Jump to content

Նիկոլա Դրինչիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլա Դրինչիչ
սերբ.՝ Никола Дринчић
Քաղաքացիությունը  Սերբիա և  Չեռնոգորիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 7, 1984(1984-09-07)[1][2][3] (41 տարեկան)
Ծննդավայր Բելգրադ, ՀՍՖՀ
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 82 kg
Դիրք կիսապաշտպան

Նիկոլա Դրինչիչ (չեռնոգորերեն Никола Дринчић / Nikola Drinčić, սեպտեմբերի 7, 1984(1984-09-07)[1][2][3], Բելգրադ, ՀՍՖՀ), սերբ և չեռնոգորացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, մարզիչ։

Բելգրադի «Պարտիզան» ակումբի սան է։ Հանդես է եկել սերբական «Պարտիզան», «Սպարտակ Զլատիբոր Վոդա», «Բուդուչնոստ» (Բանատսկի-դվոր) ակումբներում, ինչպես նաև թուրքական «Գազիանթեպսպորում»։

Դրինչիչը Մոսկվայի «Սպարտակի» կազմում

2007 թվականի փետրվարի 6-ին տեղափոխվել է Պերմի «Ամկար»[4]։ Ակումբում հանդես է եկել 2007-2009 թվականներին՝ հանդիսանալով տուգանային և անկյունային հարվածների հիմնական կատարող: 2008 թվականի նոյեմբերի 17-ին աջ ոտքի ներքին մենիսկի ծանր վնասվածք է ստացել[5], որի պատճառով վիրահատվել է և երկու ամիս չի խաղացել[6]։ 2009 թվականի ձմռանը ֆուտբոլիստով հետաքրքրվել են իտալական «Ջենոա», «Լեչչե» և «Պարմա» ակումբները[7], «Պալերմո», գերմանական «Վոլֆսբուրգ», ինչպես նաև «Մոսկվա» ակումբը[8], սակայն այդ թիմերից ոչ մեկ տեղափոխություն տեղի չի ունեցել[9]։ 2009 թվականի ամռանը, Ռուսաստանի առաջնության ընդմիջումից հետո, հայտարարել է «Ամկարը» լքելու ցանկության մասին: Առաջնային նոր աշխատավայր է համարել այն ակումբը, որը կառաջարկի ավելի շատ աշխատավարձ, քան մյուսները: 2009 թվականի հունիսին պաշտոնական առաջարկ է արել «Մոսկվա» ակումբը[10], հետո Մոսկվայի «Սպարտակը», սակայն երկու ակումբներն էլ պատրաստ չէին 2,5 միլիոն եվրո վճարել կիսապաշտպանի տրանսֆերի համար[11][12]։

2010 թվականի հունվարի 11-ին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Սպարտակ»՝ կնքելով քառամյա պայմանագիր[13]։ «Սպարտակից» նախընտրել է իտալական «Ջենոային», որը պայմանագիր էր առաջարկել չեռնոգորացուն[14]։ 2010 թվականի հունվարի 25-ին Սոչիի «Ժեմչուժինայի» հետ ընկերական խաղում ծանր վնասվածք է ստացել[15], որի պատճառով բաց է թողել կես տարի[16]։ Հունիսին սկսել է զբաղվել վազքի վարժություններով[17]։ Հուլիսի 10-ից լիարժեք մարզումներ է սկսել թիմի կազմում[18]։ Օգոստոսի 4-ից սկսել է մարզվել «Սպարտակի» ընդհանուր խմբում[19]։ 2010 թվականի հոկտեմբերի 15-ին «Սպարտակի» կազմում նորամուտն է նշել Վլադիկավկազի «Ալանիայի» դեմ խաղում՝ 79-րդ րոպեին փոխարինելով Իբսոնին[20]։ Նոյեմբերի 4-ին նորամուտն է նշել Չեմպիոնների լիգայում «Չելսիի» հետ խաղում[21]։ 2011 թվականի փետրվարի 25-ին տեղափոխվել է «Կրասնոդար» ակումբ[22]։ «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը Դրինչիչի հեռանալը բացատրել է նրանով, որ ֆուտբոլիստը «բարոյապես պատրաստ չէ կոշտ մրցակցության հիմնական կազմում տեղի համար»։ Մի քանի անգամ դիմել է Կարպինին՝ խնդրելով իրեն բաց թողնել այլ ակումբ[23]։

2016 թվականի փետրվարի 26-ին հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին[24], սակայն կես տարի անց որոշել է վերսկսել խաղերը՝ մեկ տարվա պայմանագիր կնքելով սերբական «Ռադի» հետ։

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Սերբիայի և Չեռնոգորիայի երիտասարդական հավաքականում։ 2007 թվականի սեպտեմբերին Չեռնոգորիայի հավաքականի կազմում նորամուտն է նշել Շվեդիայի հավաքականի հետ խաղում:

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2008 թվականի սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրի խաղում անկյունայինից կատարած ուղիղ հարվածով գրավել է «Կռիլյա Սովետովի» դարպասը[25]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշրջան Ակումբ Լիգա Առաջնություն Գավաթ Մայրցամաք
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
2003/04 Սերբիա և Չեռնոգորիա Տելեոպտիկ Երկրորդ լիգա 16 0 ? ?
2004/05 Սերբիա և Չեռնոգորիա Պարտիզան Առաջին Լիգա 4 0 ? ? ? ?
2004/05 Սերբիա և Չեռնոգորիա Սպարտակ Զլատիբոր Վոդա Առաջին Լիգա ? ? ? ? ? ?
2005/06 Սերբիա և Չեռնոգորիա Բուդուչնոստ (Բանատսկի-Բակ) Առաջին Լիգա 28 9 ? ? ? ?
2006/07 Թուրքիա Գազիանթեփսպոր Սուպերլիգա 15 1 ? ? ? ?
2007 Ռուսաստան Ամկար ՌՖՊԼ 25 1 4 0
2008 Ռուսաստան Ամկար ՌՖՊԼ 28 2 4 1
2009 Ռուսաստան Ամկար ՌՖՊԼ 28 0 2 0 2 0
2010 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) ՌՖՊԼ 4 0 0 0 3 0
2011 Ռուսաստան Կրասնոդար ՌՖՊԼ 17 2 3 0 0 0

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 FBref.com
  2. 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 1 2 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. «Два серба перешли в «Амкар»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 26-ին.
  5. «У Дринчича подозрение на тяжёлую травму». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 26-ին.
  6. «Никола Дринчич: «Вернусь к тренировкам через два месяца»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 26-ին.
  7. «Дринчичем интересуются три итальянских клуба». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 26-ին.
  8. «Дринчич может сменить «Амкар» на «Москву»». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 26-ին.
  9. «Дринчич решил остаться в «Амкаре»». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 26-ին.
  10. ««Москва» сделала «Амкару» предложение о трансфере Дринчича». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 26-ին.
  11. ««Спартак» не готов платить за Дринчича 2,5 миллиона евро». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 26-ին.
  12. ««Москва» ищет деньги на трансфер Дринчича». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 26-ին.
  13. «Дринчич перешёл в «Спартак»». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 15. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  14. «Дринчич: мне по душе большие цели». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 16. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  15. «У Дринчича — подозрение на перелом голени». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 27. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 29-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 11 (օգնություն)CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  16. «Дринчич пропустит не менее полугода из-за перелома ноги». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 26-ին.
  17. «Дринчичу разрешили приступить к беговым упражнениям». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 1-ին.
  18. «Дринчич приступил к тренировкам в общей группе». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 13. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  19. «Дринчич и Козлов приступили к тренировкам в общей группе». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  20. «Премьер-Лига — Спартак М (Москва) — Алания (Владикавказ) — Чемпионат.ру». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 13 (օգնություն)
  21. «Синий туман похож на обман». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  22. «Дринчич перешёл в «Краснодар»». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 28. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  23. «Валерий Карпин: «Я не мог гарантировать Дринчичу место в составе, а к жёсткой конкуренции он не готов»». sports.ru. 2011 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 25-ին.
  24. «Бывший игрок «Амкара» и «Спартака» Дринчич объявил о завершении карьеры». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
  25. Гол с углового

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Դրինչիչ» հոդվածին։