Jump to content

Նիկոլա Շամֆոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլա Շամֆոր
ֆր.՝ Sébastien-Roch Nicolas de Chamfort
Դիմանկար
Ծնվել էապրիլի 6, 1740(1740-04-06)[1][2]
ԾննդավայրClermont[2] կամ Կլերմոն Ֆերան[3]
Մահացել էապրիլի 13, 1794(1794-04-13)[4][5][6][…] (54 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծ, գրող, դրամատուրգ, քաղաքական գործիչ, փիլիսոփա, գրադարանավար, հռետոր և ուսուցիչ
Զբաղեցրած պաշտոններseat 6 of the Académie française?
ԱնդամությունՖրանսիական ակադեմիա[7]
 Sébastien-Roch Nicolas de Chamfort Վիքիպահեստում

Սեբաստիեն-Ռոկ Նիկոլա դը Շամֆոր ( ֆր.՝ Sébastien-Roch Nicolas de Chamfort. ապրիլի 6, 1740(1740-04-06)[1][2], Clermont[2] և Կլերմոն Ֆերան[3] - ապրիլի 13, 1794(1794-04-13)[4][5][6][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի գրող, մտածող, բարոյագետ։ Առավել հայտնի է որպես «Մաքսիմներ և մտքեր» աֆորիզմների ժողովածուի հեղինակ, որը լույս է տեսել իր մահից հետո։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով ապօրինի ծնված երեխա՝ մեծացել է խնամատար ծնողների՝ նպարավաճառ Ֆրանսուա Նիկոլասի և նրա կնոջ՝ Թերեզա Կրուազեի ընտանիքում: Ավարտել է Փարիզի համալսարանը։ Գրել է բանաստեղծություններ ու կատակերգություններ, ապրել է գրական վաստակով, հայտնի դեմք է եղել փարիզյան սալոններում։ 1781 թվականին ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ:

Ողջունել է Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը, մասնակցել Բաստիլի գրոհին։ 1790-1791 թվականներին եղել է Յակոբինյան ակումբի քարտուղարը։ Ընկերացել է Միրաբոյի հետ, տեքստեր գրել նրա հրապարակային ելույթների համար: 1792 թվականին նշանակվել է Ազգային գրադարանի տնօրեն։ 1793 թվականին ձերբակալվել է ահաբեկչությունը մերժելու վերաբերյալ իր դեմ ուղղված մատնագրի հիման վրա, բայց մի քանի օր անց ազատ է արձակվել: Նորից ձերբակալվելու սպառնալիքից դրդված՝ փորձել է ինքնասպան լինել և ծանր վիրավորվել է իր իսկ ձեռքով: Բժիշկները ջանացել են փրկել նրա կյանքը, սակայն մի քանի ամիս անց նա մահացել է ինքն իրեն հասցրած վերքերից։

Շամֆորը մասոն էր, «Ինը քույր» մասոնական օթյակի անդամ:

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շամֆորի բանաստեղծություններն ու դրամատիկական գործերն այսօր գործնականում մոռացված են։ Նա պատմության մեջ մնացել է իր դիտարկումների ու աֆորիզմների «Մաքսիմներ և մտքեր, կերպարներ և անեկդոտներ» գրքով, որը հրատարակվել է նրա մահից հետո, իր ընկերներից մեկի ջանքերով ( 1795 թ .): Ի տարբերություն Մոնտենի, Լա Ռոշֆուկոյի, Լաբրյուերի, Շամֆորը պնդում էր, որ մարդը փոխվում է հասարակական այն համակարգի ազդեցության տակ, որում ապրում է:

Նա է մտահղացել աբբա Սիյեսի « Qu'est ce que le tiers-état»: «(«Ի՞նչ է երրորդ խավը », հունվար 1789 ) գրքույկի վերնագիրը։

Ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շամֆորի ստեղծագործություններն ազդել են գերմանական ռոմանտիզմի զարգացման վրա։ Գերմանիայում նրա գրքի առաջին հրատարակությունը ոգևորությամբ է ընդունվել Ֆրիդրիխ Շլեգելի կողմից, ով շեշտել է, որ Շամֆորի ստեղծագործությունն աֆորիզմի ժանրում առաջին տեղն է գրավում[8]։

Շամֆորի որոշ ասույթներ թարգմանվել են ռուսերեն դեռ 18-րդ դարի վերջերից, դրանք հաճախ մեջբերվել են Պ.Ա.Վյազեմսկու և Ա.Ի.Տուրգենևի կողմից[9]: Շամֆորի ստեղծագործությունը տեղ է գտել Պուշկինի գրադարանում նրա երկերի ամբողջական ժողովածուի տեսքով։ Ինչպես վկայում է իշխան Վյազեմսկին (Պուշկինի ընկերոջ որդին), «նա (այսինքն՝ Պուշկինը) ինձ անընդհատ հրահանգներ էր տալիս կանանց հետ վարվելու մասին՝ իր խրատական ցուցումները համեմելով Շամֆորից քաղած ցինիկ մեջբերումներով»[10]: Հավելենք, որ Պուշկինի հանրահայտ չափածո վեպի գլխավոր հերոսի՝ Եվգենի Օնեգինի ընթերցած հեղինակների ցանկում ներառված է նաև Շամֆորը (գլուխ VIII. տուն XXXV):

Շամֆորի ստեղծագործությունը խորապես ազդել է եվրոպական և ամերիկյան հետագա աֆորիզմաբանության վրա՝ Ամբրոզ Բիրսից ու Նիցշեից սկսած՝ մինչև Սիորան ու Նիկոլաս Գոմես Դավիլա։

  • Գովք Մոլիերին / Praise of Molière, crowned (1769)
  • Գովասանքի շատրվան / The Fountain of Praise (1774)
  • Երիտասարդ հնդկացին / The young Indian (1764); La Jeune Indienne: Comédie en Un Acte Et en Vers. Princeton University Press. 1945.
  • Սմիթի վաճառականը / The Merchant of Smythe, կատակերգություն
  • Մուստաֆան ու Զեանժին / Mustapha and Zéangir, ողբերգություն[11]

Երկերի ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ֆրանսիական ակադեմիա — 1635.
  3. 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Collective Biographies of Women
  7. Académie française (ֆր.)
  8. «Корнеев Ю. Б. и Линецкая Э. Л.: Шамфор и его литературное наследие». lit-prosv.niv.ru. Արխիվացված է օրիգինալից 2017-03-12-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  9. «Вольперт Л. И.: Шамфор Себастьен-Рок-Никола». lit-prosv.niv.ru. Արխիվացված է օրիգինալից 2017-03-12-ին. Վերցված է 2017-03-09-ին.
  10. «II. Пушкин-денди |  Пушкин и дендизм  | Из «Этюдов о Пушкине»  |» (ռուսերեն). velib.com. Արխիվացված է օրիգինալից 2017-03-12-ին. Վերցված է 2017-03-09-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 4 (օգնություն)
  11. Dictionnaire Bouillet

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Renato Fondi (1916). Chamfort. Casa Editrice Rinascimento.
  • Claude Arnaud (1992). Chamfort, a biography. Translator: Deke Dusinberre. University of Chicago Press. ISBN 978-0-226-02697-8. «chamfort.»
  • «Шамфор, Себастьян-Рок-Николай». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Козмин Н. К. Пушкин и французские острословы XVIII в.: (Шамфор, Ривароль, Рюльер) // Изв. АН по рус. яз. и словесности. 1928. Т. 1. С. 548—551.
  • Л. А. Вяземский. Записные книжки (1813—1848). М., 1963.
  • Ницше Ф. Весёлая наука. / Пер. с нем. К. Свасьяна // Ницше Ф. Полное собрание сочинений: в 13 т. Т. 3. М.: Культурная революция, 2014.
  • Bauër G. Les moralistes français: La Rochefoucauld; La Bruyère; Vauvenargues; Chamfort; Rivarol; Joubert. Paris: Editions A. Michel, 1962
  • Arnaud C. Chamfort, a biography. Chicago: University of Chicago Press, 1992.
  • McCallam D. Chamfort and the Revolution: a study in form and ideology.Oxford: Voltaire Foundation, 2002
  • Roudy P. Chamfort: un libertaire au siècle des Lumières et «les sociétés secrètes». Perpignan: Cap Béar, 2006

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Շամֆոր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Շամֆոր» հոդվածին։