Նիկոլո Պիչինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլո Պիչինի
Piccinni, Niccolò 1.JPG
Բնօրինակ անունVito Niccolò Marcello Antonio Giacomo Piccinni
Ծնվել էհունվարի 16, 1728(1728-01-16)[1][2][3][4]
Բարի, Իտալիա[5]
Մահացել էմայիսի 7, 1800(1800-05-07)[1][2][3][4] (72 տարեկանում)
Պասի, Սենա, Ֆրանսիա
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, երաժիշտ և համալսարանի պրոֆեսոր
ԱշխատավայրՓարիզի երաժշտության ու պարի բարձրագույն դպրոց
ՇրջանավարտConservatorio di Sant'Onofrio in Capuana?
ԱնդամակցությունLes Neuf Sœurs?

Վիտո Նիկոլո Մարչելո Անտոնիո Ջակոմո Պիչինի (իտալ.՝ Vito Niccolò Marcello Antonio Giacomo Piccinni, հունվարի 16, 1728(1728-01-16)[1][2][3][4], Բարի, Իտալիա[5] - մայիսի 7, 1800(1800-05-07)[1][2][3][4], Պասի, Սենա, Ֆրանսիա), իտալացի կոմպոզիտոր, Նեապոլյան օպերային դպրոցի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1728 թվականի հունվարի 16-ին, Բարիում: Գրել է բազմաթիվ օպերաներ (երբեմն միևնույն սյուժեով՝ 2-3-ը)։ Ճանաչվել է «Չեկկինա կամ Բարի դուստրը» բուֆֆ-օպերայով, որն ուրվագծել է ժանրի նոր, քնարական-սենտիմենտալ ուղղությունը։ 1776 թվականին Ք․ Վ․ Գլյուկի ստեղծագործության հակառակորդների կողմից հրավիրվել է Փարիզ, ներքաշվել երաժշտական-հասարակական պայքարի մեջ (այսպես կոչված «գլյուկիստների և պիչչինիստների պատերազմ»)։ Մրցակցելով, Գլյուկը և Պիչչինին միաժամանակ աշխատել են միևնույն՝ «Իփիգենիան Տավրիսում» սյուժեով (Գլյուկի օպերան բեմադրվել է 1779 թվականին, Պիչչինիի օպերան՝ 1781 թվականին), գեղագիտական հաղթանակը տարել է Գլյուկը։ Հետագայում Պիչչինին կրել է նրա ազդեցությունը։ Հեղինակ է նաև 2 սիմֆոնիայի, գործիքային երկերի, եկեղեցական երաժշտության։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png