Նիկոլաս Գորոբցով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլաս Գորոբցով
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 25, 1989(1989-11-25)[1][2][3] (34 տարեկան)
Ծննդավայր Սան Պեդրո, Բուենոս Այրես, Արգենտինա[4]
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
2005—2008 Իտալիա Վիչենցա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2009 Իտալիա Վիչենցա 16 (0)
2009-2014 Իտալիա Տորինո 15 (0)
2010-2011  Իտալիա Չեզենա 1 (0)
2011-2012  Ռումինիա Տիմիշոարա 12 (2)
2013  Իտալիա Նոչերինա 10 (0)
2013-2014  Ռումինիա Պոլի (Տոմիշոարա) 24 (2)
2014-2016 Ռումինիա Տիրգու Մուրեշ 57 (4)
2016-2017 Իսրայել Հապոել (Թել Ավիվ) 5 (0)
2017 Ռումինիա Տիրգու Մուրեշ 11 (1)
2018— Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայամի Յունայթեդ 0 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Նիկոլաս Մարտին Գորոբցով (իսպ.՝ Nicolás Martín Gorobsov, նոյեմբերի 25, 1989(1989-11-25)[1][2][3], Սան Պեդրո, Բուենոս Այրես, Արգենտինա[4]), ռուսական ծագմամբ արգենտինա-իտալացի ֆուտբոլիստ[5]։ Հիմնականում հանդես է գալիս կիսապաշտպանի դիրքում, սակայն իրեն լավ է դրսևորում ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության գծում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաս Գորոբցովը ծնվել է Սան Պեդրոյում (Բուենոս Այրեսից հյուսիս), որտեղ ապրել է մինչև 14 տարեկան հասակը, երբ նրա ընտանիքը ճգնաժամի պատճառով տեղափոխվել է Իտալիա[6][7]։ Ունի երկակի քաղաքացիություն՝ իտալական և արգենտինական[8]։ Նրա նախապապը ծնվել է Քիշնևում և ունեցել է ռուսական ծագում[5]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ / «Վիչենցա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաս Գորոբցովն իր կարիերան սկսել է հարձակվողի դիրքում[9], սակայն հետո տեղափոխվել է դաշտի կենտրոնին մոտ։ 2007/08 մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման «Վիչենցայի» երիտասարդական թիմի կազմում և խփել երկու գոլ, ինչպես նաև մեծահասակների թիմի կազմում մասնակցել մեկ խաղի Սերիա Բ-ում։ Ընդգրկվելով հիմնական թիմում 2008/09 մրցաշրջանից առաջ՝ անմիջապես աչքի է ընկել՝ մասնակցելով 15 խաղի և ձեռք բերելով խոստումնալից ֆուտբոլիստի համբավ[8]։

«Տորինո» և վարձավճարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի ամռանը «Տորինոն» գնել է խաղացողի պայմանգրի կեսը 800 հազար եվրոյով[10] (100 հազար եվրո և Սաշա Բելանովիչի տրանսֆերը[11])։ 2010 թվականի օգոստոսին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Չեզենա»։ 2011 թվականի սեպտեմբերի 5-ին կրկին վարձավճարով տեղափոխվել է ռումինական «Տիմիշոարա»[12]։ 2012 թվականի հունիսին «Տորինոն» գնել է ֆուտբոլիստին, ընդ որում՝ բոլորովին անվճար[13]։ Գորոբցովը համարվել է ավելորդ թիմում և ոչ մի անգամ չի ընդգրվել թիմի մեկնարկային կազմում։ 2013 թվականի հունվարին վարձավճարով տեղափոխվել է Սերիա C1-ի «Նոչերինա» ակումբ[14][15]։ 2013 թվականի հուլիսին խաղացողով հետաքրքրվել է Մոսկվայի «ԼոկոմոտիվըW, որը պատրաստ է եղել նրա հետ կնքել քառամյա պայմանագիր[16], սակայն գործարքը չի կայացել։ 2013 թվականի հուլիսի 25-ին Գորոբցովը պայմանագիր է կնքել ռումինական «Պոլի» (Տոմիշոարա) ակումբի հետ, որը համարվում է «Պոլիտեխնիկի» (Տոմիշոարա) լուծարված թիմի իրավահաջորդը[17]։

«Տիրգու Մուրեշ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսին Գորոբցովը հեռացել է «Տորինոյից» ու ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Տիրգու Մուրեշ»[18]։ Արդյունքում նրա թիմն առաջնությունում գրավել է երկրորդ տեղը և իրավունք ստացել մասնակցել Ռումինիայի սուպերգավաթի խաղարկությանը 2015 թվականին, որտեղ խաղացել է Բուխարեստի «Ստյաուա» ակումբի դեմ և հաղթել 1։0 հաշվով[19]։ Ընդհանուր առմամբ «կարմրակապույտների» կազմում մասնակցել է 67 խաղի և խփել 6 գոլ։

«Հապոել»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսին Գորոբցովը եռամյա պայմանագիր է կնքել Թել Ավիվի «Հապոել» ակումբի հետ, որը հանդես էր գալիս Իսրայելի առաջնությունում[20]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլից բացի հետաքրքրվում է մեքենաներով ու դաջվածքներով։ Նրա ձեռքի վրա գրված են իր ընտանիքի բոլոր անդամների անունները[21]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տիմիշոարա»
  • Ռումինիայի երկրորդ լիգայի հաղթող - 2011/12
«Տիրգու Մուրեշ»
  • Ռումինիայի սուպերգավաթի խաղարկության հաղթող - 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Argentine Soccer Database (իսպ.)
  4. 4,0 4,1 4,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. 5,0 5,1 «Nicolas Gorobsov spune ‘da’ Nationalei Moldovei. Jucatorul argentinian asteapta doar rezolvarea problemelor legate de acte» [Nicolás Gorobsov says "yes" to the National Team of Moldova. The Argentine player is only waiting for the solving of the legal documents issues] (Romanian)։ Opinia Timișoarei։ դեկտեմբերի 3, 2013։ Վերցված է մայիսի 15, 2016 
  6. «Gorobsov si presenta» [Gorobsov presents himself] (Italian)։ Toro News։ հուլիսի 10, 2009։ Վերցված է մայիսի 15, 2016 
  7. «Argentiniano-italo-moldoveanul! Povestea incredibilă a lui Gorobsov» [The Argentine-Italian-Moldavian! Gorobsov's incredible story] (Romanian)։ Liga2.ro։ հոկտեմբերի 10, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-27-ին։ Վերցված է մայիսի 15, 2016 
  8. 8,0 8,1 «Gorobsov l'emigrante: "Ho il cuore argentino senza cabeza loca"» (Italian)։ La Stampa։ հուլիսի 11, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2009-07-15-ին։ Վերցված է 2009-10-14 
  9. «Gorobsov si presenta» (Italian)։ toronews.net։ հուլիսի 10, 2009։ Վերցված է 2009-10-14 
  10. Vicenza Calcio SpA Report and Accounts on 30 June 2011 (իտալ.)
  11. Vicenza Calcio SpA Report and Accounts on 30 June 2010 (իտալ.)
  12. «Gorobsov al Timisoara» [Gorobsov to Timisoara] (Italian)։ Torino FC։ սեպտեմբերի 5, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-27-ին։ Վերցված է սեպտեմբերի 6, 2011 
  13. «COMPARTECIPAZIONI: TUTTE LE OPERAZIONI» [PLAYER SHARINGS: ALL TRANSACTIONS] (Italian)։ Vicenza Calcio։ հունիսի 22, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-19-ին։ Վերցված է հունիսի 19, 2015 
  14. «UFFICIALE: Torino, Gorobsov passa alla Nocerina» [OFFICIAL: Torino, Gorobsov loaned to Nocerina] (Italian)։ TuttoMercatoWeb։ հունվարի 4, 2013։ Վերցված է հունվարի 4, 2013 
  15. «I movimenti di mercato di oggi» [Today's transfer market moves] (Italian)։ Torino F.C.։ հունվարի 4, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-01-ին։ Վերցված է հունիսի 19, 2015 
  16. Полузащитник «Торино» Горобцов может оказаться в «Локомотиве»
  17. «Gorobsov al Timisoara» [Gorobsov to Timișoara] (Italian)։ Torino F.C.։ հուլիսի 25, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-31-ին։ Վերցված է հունիսի 19, 2015 
  18. «Nicolas Gorobsov a semnat cu ASA Targu-Mures» [Nicolás Gorobsov signed with ASA Târgu Mureș] (Romanian)։ RomanianSoccer։ հուլիսի 26, 2014։ Վերցված է մայիսի 14, 2016 
  19. «Dan Petrescu wins trophy in first game in charge of Targu Mures – then resigns»։ The Guardian։ հուլիսի 9, 2015։ Վերցված է մայիսի 14, 2016 
  20. Hapoel Tel Aviv Football Club contrató al sampedrino Nicolás Gorobsov
  21. «El e VEDETA ORASULUI cand iese cu masina pe strada! Cum face senzatie Gorobsov de la ASA in afara terenului» [He is the CITY'S STAR when he gets his car out for a ride! How ASA's Gorobsov makes sensation outside the field]։ Sport.ro։ 2015։ Վերցված է մայիսի 15, 2016 (չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]