Նիկոլ Վոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլ Վոնգ
անգլ.՝ Nicole A. Wong
Դիմանկար
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունUC Berkeley School of Law? և Ջորջթաունի համալսարան
Մասնագիտությունփաստաբան
ԱշխատավայրՍթենֆորդի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Սան Ֆրանցիսկոյի համալսարան
 Nicole Wong Վիքիպահեստում

Նիկոլ Վոնգ (անգլ.՝ Nicole A. Wong, ), ամերիկացի իրավաբան, որը մասնագիտացած է համացանցի, լրատվամիջոցների և մտավոր սեփականության իրավունքների ոլորտում։ 2013 թվականի մայիսին Բարաք Օբամայի վարչակազմի կողմից նշանակվել է Սպիտակ տան տեխնոլոգիական բաժնի ղեկավարի տեղեկալ[1]։ Նա ստացել է «Որոշիչ» մականունը, երբ եղել է Google փոխնախագահ ու գլխավոր իրավաբանական խորհրդատուի տեղակալ և պատասխանատու էր գրաքննության գործերի համար[2][3][4]։ Վոնգը 2014 թվականի օգոստոսի 16-ին թողել է տեխնիկական տնօրենի տեղակալի պաշտոնը, որպեսզի իր ընտանիքի հետ վերադառնա Կալիֆոռնիա[5]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլ Վոնգը չինական ծագմամբ ամերիկացի է, ծնվել է ԱՄՆ-ում։ Նրա պապը եղել է չինացի ներգաղթյալ, որն Այդահոյում զբաղվում էր կարտոֆիլի մշակությամբ, աշխատում էր լվացքատանը, ապա դարձել է խոհարար Կալիֆոռնիայի Լիվերմոր քաղաքում։ Նրա մայրական տատը Հարավային Չինաստանից էր։ Մինչև 1950-ական թվականները նրա տատն ու պապը չեն կարողացել սեփականություն ունենալ Կալիֆոռնիայում։ Նրանք օգնել են հիմնադրել երկրում առաջին չինական համայնքային բանկերից մեկը, և նրա պապը դարձել է դրա փոխնախագահ[6]։

Նիկոլ Վոնգը մեծացել է Կալիֆոռնիայի Դել Մար քաղաքում և սկզբում ցանկացել է լրագրող դառնալ[7], քանի որ նրա մորաքույրը Los Angeles Times թերթի թղթակիցն էր։ Նա սովորել է Ջորջթաունի համալսարանում, որտեղ աշխատել է որպես կամպուսի ռադիոկայանի լուրերի բաժնի խմբագիր։ 1990 թվականին նա ստացել է բակալավրի աստիճան գերազանցությամբ (magna cum laude)՝ որակավորվելով ամերիկանիստիկայի և անգլերենի ոլորտում որպես չպրոֆիլավորված առարկա[6][7][8]։ Նա ունի ֆելոուի կոչում պոեզիայի բնագավառում[6][9], իսկ ավելի ուշ՝ 1995 թվականին, ստացել է իրավաբանական կրթություն Բերքլիի Կոլիֆոռնիայի համալսարանի իրավունքի դպրոցու և ժուռնալիստիկայի մագիստրոսի կոչում նույն համալսարանի Լրագրության բարձրագույն դպրոցում։ Բերկլիում նա դարձել է Asian Law Journal-ի համահիմնադիրն ու նրա առաջին գլխավոր խմբագիրը[7][10]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանն ավարտելուց հետո Վինգն աշխատում է որպես փաստաբան և զբաղվել է փաստաբանական պրակտիկայով Steinhart և Falconer LLP ընկերությունում[11] (Սան Ֆրանցիսկո)․ նրա հաճախորդների թվում են եղել տեղական թերթեր և ռադիոկայաններ։ Երբ սկսվել է համացանց արագ զարգացումը, նա խորհրդատվություն է կատարել Yahoo!-ի, Evite-ի և PayPal-ի համար[7]։ 1997 թվականին նա եղել է Perkins Coie LLP-ի աշխատակից, իսկ 3 տարի անց դարձել է ընկերության գործընկեր[8][12]։ Վոնգը ներկայացրեց տարբեր լրատվամիջոցների, այդ թվում Los Angeles Times, The Walt Disney Company, Microsoft և Amazon.com, ապա տեղափոխվել է Google որպես իրավաբանական խորհրդատու[13]։ 2004 թվականին նա ստացել է փոխնախագահի և գլխավոր իրավաբանական խորհրդականի տեղակալի պաշտոնը[7]։ Վոնգը պատասխանատու էր նորմատիվային հարցերի և Google-ի արտադրանքների վերաբերյալ բողոքների համար։

2012 թվականի նոյեմբերին Վոնգը հեռացել է Google-ից և դարձել Twitter արտադրանքի հարցերով իրավաբանական տնօրեն։ 2013 թվականի հունիսին նա միացել է Օբամայի վարչակազմին որպես ղեկավարի տեղեկալ տեխնոլոգիաների գծով՝ իր պարտականությունների կատարման ժամանակ աշխատելով Թոդ Փարքի հետ[14]։

1996-1998 թվականներին եղել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան-Ամերիկյան իրավաբանների ազգային ասոցիացիայի կառավարիչների խորհրդի անդամ, իսկ 2001-2004 թվականներին՝ Համացանցային իրավունքի ինստիտուտի համաֆինանսավորումը Գործնական իրավունքի ինստիտուտում[8]։ 1997-1998 թվականներին նա Սան ֆրանցիսկոյում եղել է Սանշայն նպատակային խմբի անդամ։ 2001 թվականից Վանգը ծառայել է ABA Communications Law Forum-ի կառավարման կոմիտեին, և 2007 թվականից եղել է Առաջին փոփոխության կոալիցիայի տնօրենների խորհրդի անդամ[15]։ Նա Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանի ժուռնալիստիկայի բարձրագույն դպրոցի խորհրդատվական խորհրդի անդամ է[13]։

Վոնգը 4 անգամ ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի առաջ ինտերնետային քաղաքականության հարցի վերաբերյալ[16]։ Իր ելույթներից մեկում նա հայտարարել է. «Նախևառաջ ԱՄՆ կառավարությունը պետք է նպաստի Համացանցի բաց լինելուն՝ որպես մեր արտաքին քաղաքականության գլխավոր հենասյունը»[17]։ Նա էլեկտրոնային լրատվամիջոցների ուղեցույցի և գաղտնիության մասին ակտերի համախմբագիր է (2003)։ 1997 և 1999 թվականներին նա դասավանդել է լրատվամիջոցների ու համասանցի իրավունքի դասընթացներ Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանում, Սթենֆորդի համալսարանում և Սան Ֆրանցիսկոյի համալսարանի իրավունքի դպրոցում[8]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wong, Nicole A.; Brelsford, James F. (1999 թ․ ապրիլի 8). «Conducting Web Site Legal Audits: A U.S. Perspective». Perkins Coie. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  • Wong, Nicole; Silvers, Rachel; Opsahl, Kurt, eds. (2003). Electronic Media and Privacy Law Handbook. Perkins Coie LLP. ISBN 978-1879650114.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. McCullagh, Declan (2013 թ․ մայիսի 7). «White House picks Twitter lawyer as chief privacy officer». CNET. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  2. Rosen, Jeffrey (2008 թ․ նոյեմբերի 28). «Google's Gatekeepers». New York Times. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. Rosen, Jeffrey (2013 թ․ ապրիլի 29). «The Delete Squad: Google, Facebook, Twitter, and the New Global Battle over the Future of Free Speech». The New Republic.
  4. «Google Management». Google. Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.
  5. Tsukayama, Hayley (2014 թ․ օգոստոսի 15). «U.S. Deputy CTO Nicole Wong is leaving the White House». The Washington Post. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
  6. 6,0 6,1 6,2 BerkeleySchool (2014 թ․ մայիսի 21). Graduation 2014 Keynote: Nicole Wong. YouTube. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Ackerman, Elise (2007 թ․ հունիսի 17). «Google deputy general counsel addresses privacy fears». San Jose Mercury News. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Perkins Coie Elects Nicole Wong New Partner». PRNewswire. 2000 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
  9. «Graduation 2014 Keynote - Nicole wong». Readable. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
  10. «Two New Law Journals Plan To Focus on Asian Americans». The New York Times. 1993 թ․ հունվարի 29. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
  11. Sundar, Sindhu (2013 թ․ մայիսի 7). «Twitter Legal Director Tapped As White House Tech Adviser». Law 360. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
  12. Olanoff, Drew (2014 թ․ նոյեմբերի 12). «Twitter Hires Former Google VP and Deputy General Counsel Of Seven Years, Nicole Wong». TechCrunch. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
  13. 13,0 13,1 «Keeping Policy on Pace with the Internet» (PDF). UC Berkeley Law Transcript. Spring 2011. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
  14. Tsukayama, Hayley (2013 թ․ հունիսի 20). «Twitter's Nicole Wong joins White House as deputy chief technology officer». The Washington Post. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
  15. «Google lawyer Nicole Wong is newest member of CFAC Board». First Amendment Coalition. 2009 թ․ հունիսի 2. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
  16. «Nicole A. Wong». Practicing Law Institute. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
  17. «COMMITTEE ON FOREIGN AFFAIRS, HOUSE OF REPRESENTATIVES, ONE HUNDRED ELEVENTH CONGRESS, SECOND SESSION, MARCH 10, 2010». Serial No. 111-85. U.S. Government Printing Office. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.