Նիկողոս Թաշչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նիկողայոս Թաշճյանից)
Jump to navigation Jump to search
Նիկողոս Թաշչյան
Ծնվել էհունիսի 17, 1841(1841-06-17)
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 9, 1885(1885-09-09) (44 տարեկանում)
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունխմբագիր և ուսուցիչ

Նիկողոս (Նիկողայոս) Թաշչյան (1841, հունիսի 17, Կոստանդնուպոլիս - 1885, սեպտեմբերի 9, Կոստանդնուպոլիս), հայ կոմպոզիտոր, երաժշտագետ, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում: Նախնական կրթությունն ստացել է Խասգյուղի Ներսիսյան դպրոցում, աշակերտելով Գաբրիել Երանյանին, որի հաջորդը հանդիսացավ նա։ Ավարտելով երաժշտական կրթությունը, նվիրվել է ուսուցչական աշխատանքի, որպես երաժշտության դասատու պաշտոնավարել հայկական դպրոցներում։ Սովորեցրել է նաև երաժշտական նոտաներ։ 1861 թվականին եղբոր՝ Հակոբիկ Թաշչյանի հետ հրատարակել է «Նվագ օսմանյան» կիսամյա հանդեսը, իսկ Գ. Երանյանի հետ՝ «Քնար հայկական» երաժշտական պարբերականը։ 1863 թվականին Վարդան Փափազյանի և Տիգրան Չուխաջյանի հետ հրատարակել է «Օսմանյան երաժշտություն» հանդեսը։ «Քնար հայկական», «Նվագ օսմանյան» և «Օսմանյան երաժշտություն» հանդեսները տպագրվում էին վիմատիպ, պարունակում հայերեն և թուրքերեն երգեր։ «Օսմանյան երաժշտության» մեջ տպագրված են Տիգրան Չուխաջյանի մի քանի գործեր։ Որպես ուսուցիչ աշխատել է Սկյուտարի Մեզպուրյան և Սամաթիայի Արամյան վարժարաններում։ 1871 թվականին Գևորգ կաթողիկոսի կողմից հրավիրվել է Էջմիածին, Գևորգյան ճեմարանում դասավանդելու երաժշտություն: Այնտեղ 1874 թվականին հրատարակել է «Դասագիրք եկեղեցական ձայնագրության» ձեռնարկը, ապա իր գլուխգործոցը՝ «Ձայնագրյալ երգեցողություն Ս. Պատարագի և ձայնագրյալ շարականը»՝ բաղկացած 1000-ից ավելի մեծադիր էջերից։ 1880-ականներին վերադարձել է Կ. Պոլիս, շարունակել սիրած գործը[1]: Էջմիածնում նրան աշակերտել է կոմպոզիտոր Մակար Եկմալյանը: Հայտնի է եղել նաև որպես հրապարակախոս։ 1864 թվականին «Ժամանակ» պարբերականում տպագրել է մի շարք հոդվածներ[2]։ 1879 թվականից եղել է Կ. Պոլսի մայր եկեղեցու երաժշտապետը։

Նիկողոս Թաշչյանը վերաձայնավորել է հայկական հոգևոր երգերը (Հ. Լիմոնճյանի նոտագրությամբ), որոնք հրատարակվել են Էջմիածնում՝ «Ձայնագրեալ երգեցողութիւնք սրբոյ Պատարագի» (1874), «Ձայնագրեալ շարական հոգևոր երգոց... Հայաստանեայց» (1875) և «Երգք ձայնագրեալք ի ժամագրոց Հայաստանեայց ս. եկեղեցւոյ» (1877) հատորներով[3][4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թաշճեան, Նիկողայոս, Ձայնագրեալ քաղուածք օրհնութեանց, հետևակք օրհնութեանց տէրունական տօնից, այլ և կարգ հանգստեան և անդաստանի շարականաց ի լրումն ձայնքաղի
  2. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 352 
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  4. Եկեղեցական երաժշտութեան վարպետները’ Նիկողայոս Թաշճեան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]