Նիկոլաս Մյուրեյ Բաթլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլաս Մյուրեյ Բաթլեր
Դիմանկար
Ծնվել էապրիլի 2, 1862(1862-04-02)[1][2][3][…]
ԾննդավայրԷլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 7, 1947(1947-12-07)[1][2][3][…] (85 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ[5]
ԿրթությունԿոլումբիայի համալսարան
Մասնագիտությունփիլիսոփա, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, դիվանագետ և ուսուցիչ
ԱշխատավայրՋոնս Հոփքինսի համալսարան և Կոլումբիայի համալսարան
Ծնողներմայր՝ Mary Jones Butler?[6]
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Խաղաղության Նոբելյան մրցանակ[7][8] և Goethe-Medaille für Kunst und Wissenschaft?
ԱնդամությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[9] և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներSarah Butler?[10]
Ստորագրություն
Nicholas Murray Butler signature.svg
Nicholas Murray Butler Վիքիպահեստում

Նիկոլաս Մյուրեյ Բաթլեր (անգլ.՝ Nicholas Murray Butler, ապրիլի 2, 1862(1862-04-02)[1][2][3][…], Էլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ - դեկտեմբերի 7, 1947(1947-12-07)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), մանկավարժության ամերիկացի տեսաբան և պրակտիկ, քաղաքական գործիչ, հրապարակախոս, պրոֆեսոր։

1902-1945 թվականներին՝ քառասուներեք տարվա ընթացքում ԱՄՆ-ի խոշորագույն համալսարաններից մեկի՝ Կոլումբիայի համալսարանի նախագահն է, Հանրապետական Թեոդոր Ռուզվելտի մտերիմ ընկերը։ Երկու անգամ (1920 թվականին և 1928 թվականին) փորձել է դառնալ իր կուսակցության կողմից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու։ Բազմաթիվ աշխատությունների և սեփական ինքնակենսագրության հեղինակն է, ինչպես նաև 1931 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը, որը ստացել է Ջեյն Ադամսի հետ համատեղ պացիֆիստական գործունեության համար։

Որպես Կոլումբիայի համալսարանի նախագահ՝ եղել է Ջոզեֆ Պուլիտցերի կտակի գլխավոր կարգադրիչներից մեկը, որի համաձայն սկզբում՝ 1912 թվականին, համալսարանին կից բացվել է աշխարհում երրորդ (Փարիզի՝ 1899 թվականից հետո և Միսսուրիի համալսարան՝ Միսսուրի նահանգի Կոլումբիա քաղաքում՝ 1908 թվականին) Լրագրության բարձրագույն դպրոցը, իսկ ավելի ուշ՝ 1917 թվականին, ստեղծվել է Պուլիտցերյան մրցանակ, որը շնորհվում է ամերիկացի լավագույն լրագրողներին, ինչպես նաև արվեստի բնագավառում նշանավոր ստեղծագործողներին։ Մրցանակը դարձել է աշխարհում ամենահեղինակավորներից մեկը։ Մրցանակի հիմնադրման օրվանից մինչև իր պաշտոնաթող լինելը Նիկոլաս Բատլերը եղել է Պուլիտցերյան մրցանակի պարգևատրման հանձնաժողովի մշտական նախագահը, որը երբեմն բավական բարդ որոշումներ է ընդունել այն մասին, թե անցյալ տարի ով է արժանի նրան[11][12]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի մանկավարժ Նիկոլաս Մյուրեյ Բատլերը ծնվել է Էլիզաբեթ քաղաքում (Նյու Ջերսի նահանգ)։ Նա եղել է տեքստիլ արդյունաբերող Հենրի Բատլերի և Մերի Ջոես Մյուրեյի հինգ երեխաներից ավագը։ Պետերսոնի (Նյու Ջերսի նահանգ) մասնավոր և պետական դպրոցներն ավարտելուց հետո Բատլերը 1878 թվականին ընդունվել է Կոլումբիայի քոլեջ՝ իրավունք ուսումնասիրելու համար։ Սակայն Ֆրեդերիկ Ա. Պ. Բառնարդի ազդեցության տակ նա որոշեց իրեն նվիրել մանկավարժությանը։ 1882 թվականին գերազանցությամբ ավարտելով քոլեջը՝ Բատլերը շարունակել է փիլիսոփայության ուսումնասիրությունը Կոլումբիայում, որտեղ 1883 թվականին ստացել է մագիստրոսի կոչում, իսկ 1884 թվականին՝ փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Նշանակված կրթաթոշակը նրան հնարավորություն տվեց մեկ տարի անցկացնել Բեռլինի և Փարիզի համալսարաններում։

1885 թվականին Բատլերը վերադարձավ Կոլումբիա՝ որպես փիլիսոփայության ասպիրանտ-պրոֆեսոր։ Երկու տարի անց, շարունակելով իր դասախոսական գործունեությունը, նա դարձավ բարեգործական կազմակերպության՝ մասնագիտական ուսուցման Ասոցիացիայի նախագահ, որը հովանավորում էր արհեստագործական ուսուցումը պետական դպրոցներում։ Բատլերի ղեկավարությամբ 1889 թվականին կազմակերպությունը բացեց Ուսուցիչների վերապատրաստման Նյու Յորքյան քոլեջը, 1892 թվականին այն վերանվանվեց Ուսուցիչների քոլեջ։ 1901 թվականին Ուսուցիչների և Կոլումբիայի քոլեջների միջև հաստատվեցին ստեղծագործական կապեր։

1890 թվականին Բատլերը դարձավ Կոլումբիայի քոլեջի փիլիսոփայության, էթիկայի և հոգեբանության պրոֆեսոր։ Միևնույն ժամանակ, հոգաբարձուների խորհուրդը հաստատեց նրա՝ բնագիտությունն ու փիլիսոփայությունը խորը ուսումնասիրելու ծրագիրը։ Մանկավարժությունը ներառվել է ակադեմիական համալսարանական առարկաներում։

Այդ տարիներին Բատլերը ձգտում էր ստեղծել դպրոցական կրթության կենտրոնացված ադմինիստրացիա, կազմակերպել մանկավարժության ուսուցումը որպես գիտություն։ Լինելով Նյու Ջերսի նահանգի ժողովրդական կրթության հարցերով խորհրդի անդամ՝ 1887-1895 թվականներին գլխավորել է կրթության կոմիտեն։ Բատլերի ջանքերով «Ուսուցիչների ասոցիացիան» տեղափոխվեց պետական մարմիններ, ուսումնական պլաններում ներառվեց արհեստների ուսուցումը։ 1894 թվականին Նյու Յորք տեղափոխվելուց հետո Բատլերը կարողացավ համոզել նահանգի օրենսդիր ժողովին չեղյալ հայտարարել դպրոցների հոգաբարձուների խորհուրդը, որոնք, նրա կարծիքով, ունեցել են զուտ քաղաքական նշանակություն։

Բատլերի կազմակերպչական հմտությունները նրան օգնեցին միավորել Նյու Յորք նահանգի կրթական համակարգը և ստեղծել Ժողովրդական կրթության հանձնաժողով։ Համաձայն Նյու Յորքի կանոնադրության, որն ընդունվել է 1897 թվականին, քաղաքում հայտնվեց դպրոցների կառավարչի պաշտոնը։

1890 թվականին Բատլերը սկսեց հրատարակել «Մանկավարժական ակնարկ» գիտական հանդեսը՝ առաջադեմ մանկավարժական հայացքների տարածման համար։ 1894-1895 թվականներին, որպես Ազգային մանկավարժական ասոցիացիայի անդամ և դրա ղեկավար, Բատլերը մասնակցել է 10-րդ կոմիտեի ստեղծմանը, որի նպատակն էր միավորել մանկավարժներին` ուսումնասիրելու միջնակարգ և բարձրագույն կրթության խնդիրները, և քոլեջ ընդունվողների պահանջների կոմիտե։ 1900 թվականին Բատլերը կարևորագույն դեր է խաղացել քոլեջներում ընդունելության քննությունների խորհրդի ստեղծման գործում՝ լինելով նրա առաջին քարտուղարը, իսկ 1901-1914 թվականներին՝ նախագահը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաս Բատլերը ամուսնացել է երկու անգամ։ Նրա առաջին կինը, որի հետ նա ամուսնացել է 1887 թվականին, և որից նա դուստր է ունեցել, մահացել է 1903 թվականին։ Նա երկրորդ անգամ ամուսնացել է 1907 թվականին։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փիլիսոփայություն։ Դասախոսություններ Կոլումբիայի համալսարանում, Կոլումբիայի համալսարանի հրատարակչություն,1911

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]