Նիկոլաս Բիշոփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլաս Բիշոփ
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 19, 1973(1973-09-19) (50 տարեկան)
Ծննդավայր՝Սուինդոն, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Ավստրալիա
Մասնագիտություն՝դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 0084153

Նիկոլաս Բիշոփ (անգլ.՝ Nicholas Bishop, սեպտեմբերի 19, 1973(1973-09-19), Սուինդոն, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն), ավստրալիացի դերասան։ Առավել հայտնի է ավստրիական «Տան ճանապարհին» (2004-2007) սերիալից՝ Փիթեր Բեյքերի դերով և ամերիկյան «Մարմնի հետաքննություն» (2011-2012) հեռուստասերիալից` Փիթեր Դենլոպայի դերով։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիշոփը մեծացել է Ավստրալիայի Կանբերրա քաղաքում։ Ավարտել է Ավստրալիայի ազգային դրամատիկական ինստիտուտը (1996)։ 1998 թվականից ինտենսիվորեն նկարահանվում է ֆիլմերում։ Նա առավել հայտնի է «Տան ճանապարհին» սերիալից, որտեղ նկարահանվել է 2004-2007 թվականներին։ 2002 թվականի նկարահանվել է «Քայլելով ջրի վրա» ավստրիական ֆիլմում[1]։ Այլ նախագծերի շրջանակներում նկարահանվել է նաև այնպիսի հեռուստասերիալում, ինչպիսին է «Մակլաուդի դուստրը»։

2010 թվականի սկզբին Բիշոփը նկարահանվել է «Անցյալ կյանք» սերիալում՝ գլխավոր դերեից մեկը, այնուհետև ստացել է գլխավոր դեր՝ քրեական դրամայում՝ «Մարմնի հետաքննություն» Դանա Դիլեյնի հետ[2]։ Բիշոփը սերիալից հեռացվել է 2 եթերաշրջաններից հետո՝ ստեղծագործական հնարքների պատճառով։ Նա մինչ այժմ շարունակում է իր հեռուստակարիերան ԱՄՆ-ում՝ նկարահանվելով «Քլիվլենդի գեղեցկուհիները», «C.S.I. Հանցագործության վայր» և Կասլ (հեռուստասերիալ) սերիալներում։ 2014 թվականին նկարահանվել է «Գաղտնի գործողություններ» սերիալի վերջին եթերաշրջանում[3]։ Բիշոփի մասնակցությամբ վերջին ֆիլմը՝ «Woodlahn» եղել է 2015 թվականի հոկտեմբերին, որտեղ կատարել է Վուդլոնի թիմի գլխավոր դերերից մեկը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998 ս Վայրի կողմ Wildside Գրեմ Խոուլի
1998 ֆ Շաքարի գործարան The Sugar Factory Միշել Լոուրենս
1998 ֆ Անպարկեշտ հայհոյանք Occasional Coarse Language Դեվիդ Ռեդքլիֆ
1999 ս Ջրային առնետներ Water Rats Շոյն Բուխման
1999 ս Մարդասպանի հոդվածը Murder Call Մարշալ Բոուդոն
1999 ֆ Զենքի այրում Powderburn Փիթեր Ջես
2000 ֆ Նարից քոլեջ My Mother Frank Միկ
2000 ս Օրենքով Above the Law Մետ Բրիջես
2002 ֆ Քայլելովջրի վրա Walking on Water Ֆրենկ
2003 ս Կապույտ և սպիտակ օձիք White Collar Blue Լեչլան Շոու
2004-2007 ս Տան ճանապարհին Home and Away Փիթեր Բեյքեր
2007 ս Վիրտուոզները Hustle Պլամի
2008 ֆ Պատիժ Punishment Ջոն Ուլտոն
2009 ս Մակլաուդի դուստրը McLeod's Daughters Պաս Կինորս
2010 ս Անցյալ կյանք Past Life Փրայս Ուեթլի
2010 ֆ Տիեզերագնացների երկիր The Land of the Astronauts Թոմաս Բաուեր
2011 ս Անհրաժեշտ դաժանություն Necessary Roughness Գրիֆին Փեյջ
2011-2012 ս Մարմնի հետաքննություն Body of Proof Փիթեր Դանլոպ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Peter Dunlop (Nicholas Bishop) Bio — Body of Proof — ABC.com Արխիվացված 2011-03-11 Wayback Machine
  2. Breaking News — ABC Adds "Body of Proof, " «Off the Map» to Roster | TheFutonCritic.com
  3. Philiana Ng (12 марта 2014). «'Covert Affairs' Adds New Series Regular for Season 5». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաս Բիշոփ» հոդվածին։