Նիկոլա Նինկովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլա Նինկովիչ
Քաղաքացիությունը  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 19, 1994(1994-12-19)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Բոգատիչ, Մաչվանսկի օկրուգ, շրջան Սերբիայում, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 69 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Սերբիա Պարտիզան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011—2016 Սերբիա Պարտիզան 81 (13)
2016—2018 Իտալիա Ջենոա 17 (2)
2016  Իտալիա Կիևո 1 (0)
2016—2017  Իտալիա Էմպոլի 20 (4)
2018— Իտալիա Ասկոլի 11 (2)
Ազգային հավաքական
2011 Սերբիա Սերբիա (մինչև 17) 2 (0)
2012 Սերբիա Սերբիա (մինչև 19) 5 (3)
2012—2016 Սերբիա Սերբիա (մինչև 21) 4 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 15.11.2018:

Նիկոլա Նինկովիչ (սերբ.՝ Никола Нинковић, դեկտեմբերի 19, 1994(1994-12-19)[1][2], Բոգատիչ, Մաչվանսկի օկրուգ, շրջան Սերբիայում, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ ֆուտբոլիստ, «Ասկոլի» ակումբի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլա Նինկովիչը Բելգրադի «Պարտիզան» ակումբի սան է։ 2012 թվականի մարտի 31-ին՝ «Ռադ» ակումբի դեմ խաղում կատարել է նորամուտը Սերբիայի առաջնությունում[3]։ Իր նորամուտային մրցաշրջանում Նիկոլա Նինկովիչը դարձել է երկրի չեմպիոն։ Օգոստոսի 11-ին՝ «Բորչա» ակումբի դեմ խաղում Նինկովիչը խփել է իր առաջին գոլը «Պարտիզանի» կազմում[4]։ Ակումբի կազմում նա ևս երկու անգամ դարձել է երկրի չեմպիոն։ 2016 թվականի սկզբին տեղափոխվել է իտալական «Ջենոա», բայց խաղային պրակտիկա ստանալու համար միանգամից վարձավճարով ուղարկվել է «Կիևո»։ Ապրիլի 20-ին՝ «Ֆրոզինոնե» ակումբի դեմ խաղում նշել է նորամուտն իտալական Սերիա A-ում[5]։ Նույն թվականի ամռանը Նիկոլան վերադարձել է «Ջենոա»։ Հոկտեմբերի 2-ին «Բոլոնյայի» դեմ խաղում կատարել է նորամուտը թիմի հիմնական կազմում[6]։ Հոկտեմբերի 25-ին «Միլանի» դեմ խաղում Նիկոլա Նինկովիչը խփել է իր առաջին գոլը «Ջենոայի» կազմում[7]։

2017 թվականի ամռանը Նիկոլա Նինկովիչը վարձավճարով տեղափոխվել է «Էմպոլի»։ Սեպտեմբերի 9-ին՝ «Պալերմոյի» դեմ խաղում կատարել է նորամուտը իտալական Սերիա B-ում[8]։ Սեպտեմբերի 16-ին «Ասկոլիի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլն «Էմպոլիի» կազմում[9]։

2018 թվականի ամռանը Նինկովիչը տեղափոխվել է «Ասկոլի»։ Օգոստոսի 26-ին «Կոզենցայի» դեմ խաղում կատարել է նորամուտը նոր թիմի կազմում[10]։ Սեպտեմբերի 25-ին կայացած «Սաերնիտանա» ակումբի դեմ խաղում Նիկոլա Նինկովիչը խփել է իր առաջին գոլը «Ասկոլիի» կազմում[11]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Սերբիայի պատանեկան հավաքականի կազմում Նիկոլա Նինկովիչը մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը, որ անցկացվել է Սերբիայում։ Մրցաշարում նա մասնակցել է Սնգլիայի[12] ու Ֆրանիայի[13] հավաքականների դեմ խաղերին։

2012 թվականին Սերբիայի պատանեկան (մինչև 19 տարեկաններ) հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանն Էստոնիայում։ Մրցաշարում մասնակցել է Խորվաթիայի[14] և Անգլիայի[15] հավաքականների դեմ խաղերին։ Անգլիացիների դեմ խաղում Նինկովիչը գոլ է խփել։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պարտիզան»
  • Սերբիայի չեմպիոն (3) – 2011/12, 2012/13, 2014/15

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  3. «Ռադ Բելգրադ VS. Պարտիզան Բելգրադ 1:4» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ մարտի 31.
  4. «Պարտիզան Բելգրադ VS. Բորչա 7:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 11.
  5. «Պարտիզան Բելգրադ VS. Բորչա 5:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ ապրիլի 20.
  6. «Բոլոնյա VS. Ջենոա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հոկտեմբերի 2.
  7. «Ջենոա VS. Միլան 3:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հոկտեմբերի 25.
  8. «Պալերմո VS. Էմպոլի 3:3» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 9.
  9. «Էմպոլի VS. Ասկոլի 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 16.
  10. «Ասկոլի VS. Կոզենցա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ օգոստոսի 26.
  11. «Սալերնիտանա VS. Ասկոլի 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ սեպտեմբերի 25.
  12. «Անգլիա (մինչև 17) VS. Սերբիա (մինչև 17) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մայիսի 9.
  13. «Սերբիա (մինչև 17) VS. Ֆրանսիա (մինչև 17) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ մայիսի 6.
  14. «Խորվաթիա (մինչև 19) VS. Սերբիա (մինչև 19) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 9.
  15. «Սերբիա (մինչև 19) VS. Անգլիա (մինչև 19) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]