Նիկոլա Իվանով
Նիկոլա Իվանով | |
Կրթություն՝ | Վասիլ Լևսկու անվան ազգային ռազմական համալսարան և Ապրիլովի անվան ազգային ավագ դպրոց |
---|---|
Մասնագիտություն՝ | սպա և ռազմական գործիչ |
Դավանանք | ուղղափառություն |
Ծննդյան օր | մարտի 2 (14), 1861[1] |
Ծննդավայր | Kalofer, Karlovo, Պլովդիվի մարզ, Բուլղարիա |
Վախճանի օր | սեպտեմբերի 10, 1940[1] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Պարգևներ | |
Նիկոլա Իվանով Իվանով (բուլղար․՝ Никола Иванов Иванов, մարտի 2 (14), 1861[1], Kalofer, Karlovo, Պլովդիվի մարզ, Բուլղարիա - սեպտեմբերի 10, 1940[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի ռազմական հրամանատար, հետևակազորի գեներալ, բանակի շտաբի պետ 1894—1896 թվականներին, Բուլղարիայի պատերազմի նախարար 1896-1899 թվականներին։ Նա Բալկանյան պատերազմների ժամանակ բուլղարական 2-րդ բանակի հրամանատարն էր, 1913 թվականի մարտին մասնակցել է Ադրիանապոլիսի գրավմանը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագում և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլա Իվանովը ծնվել է 1861 թվականի մարտի 2-ին Կալոֆեր քաղաքում։ Սովորել է ապրիլյան գիմնազիայում Գաբրովոյում և Ստամբուլի (1875-1877 թվականներ) «Գալաթա-Սարայ» սուլթանական վարժարանում։ Նա կամավոր մեկնել է սլավոնական ժողովուրդների ազատագրման համար ռուս-թուրքական պատերազմի ռազմաճակատ, 1878 թվականին նշանակվել է կամավորների հրամանատար Պլովդիվում, մեկ տարի անց ավարտել է Սոֆիայի ռազմական ուսումնարանըը։ 1879 թվականի մայիսի 10-ին ստացել է ենթասպայի կոչում, մեկ տարի անց նշանակվել Արևելյան Ռումելիայի աշխարհազորում, որտեղ ծառայել է Պլովդիվի 1-ին և 2-րդ հետևակային դրուժինաներում։ 1881 թվականի փետրվարի 9-ին ստացել է լեյտենանտի կոչում։ 1882-1885 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիայում։
Ռազմական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակցել է Բուլղարիայի միավորմանը։ 1885 թվականի սեպտեմբերի 9-ին ստացել է կապիտանի աստիճան և նշանակվել Տիռնովո-Սեմանյան ջոկատի շտաբի պետ։ Սերբ-բուլղարական պատերազմի ժամանակ՝ Արևմտյան ջոկատի կենտրոնական շարասյան ղեկավարի՝ հանձնարարությունների գծով սպա, Պիրոտյան ճակատամարտի մասնակից։ Պատերազմից հետո 1886 թվականին նշանակվել է Ալեքսանդր I-ի ֆլիգել-համհարզ, իսկ 1887 թվականից՝ պատերազմի նախարարության շինարարական-տեսչական բաժնի պետ։ 1887 թվականի ապրիլի 1-ից մայոր, 1888 թվականից 10-րդ հետևակային գնդի հրամանատար, 1889 թվականից 4-րդ բրիգադի շտաբի պետ, 1890 թվականից 4-րդ հեծելազորային գնդի հրամանատար։ 1891 թվականի օգոստոսի 2-ին ստացել է փոխգնդապետի աստիճան, 1891-1894 թվականներին Բանակի շտաբի պետի օգնական և շտաբի պետ (1894 թվականի մայիսի 10-ից 1896 թվականի նոյեմբերի 29-ը)։ 1895 թվականի օգոստոսի 12-ին՝ գնդապետ, 1896 թվականի նոյեմբերի 17-ին ժամանակավորապես նշանակվել է Պաշտպանության նախարարի պաշտոնակատար, 1896 թվականի նոյեմբերի 29-ից մինչև 1899 թվականի հունվարի 30-ը Կոնստանտին Ստոիլովի կառավարությունում ռազմական նախարար։ Նա ապահովել է բուլղարացի սպաների վերադարձը Ռուսաստանից, որոնք փախել էին բուլղարական ճգնաժամից հետո[2]։ 1899-1903 թվականներին գնդապետի կոչումով Իվանովը 4-րդ հրթիռային ստորաբաժանման հրամանատարն էր, իսկ 1903-1907 թվականներին՝ Թրակիայի 2-րդ հետևակային դիվիզիան։ 1900 թվականի նոյեմբերի 15-ին (նոյեմբերի 27-ին)՝ գեներալ-մայոր, 1907 թվականին՝ 2-րդ ռազմա-տեսչական գծով պետ։ 1912 թվականի օգոստոսի 2-ին Ֆերդինանդ I թագավորի իշխանության 25-ամյակի կապակցությամբ նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում, դա առաջին դեպքն էր Բուլղարիայի պատմության մեջ, երբ գեներալ-լեյտենանտները ոչ թե պահեստազորի, այլ՝ գործող սպա են եղել[3]։
Բալկանյան պատերազմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ 1912 թվականի սեպտեմբերից մինչև 1913 թվականի հուլիսը Նիկոլա Իվանովը բուլղարական 2-րդ բանակի հրամանատարն էր։ Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ մասնակցել է Ադրիանապոլիսի հաջող պաշարմանը և գրավմանը։
1913 թվականի հունիսի 16-ից հուլիսի 17-ը Երկրորդ Բալկանյան պատերազմի ժամանակ մարտեր է մղել Կիլկիսի-Բլագոեվգրադ գծի վրա, հուլիսի 18-ին նշանակվել է Գլխավոր գրասենյակի՝ հանձնարարությունների գծով սպա։ 1913 թվականի հուլիսին պաշտոնաթող է եղել բանակից, իսկ 1913 թվականի օգոստոսի 7-ի հաշտության պայմանագրից հետո՝ պահեստային սպա։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մնացել է պահեստում, զբաղվել է հասարակական գործունեությամբ և հրապարակախոսությամբ։ Նա ընտրվել է Սոֆիայի սպաների միության նախագահ։ 1936 թվականի մայիսի 6-ին նշանակվել է հետևակազորի գեներալ։
Նիկոլա Իվանովը մահացել է 1940 թվականի սեպտեմբերի 10-ին Սոֆիայում։
Ռազմական կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրապորշչիկ (1879 մայիսի 10)
- Ենթապորուչիկ (1879 նոյեմբերի 3)
- Պորուչիկ (1881 փետրվարի 9)
- Կապիտան (1885 սեպտեմբերի 9)
- Մայոր (1887 մարտի 1)
- Փոխգնդապետ (1891 օգոստոսի 12)
- Գնդապետ (1895 օգոստոսի 12)
- Գեներալ-մայոր (1900 նոյեմբերի 15)
- Գեներալ-լեյտենանտ (1912 օգոստոսի 2)
- Հետևակազորի գեներալ (1936 մայիսի 6)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բուլղարիա «Խիզախության համար» շքանշան 2-րդ դասի II աստիճանի և IV աստիճանի
- Բուլղարիա «Սուրբ Ալեքսանդր» շքանշան I և II աստիճանների ադամանդներով
- Բուլղարիա «Ռազմական վաստակի համար» շքանշան I աստիճանի
- Բուլղարիա «Ստարա Պլանինա» շքանշան I աստիճանի սրերով (հետմահու)[4]
- Ռուսաստան Սուրբ Աննայի շքանշան I աստիճանի ալմաստներով և II աստիճանի ադամանդներով
- Իտալիա Իտալիայի թագի շքանշան I աստիճանի (Մեծ խաչի շքանշանակիր)
- Ֆրանսիա Պատվո լեգեոնի շքանշան III աստիճանի (Կոմանդոր)
- Գերմանիայի կայսրության թագի շքանշան I աստիճանի
- Ավստրո-Հունգարիա Ֆրանց Իոսիֆի շքանշան II աստիճանի (Աստղով Կոմանդորյան խաչի)
- Օսմանյան կարսրության Մեջիդիեի շքանշան I աստիճանի
- Օսմանյան կարսրության Օսմանիե շքանշան II աստիճանի
- Ռումինիա Ռումինիայի թագի շքանշան I աստիճանի
- Սերբիա Թաթարական խաչի շքանշան I աստիճանի
- Հարավսլավիայի թագավորության Սուրբ Սավայի շքանշան I աստիճանի
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Никола Иванов Балканската война 1912–1913 г. Том I. — София: Печатница на армейския военно-изследователски фонд, 1924.
- Никола Иванов Балканската война 1912–1913 г. Том II. — София, 1925издательство=Печатница на армейския военно-изследователски фонд.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ Радев, Симеон (2014). Лица и събития от моето време. Том II. София: Издателство „Захарий Стоянов“. էջ 152. ISBN 978-954-09-0873-1.
- ↑ Славова, С., Дойнова, Ц., Балканската война през погледа на един французин — сборник от документи, София, 1977, Военно Издателство, с. 57-58
- ↑ Указ № 436 от 20 декември 2012 г. Обн. ДВ. бр.2 от 8 януари 2013 г.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Недев, С., Командването на българската войска през войните за национално обединение, София, 1993, Военноиздателски комплекс „Св. Георги Победоносец“, с. 68–69
- Съвременна пехота, статия Генерал от пехотата Никола Иванов, София, октомври 1940, Изд. Пехотна инспекция, стр. 44, 45
- Ташев, Ташо. Министрите на България 1879-1999. София, АИ „Проф. Марин Дринов“ / Изд. на МО, 1999. ISBN 978-954-430-603-8 / ISBN 978-954-509-191-9.
- Фотография генерала Николы Иванова, подполковника Генерального штаба в 1895-1896 годах на сайте Lost Bulgaria