Նիկոլա-Լուի Լակայլ
| Նիկոլա-Լուի Լակայլ ֆրանսերեն՝ Nicolas-Louis de Lacaille | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 15, 1713[1][2][3] |
| Ծննդավայր | Ռումինի, Ֆրանսիայի թագավորություն |
| Մահացել է | մարտի 21, 1762[1][4][2][…] (49 տարեկան) |
| Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[5] |
| Գերեզման | Institut de France |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | ֆրանսերեն |
| Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
| Կրթություն | Լիզյոի քոլեջ (1732)[6] և Նավառայի քոլեջ (1735)[6] |
| Երկեր | Coelum Australe Stelliferum? |
| Մասնագիտություն | աստղագետ, մաթեմատիկոս, գրող, ուսուցիչ և գեոդեզիստ |
| Աշխատատու | Փարիզյան աստղադիտարան[7][6] և Չորս ազգությունների քոլեջ[6] |
| Զբաղեցրած պաշտոններ | կաթոլիկ սարկավագ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բոլոնիայի ինստիտուտի գիտությունների ակադեմիա և Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա |
Նիկոլա-Լուի Լակայլ (ֆրանսերեն՝ Nicolas-Louis De la Caille, մարտի 15, 1713[1][2][3], Ռումինի, Ֆրանսիայի թագավորություն - մարտի 21, 1762[1][4][2][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[5]), ֆրանսիացի վանահայր, աստղագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ֆրանսիայի Ռումինի քաղաքում։ Փարիզի Քոլեջ Դե Լիզում (ֆրանսերեն՝ Collège de Lisieux) ուսումնասիրել է հռետորություն և փիլիսոփայություն, այնուհետև Նավառայի քոլեջում՝ աստվածաբանություն։ Ստացել է վանահոր պատվավոր կոչում։ Աստղագիտություն ուսումնասիրել է ինքնուրույն։ Ճշտգրիտ գիտությունների հանդեպ սերը օգնեց նրան կայացնել որոշում Փարիզ տեղափոխվելու մասին, որտեղ Կասինիի և Ֆուշիի հետ ծանոթությունը օգնեց նրան 1736 թվականին տեղ ստանալ Փարիզյան աստղադիտարանում։ 1739 թվականին Ֆրանսիայում Լակայլը զբաղվում է աստիճանային չափումների ուսումնասիրություններով Փարիզից մինչև Պերպինյան և նշանակված է եղել մաթեմատիկայի պրոֆեսոր Չորս Ազգերի քոլեջում (Մազարինի քոլեջ)։ Այստեղ նա ամբողջ լսարանի համար պատրաստել էր դասագրքեր մաթեմատիկա, աստղագիտություն և մեխանիկա առարկաներից։
1741 թվականին Լակայլը դարձել է Ֆրանսիական Գիտությունների Ակադեմիայի անդամ։ 1750 - 1754 թվականներին Լակայլն անցկացրել է հարավային կիսագնդում, Իլ Բուրբոն և Իլ-դը-Ֆրանս կղզիներում, որոշել է Լուսնի տրամագիծը, չափել զենիթի աղեղը հարավային Աֆրիկայից և որոշել շուրջ 10000 աստղերի դիրքը հարավային կիսագնդից և հաշվարկել 1942 աստղերի դիրքերը, որոնք կցել է նախնական կատալոգին։ Լակայլը ավարտին է հասցրել հարավային երկնքի բաժանումը համաստեղությունների, որը սկսել էր հոլանդացի ծովագնացը մոտավորապես 1600 թվականին։ Առանձնացրել է 14 նոր համաստեղություններ և տվել նրանց անուններ։ 1751-1752 թվականների ընթացքում կատարել է Լուսնի, Մարս, Վեներա մոլորակների բազմաթիվ հետազոտություններ։ Ստացավ Արեգակնային պարալաքսի արժեքը՝ (9.5"), որը ավելի մոտ էր ժամանակակցին։ Մասնակցել է Փարիզյան աստղադիտարանի մի շարք գեոդեզիական աշխատանքների։
1738 թվականին Դ. Մարալդի հետ կատարեցին Ֆրասիայի ափերի քարտեզագրում Նանտ և Բայոնոյ քաղաքների միջև։ 1739-1741 թվականներին Ֆրանսիայի տարածքում իրականացրեց զենիթի մեծ աղեղի չափումներ, ցույց տալով, որ Երկրագնդի հասարակածային շառավիղը մեծ է բևեռայինից։ Առաջին անգամ զենիթի աղեղի չափումները կատարել է Աֆրիկայում։ Կազմել է քարտեզներ և ճիշտ որոշել Մավրիկի, Ռեյունյոն և Համբարձման կղզիների ճիշտ աշխարհագրական դիրքը։ Կազմել է մթնոլորտային բեկման մանրամասն աղյուսակը, հաշվի առնելով մթնոլորտային ճնշումը և եղանակային փոփոխությունները։ Կազմել է մեր թվարկությունից առաջ մինչև 1800-ական թվականների խավարումների աղյուսակը։ Գրել է մաթեմատիկայի (1741), մեխանիկայի (1743), աստղագիտության (1746) և օպտիկայի (1756) դասագրքեր։
Փարիզ վերադարձից հետո էլ Լակայլը շարունակել է իր աշխատանքները Մազարինիի աստղագիտական քոլեջում, առանց առողջությունը խնայելու։ Լակայլը մահացել է 1762 թվականի մարտի 21-ին, Փարիզում։ Նա եղել է Պետերբուրգյան գիտությունների ակադեմիայի օտարերկրացի անդամ, 1755 թվականի դեկտեմբերի 13-ից Ռուսական գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ։
Լակայլի համաստեղություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժառանգություն և ուսանողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լակայլի աշակերտներից առավել հայտնի են Բալլին և Լալանդը։ Բացի վերը թվարկված աշակերտներից և Փարիզյան գիտությունների ակադեմիայում բազում հուշագրություններից Լակայլը տպագրել է «Astronomiae Fundamentas» (1757) և «Coellum australe stelliferum; seu Observationes ad construendum stellarum australium catalogum institutae, in Africa ad Caput Bonae-Spei» (1763) աշխատությունները։
Ավելի քան 100 տարի անց անգլիացիներն առանձնացրեցին և հրատարակեցին Լակայլի աստղերի ցուցակը «A Catalogue of 9766 stars in the southern hemisphere» (Լոնդոն, 1847) վերնագրով։ Լակայլի կենսագրությունը գրվել է Ֆուշիի, Լալանդի և Արագոյի կողմից։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1935 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Լակայլի անունով կոչեց Լուսնի երևացող կողմի խառնարաններից մեկը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Колчинский И.Г., Корсунь А.А., Родригес М.Г Астрономы: Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп.. — Киев: Наукова думка, 1986. — 512 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- 1 2 Biographical Database of Southern African Science — 2002.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- 1 2 3 4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1995.
- ↑ Berry A. A Short History of Astronomy — London: John Murray, 1898.
- ↑ https://catalogues.royalsociety.org/CalmView/Record.aspx?src=CalmView.Persons&id=NA7078&pos=1
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա-Լուի Լակայլ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մարտի 15 ծնունդներ
- 1713 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Մարտի 21 մահեր
- 1762 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի աստղագետներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Ֆրանսիացի մաթեմատիկոսներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիացի ֆիզիկոսներ
- Ֆրանսիացի աստվածաբաններ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի մանկավարժներ
- Դասագրքերի հեղինակներ