դրամատուրգ։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, գործել Թիֆլիսում։ Մասնակցել է Թիֆլիսի «Հայոց թատրոնական կոմիտետի» (1863) կազմակերպմանը։ Փուղինյանը հայ կենցաղային կատակերգության ճանաչված դեմքերից է։ Նրա ֆարս-վոդևիլների նյութը ժողովրդական խավերի կյանքն է, Թիֆլիսի հայկական միջավայրը՝ իր ազգային ցայտուն կոլորիտով ու բարբառով։ Այդ պիեսներում դրամատուրգը ծաղրել է քաղքենիությունը, մտավոր սահմանափակությունը, հարստանալու մոլուցքը, համակրանք է արտահայտել հայ պանդուխտների նկատմամբ։ Փոխադրել է Մոլիերի «Բռնի ամուսնություն» կատակերգությունը, որը բեմադրվել է «Վուր տրաքվիս, պիտի պսակվիս» վերնագրով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։


  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1068200774 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.