Նիկոլաևյան գերեզմանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլաևյան գերեզմանոց
Տեսակգերեզմանատուն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Նիկոլաևյան գերեզմանոցը գտնվում է Ռուսաստանում
Նիկոլաևյան գերեզմանոց

Նիկոլաևյան գերեզմանոց (ռուս.՝ Николаевское кладбище), քաղաքային գերեզմանատուն Տագանրոգ քաղաքում (Ռուսաստանի Դաշնություն):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ Մարիուպոլյան գերեզմանոցի բացվելը Նիկոլաևյան գերեզմանոցն անվանում էին «Նոր»:

2011 թվականին մի բլոգեր դիմեց Ռոստովի մարզի դատախազին՝ բողոքելով, որ գերեզմանոցի ղեկավարությունը տարածքի մաքրություն չի իրականացնում[1][2]: Դատական ստուգման արդյունքում պարզ դարձավ, որ «Նիկոլաևյան» և «Մարիուպոլյան» գերեզմանոցներում մաքրությունը տեղի է ունեցել ոչ կանոնավոր, բացակայում են աղբարկղերը, իսկ բուն գերեզմանոցները պարսպապատ չեն[1]:

Նիկոլաևյան գերեզմանատունը Տագանրոգում ամենամեծն է: Այն զբաղեցնում է 125 հա տարածք, ինչը երեք անգամ գերազանցում է սանիտարական չափանիշները:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 թվականի դեկտեմբերին Նիկոլաևյան գերեզմանոցում տեղի ունեցավ ճանապարհատրանսպորտային պատահար. գերեզմանոցի ուղիներից մեկում իրար էին բախվել ՊԱԶ ավտոբուս և արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Козлова Г. Блогер добился, чтобы на кладбище Таганрога навели порядок(չաշխատող հղում) // 161.ru. — 2011. — 27 мая.
  2. Калиниченко В. Прокуратурой города Таганрога проведена проверка(չաշխատող հղում) // Молот. — 2011. — 26 мая.
  3. Питомник Б. В Таганроге случилось ДТП на кладбище // www.ruffnews.ru. — 2015. — 31 дек.