Նիկոլա Ժոզեֆ Լորան Ժիլբեր
Նիկոլա Ժոզեֆ Լորան Ժիլբեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1750[1] |
Ծննդավայր | Fontenoy-le-Château |
Մահացել է | նոյեմբերի 16, 1780[2][3] (29 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[2] |
Գերեզման | Église Saint-Pierre-aux-Bœufs de Paris և Cimetière de Clamart |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
![]() |
Նիկոլա Ժոզեֆ Լորան Ժիլբեր (ֆր.՝ Nicolas Joseph Laurent Gilbert, դեկտեմբերի 15, 1750[1], Fontenoy-le-Château - նոյեմբերի 16, 1780[2][3], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[2]), ֆրանսիացի բանաստեղծ, ծնվել է Ֆոնտենուա-լե-Շատոյում, Վոգեզներ, Լոթարինգիա:
Դոլ քոլեջում ուսումն ավարտելուց հետո՝ նա որոշ ժամանակ նվիրվել է Նենսիում կիսաուսումնական, կիսագրական կյանքին, բայց 1774 թվականին ուղևորվել է դեպի մայրաքաղաք։ Լինելով հանրագիտարանագետների հակառակորդ և Լյուդովիկոս XV-ի պանեգիրիստ՝ նա զգալի թոշակներ է ստացել։ Նա մահացել է Փարիզում 1780 թվականին ձիուց ընկնելու հետևանքով։
Նրա մեկ կամ երկու ստեղծագործությունների երգիծական ուժը, ինչպիսիք են «Իմ ներողությունը» (1778թ․) և «XVIII դարը» (1775թ․), միայն բավարար կլիներ նրա համբավը պահպանելու համար, որն էլ հետագայում ավելի են բարձրացրել ժամանակակից գրողները, որոնք, ինչպես Ալֆրեդ դը Վինյին իր «Ստելլո»-ում (գլուխ 7-13) նրան իր փիլիսոփայական հակառակորդների չարության զոհ է համարել։ Նրա ամենահայտնի չափածո ստեղծագործություններն են «Երգեր կրկնօրինակված մի քանի սաղմոսներից»-ը, որը սովորաբար կոչվում է «Հրաժեշտ կյանքին»:
Նրա այլ գործերից կարելի է նշել «Դարիուսի և Էրիդամի ընտանիքները․ պարսկական պատմություն» (1770 թ.), «Հեղինակների կարնավալը» (1773 թ.), «Նոր և հայրենասիրական երգեր» (1775թ․): Ժիլբերի «Ամբողջական աշխատանքներ»-ն առաջին անգամ հրատարակվել է 1788 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #118129406 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
- public domain: Chisholm, Hugh, ed. (1911). «Gilbert, Nicolas Joseph Laurent». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 12 (11th ed.). Cambridge University Press. էջ 9. This article incorporates text from a publication now in the
- Catholic Encyclopedia article
- Complete works scanned on Gallica
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Works by Նիկոլա Ժոզեֆ Լորան Ժիլբեր at LibriVox (public domain audiobooks)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Ժոզեֆ Լորան Ժիլբեր» հոդվածին։ |
|