Նիկոլոզ Ռաճվելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլոզ Ռաճվելի
Ծնվել էմայիսի 15, 1979(1979-05-15) (40 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Georgia.svg Վրաստան
Մասնագիտությունդիրիժոր և կոմպոզիտոր

Նիկոլոզ Ռաչվելի, (իսկական անունը՝ Նիկո Մեմանիշվիլի, մայիսի 15, 1979(1979-05-15), Թբիլիսի, ԽՍՀՄ), վրացի կոմպոզիտոր, խմբավար, Պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1979 թվականի մարտի 15-ն։ Երաժշտական կրթությունը ստացել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիայում (կոմպոզիցիայի բաժին), որն ավարտել է 2005 թվականին[2]: 1999-2003 թվականներին սովորել է Վիեննայի երաժշտական ինստիտուտում։ Բազմաթիվ կոմպոզիցիաների, տարբեր ոճերի թատերական ներկայացումների, կինոֆիլմերի, հեռուստատեսային նախագծերի հեղինակ է։ Նիկոլոզ Ռաչվելին առաջին անգամ խմբավար է եղել տասը տարեկան հասակում։ Նրա անունը գրվել է «Մոլորակի նոր դեմքեր» գրքում։ 2001 թվականին Վրաստանի մշակույթի նախարարության կողմից արժանացել է Պետական մրցանակի յուրահատուկ երաժշտության և թատերական ներկայացման համար։ Եղել է ղեկավարը վոկալ-գործիքային ստեղծագործությունների։ 2010 թվականին Խորվաթիայում տեղի ունեցած միջազգային թատերական փառատոնում լավագույն թատերական երաժշտության համար արժանացել է մրցանակի[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dudin B. Nikoloz Rachveli
  2. Tbilisi Vaso Abashidze Music and Drama State Theatre
  3. British Council Greative & Cultural Economy