Նիկողայոս Չեմբերջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկողայոս Չեմբերջի
Ծնվել էօգոստոսի 24, 1903(1903-08-24)[1]
ԾննդավայրՊուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 22, 1948(1948-04-22) (44 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտությունկոմպոզիտոր
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Ստալինյան մրցանակ «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ և ԲԻԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն

Նիկողայոս Կարապետի Չեմբերջի (Նիկոլայ Կարպովիչ) [օգոստոսի 11(24) 1903, Ցարսկոյե Սելո (այժմ՝ Պուշկինո) ապրիլի 22 1948, Մոսկվա], հայ խորհրդային կոմպոզիտոր։ Բաշկիրական ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1944 թ.)[2]։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։

Ստեղծագործության առաջին ուսուցիչը եղել է մորեղբայրը՝ Ա․ Սպենդիարյանը, որը և օգնել է նրան նոտագրելու իր առաջին երկերը (սոնատինա, պրելյուդներ, 2 քայլերգ և այլն)։ 1923-1928 թվականներին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում (Ա․ Ալեքսանդրովի դասարան), ուսման տարիներին գրել 2 լարային կվարտետ, փողային գործիքների և դաշնամուրի կվինտետ, ջութակի կոնցերտ, «Պիոներիա» սյուիտ՝ շեփորի և դաշնամուրի համար, «Հայաստան» սյուիտ՝ ձայնի և դաշնամուրի համար։ Եղել է Մոսկվայի կոնսերվատորիայում ստեղծված «Արտադրական կոլեկտիվի» («Պրոկոլլ») կազմակերպիչներից, մասնակցել ՌԱՊՄ-ին։ 1937-1938 թվականներին եղել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության Մոսկվայի կազմակերպության վարչության նախագահ։ Մշակել է ռուսական, հայկական, ուզբեկական, տաջկական, մոլդավական ու բաշկիրական, ժողովրդական երգեր[2]։ Գրել է «Տաջիկական սյուիտ» (1932 թ.), «Ուզբեկական սյուիտ» (1938 թ.), «Ռուսական նախերգանք» (1936 թ.), «Կարլուգաս» («Ծիծեռնակ») բաշկիրական օպերա (1941 թ., բեմադրվել է 1942 թ.) և այլն։ Լավագույն գործերից է «Պարային սյուիտ»-ը սիմֆոնիկ նվագախմբի համար (1940 թ.), հիմնված հայկական ժողավրդական երաժշտության տարրերի օգտագործման վրա։ Նշանակալից են երրորդ կվարտետը (1943 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946 թ.), «Հայաստան» սիմֆոնիա-պոեմը (1944 թ., հրատարակվել է 1961 թ.), Հայկական երգերը՝ ձայնի և լարային կվարտետի համար (1945 թ.)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bashkir EncyclopediaБашкирская энциклопедия, 2005. — 4344 с. — ISBN 978-5-88185-053-1
  2. 2,0 2,1 Արծվի Բախչինյան (2002)։ Հայազգի գործիչներ։ Երևան: Զանգակ-97։ էջ 324։ ISBN 99930-2-415-5 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 713 CC-BY-SA-icon-80x15.png