Նիկոլաս Ցե
- Չինական 謝 ազգանունը կանտոներենից տառադարձվում է որպես Չե/Ցե, ստանդարտ չինարենից` Սե:
Նիկոլաս Ցե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 29, 1980[1] (43 տարեկան) Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, երգիչ, ձեռնարկատեր, դերասան, երաժիշտ, երգերի հեղինակ և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Կրթություն | Հոնկոնգի միջազգային դպրոց և Sir Winston Churchill Secondary School? |
Ամուսին | Սեսիլիա Չուն |
Պարգևներ | |
![]() |
Նիկոլաս Ցե (անգլ.՝ Tse Ting-Fang, չինարեն՝ 謝霆鋒, օգոստոսի 29, 1980[1], Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն), չինացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, մարտարվեստի վարպետ, երաժիշտ և կոմպոզիտոր, Emperor Entertainment Group-ի անդամ։ Ի սկզբանե տեսաֆիլմերով և հեռուստատեսությամբ մարտարվեստ ցուցադրելով՝ նա սկսեց զբաղվել այդ ամենով պրոֆեսիոնալ կերպով[2][3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցեն ծնվել է Հոնկոնգում 1980 թվականի օգոստոսի 29-ին հոնկոնգցի հայտնի դերասան Պատրիկ Ցեի (չինարեն՝ 谢 贤) և դերասանուհի Դեբորա Լիի (չինարեն՝ 狄波拉) ընտանիքում[4]։ Նրա կրտսեր քույրը դերասանուհի և մոդել Ջենիֆեր Ցեն է։
Կրթություն ստանալով Սուրբ Գեորգիի դպրոցում` նա մեկ տարի սովորել է Հոնկոնգի միջազգային դպրոցում, սակայն թողել է ուսումը 10-րդ դասարանում ցածր գնահատականների պատճառով[4]։ Հետո նա մոտ մեկ տարի ապրել է Ֆինիքս քաղաքում (Արիզոնա), բայց դարձյալ հեռացվել է ցածր գնահատականների համար ու կրկին վերադարձել է Վանկուվեր։ Այնուհետև երաժշտություն է ուսումնասիրել Ճապոնիայում` վերջնականապես Հոնգկոնգ վերադառնալուց առաջ[4]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցեն երգում էր ընտանիքի ընկերոջ երեկույթին, երբ նրան հայտնաբերեց Ալբերտ Յունգը` Emperor Entertainment Group-ի ղեկավարը։ 1997 թվականին Ցեն պայմանագիր կնքեց EEG-ի հետ և թողարկեց իր առաջին My Attitude ալբոմը[4], որը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը IFPI ամենավաճառվող ձայնասկավառակների հիթ-շքերթում[5]։ Նույն տարում, երբ տեղի ունեցավ նրա դեբյուտը, նա հաղթող ճանաչվեց նորահայտ արտիստ ամենահռչակավոր անվանակարգում[6]։
Ցեն համընդհանուր հաջողության է հասել 1998 թվականինին այնպիսի երգերով, ինչպիսիք են «早知» (Knew It would be Like That) և «早知» (Knew It would be Like That) и «如果 只得 一星期» (If There Only One Week):
Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1999. Ապագայի ոստիկանություն
- 2001. Ուրվականներ սպանողները. 2002
- 2004. նոր ոստիկանական պատմություն
- 2007. Անխոցելի թիրախ
- 2011. Շաոլին
- 2011. Վարպետ Կյուտ
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակին Ցեն հանդիպում էր երաժիշտ Ֆեյ Վոնգի հետ, որը 11 տարով մեծ էր նրանից, սակայն նրանք բաժանվել են 2002 թվականին[7]։ 2006 թվականին Նիկոլաս Ցեն ամուսնացել է դերասանուհի Սեսիլիա Չունի (չինարեն՝ 張柏芝) հետ[8], իսկ 2007 թվականին ծնվել է նրանց առաջնեկը՝ Լուկասը[9]։ 2010 թվականին Նիկոլասը երկրորդ անգամ է հայր դարձել. ծնվել է նրանց երկրորդ որդին, որին անվանել են Քվինտիուս[10]։ Սակայն նրանց ռոմանտիկ հարաբերություններն ավարտվել են 2011 թվականի հունիսի 14-ին, երբ Ցեն, ինչպես հաղորդվում է, ամուսնալուծության հայց է ներկայացրել[11]։ 2014 թվականին հաղորդվել էր, որ Ցեն վերսկսել է իր հարաբերությունները Ֆեյ Վոնգի հետ, որն իր վերջին ամուսնուց բաժանվել էր 2013 թվականին[12]։ 2017 թվականի մայիսի դրությամբ Ցեն և Ֆեյ Վոնգը, ինչպես հաղորդվում է, դեռ միասին են[13]։
Գովազդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցեն գովազդել է այնպիսի բրենդեր, ինչպիսիք են Կոկա-Կոլան, Պեպսին, Սոնին, Biolyn-ը, New World Mobility-ը և Matsunichi-ն[14]։ Բացի այդ, նա հաճախ հայտնվում է նորաձևության ամսագրերի էջերում։ 2008 թվականին նրա արձանը տեղադրվել է Շանհայի Մադամ Տյուսոյի թանգարանում[15]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ Nicholas Tse — Biography
- ↑ «Nicholas TSE " Kung Fu Cinema»։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-14-ին։ Վերցված է 2011-01-23
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Kungfucinema. «Kungfu Archived 2012-12-08 at Archive.is Archived 2012-12-08 at Archive.is.» Nicholas TSE by Albert Valentin. Retrieved on 2008-04-22.
- ↑ EEGmusic. "EEGmusic Archived 15 April 2008 at the Wayback Machine.." Nicolas Tse other info. Retrieved on 22 April 2008.
- ↑ TVB. "TVB Archived 4 February 2008 at the Wayback Machine.." 1997 Jade solid gold award. Retrieved on 9 November 2008.
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 3 May 2008-ին։ Վերցված է 23 April 2008
- ↑ «Nicholas TSE» (անգլերեն)։ 2008-03-15։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-14-ին։ Վերցված է 2011-04-09
- ↑ «Cecilia Cheung gives birth to baby boy» (անգլերեն)։ 2010-05-14։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին։ Վերցված է 2011-04-09
- ↑ «Cecilia Cheung, Nicholas Tse Name Second Son ‘Quintus’» (անգլերեն)։ 2010-05-16։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին։ Վերցված է 2011-04-09
- ↑ Tay Vanessa Valerie (14 June 2011)։ «Nicholas Tse divorces Cecilia Cheung»։ AsiaOne։ Վերցված է 15 հունիսի 2011
- ↑ «How Vicki Zhao reunited Faye Wong and Nicholas Tse 11 years after they broke up»։ Toronto Star։ 29 սեպտեմբերի 2014։ Վերցված է 10 հուլիսի 2017
- ↑ «Nicholas Tse and Faye Wong not splitting»։ Toronto Star։ 15 մայիսի 2017։ Վերցված է 10 հուլիսի 2017
- ↑ Youtube. «Youtube.» Nicolas Tse in pepsi commercial. Retrieved on 2008-04-22.
- ↑ Madame-tussauds. «Madame-tussauds Archived 2008-07-19 at the Wayback Machine..» Latest news. Retrieved on 2008-04-23.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Offizielle Internetpräsenz Archived 2020-08-15 at the Wayback Machine.
- Tse interview at SquatMagazine Archived 2020-10-15 at the Wayback Machine.
- Kung Fu Cinema «Donnie Yen heads „Bodyguards and Assassins“»(անգլ.) Արխիվային պատճեն` 17 փետրվարի 2011
- Hong Kong Cinema. Всё о кино Гонконга, Китая и Тайваня
|