Նիկոլյա Ֆլորիան
| Նիկոլյա Ֆլորիան | |
| ֆրանսերեն՝ Nicolas Daniel Florian[1] | |
| Կուսակցություն՝ | Հանրապետականներ |
|---|---|
| Ծննդյան օր՝ | մարտի 29, 1969[2][1] |
| Ծննդավայր՝ | Marmande[1] |
| Վախճանի օր՝ | հունվարի 26, 2025[3][1] (55 տարեկան) |
| Վախճանի վայրը՝ | Բորդո[3][1] |
Նիկոլյա Ֆլորիան (ֆրանսերեն՝ Nicolas Florian; մարտի 29, 1969[2][1], Marmande[1] - հունվարի 26, 2025[3][1], Բորդո[3][1]), ֆրանսիացի քաղաքական գործիչ, «Հանրապետականներ» կուսակցության անդամ, Բորդոյի քաղաքապետ (2019-2020)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականին ընտրվել Է Բորդոյի Վիլնավ դ’Օռնոն արվարձանի մունիցիպալ խորհուրդ և Բորդոյի քաղաքային համայնքի խորհուրդ, որը հետագայում վերածվել է Բորդոյի մետրոպոլիայի։ 2004 թվականին ընտրվել է քաղաքային համայնքի նախագահի տեղակալ (ղեկավարել է տուրզմը), 2008 թվականին դարձել է Վիլնավ դ’Օռնոնի քաղաքապետի օգնական, տնտեսական զարգացման, բնակարանային տնտեսության և զբաղվածության պատասխանատու (նույն տարվանից ղեկավարել է նաև Բորդոյի քաղաքային համայնքի խորհրդում տնտեսական զարգացման խնդիրները)։ 2001-2008 թվականներին եղել է Լո և Գարոն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի պատգամավոր Վիլնավ դ'Օռնոն կանտոնից, 2010 թվականից՝ Աքվիտանիայի շրջանային խորհրդի պատգամավոր։ Լինելով Ալեն Ժյուպեի ուղեկիցը՝ 2002 թվականին նա գլխավորել է Ժիրոնդի դեպարտամենտում ժողովրդական շարժման միության ֆեդերացիան, սակայն այդ պաշտոնը թողել է 2018 թվականին՝ արդեն կուսակցության՝ հանրապետականների վերակազմավորումից հետո։ 2014 թվականին ընդունվել Է Բորդոյի քաղաքապետ Ժյուպեի աշխատակազմ՝ որպես քաղաքապետի օգնական, որը պատասխանատու է ֆինանսների, մարդկային ռեսուրսների և ընդհանուր կառավարման համար[4]։
2019 թվականի մարտի 7-ին, լինելով միակ թեկնածուն, մունիցիպալ խորհրդի պատգամավորների քվեարկությամբ ընտրվել Է Բորդոյի քաղաքապետ Ալեն Ժյուպեի՝ Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդ գնալուց հետո[5]։
Բորդոյում 2020 թվականի մունիցիպալ ընտրություններին ընդառաջ Ֆլորիանը գլխավորել է աջ կենտրոնամետ կոալիցիան՝ Հանրապետականներ կուսակցության, Դեմոկրատների և անկախների միության, Ժողովրդավարական շարժման և Արմատական շարժման մասնակցությամբ[6]։
2020 թվականի մարտին տեղի ունեցավ առաջին փուլը, որում Ֆլորիան դաշինքը 34,5% արդյունքով շրջանցեց ձախ կոալիցիան ընդամենը 96 ձայնով, և 2020 թվականի հունիսի 2-ին նա նախընտրական դաշինք կնքեց Թոմ Կազնավի հետ[7]։
2020 թվականի հունիսի 28-ին ձախերը տասնամյակների ընթացքում առաջին անգամ հաղթեցին Բորդոյի քաղաքային ընտրություններում, իսկ 2020 թվականի հուլիսի 3-ին քաղաքային խորհրդի նոր գումարման պատգամավորները քաղաքապետ ընտրեցին Պիեռ Յուրմիկին[8]։
Ֆլորիանը մահացել է 2025 թվականի հունվարի 26-ին Բորդոյում՝ 55 տարեկան հասակում[9][10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Fichier des personnes décédées mirror
- ↑ 2,0 2,1 Répertoire national des élus — 2019.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Nicolas Florian, ancien maire de Bordeaux et dauphin d’Alain Juppé, est mort (ֆր.) — 2025.
- ↑ «Nicolas Florian» (ֆրանսերեն). Le Figaro. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Départ de Juppé: Nicolas Florian élu maire de Bordeaux» (ֆրանսերեն). France24. 2019 թ․ մարտի 7. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Valérie Mazuir (2020 թ․ մարտի 12). «Municipales 2020 : ce que disent les derniers sondages» (ֆրանսերեն). Les Echos. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Frank Niedercorn (2020 թ․ հունիսի 2). «Municipales : à Bordeaux, Nicolas Florian, le maire sortant LR, s'allie avec En Marche» (ֆրանսերեն). Les Echos. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Claire Mayer (2020 թ․ հուլիսի 4). «Avec Pierre Hurmic, la mairie de Bordeaux change de couleur» (ֆրանսերեն). Le Monde. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Ancien maire de Bordeaux et figure de la droite locale, Nicolas Florian est mort à l'âge de 55 ans». France 3 Nouvelle-Aquitaine (ֆրանսերեն). 2025 թ․ հունվարի 26. Վերցված է 2025 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Nicolas Florian, ancien maire de Bordeaux et chef de file de l'opposition de droite, est mort». Le Figaro (ֆրանսերեն). 2025 թ․ հունվարի 26. Վերցված է 2025 թ․ հունվարի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Nicolas Florian» (ֆրանսերեն). bordeaux.fr. Արխիվացված է օրիգինալից 2025 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլյա Ֆլորիան» հոդվածին։ |