Նիկոլա Յոկիչ
|
Nikola Jokić | |||||||||||||||||||||||
| Ակումբ | |||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Դիրքը | Կենտրոնական (բասկետբոլ) | ||||||||||||||||||||||
| Համար | № 15 | ||||||||||||||||||||||
| Ի ծնե տրված անունը | Նիկոլա Յոկիչ Nikola Jokić | ||||||||||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 19, 1995 (31 տարեկան) | ||||||||||||||||||||||
| Ծննդավայր | |||||||||||||||||||||||
| Ազգություն | |||||||||||||||||||||||
| Հասակ | 2,11 մ | ||||||||||||||||||||||
| Քաշ | 121 կգ | ||||||||||||||||||||||
| Դրաֆթի տարի | 2014 / ռաունդ` 2 / ընտր.` 41-րդ | ||||||||||||||||||||||
| Դրաֆթ ակումբ | Դենվեր Նագեթս | ||||||||||||||||||||||
Կարիերայի պատմություն | |||||||||||||||||||||||
Մրցանակներ | |||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||
Նիկոլա Յոկիչ (սերբ.՝ Nikola Jokić, կյուրեղագիր՝ Никола Јокић, (
արտասանություն), փետրվարի 19, 1995[1][2], Սոմբոր, Վոյեվոդինա, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Դենվեր Նագեթս» ակումբում։
Ծնվել է Սերբիայի Սոմբոր քաղաքում[3]։ Մասնագիտական կարիերան սկսել է 17 տարեկանում՝ ելույթներ ունենալով Բասկետբոլի ադրիատիկ լիգայի «Մեգա Բասկետ» ակումբում։ Ընտրվել է NBA-ի 2014 թվականի դրաֆթի երկրորդ ռաունդի 41-րդ համարի ներքո՝ «Դենվեր Նագեթսի» կողմից։
Մարզական կարիերայի ընթացքում մեկ անգամ նվաճել է NBA-ի տիտղոսը (2023)` արժանանալով գերեզրափակչի ամենաարժեքավոր բասեկտբոլիստի (MVP) կոչմանը, ինչպես նաև երկու անգամ ճանաչվել է NBA-ի առաջնության ամենաարժեքավոր բասկետբոլիստի (MVP) կոչմանը[4][5], չորս անգամ ճանաչվել NBA-ի աստղ, ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականներում։ Ընդգրկված է կարիերայի ընթացքում ամենաշատ թրիփլ դաբլ գրանցած (կանոնավոր առաջնությունում և փլեյ-օֆում) մարզիկների տասնյակում[6]։
Ակումբային կարիերայից զատ, հանդես է գալիս նաև Սերբիայի բասկետբոլի ազգային հավաքականում, որի կազմում 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://pantheon.world/profile/person/Nikola_Jokić
- ↑ FIBA database
- ↑ «Յոկիչը նշանակալի նվիրատվություն է կատարել իր հայրենի քաղաքի հիվանդանոցներից մեկին». Armsport.am. 2020 թ․ ապրիլի 25. Վերցված է 2022 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Denver Nuggets' Nikola Jokić named NBA's Most Valuable Player». Denver Nuggets (անգլերեն).
- ↑ McDaniel, Mike. «Winner of NBA's MVP Award Leaks, Per Report». Sports Illustrated (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Redford, Patrick. «Well That Was A Spectacular, Historic Game From Nikola Jokic». Վերցված է 2022 թ․ մայիսի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը NBA.com կայքում(անգլ.)
- Էջը Բասկետբոլ ռեֆերենսում Արխիվացված 2015-10-29 Wayback Machine(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Յոկիչ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||