Նիկոլաուս Արնոնկուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլաուս Արնոնկուր
Nikolaus Harnoncourt (1980).jpg
Բնօրինակ անունգերմ.՝ Nikolaus Harnoncourt
Ի ծնե անունգերմ.՝ Johann Nikolaus Harnoncourt
Ծնվել էդեկտեմբերի 6, 1929(1929-12-06)[1][2][3][…]
Բեռլին, Գերմանական ռայխ, Գերմանիա[4]
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա
Մահացել էմարտի 5, 2016(2016-03-05)[5][1][2][…] (86 տարեկան)
Sankt Georgen im Attergau, Vöcklabruck District, Վերին Ավստրիա, Ավստրիա[6][1]
Ժանրերբարոկկո դարաշրջանի երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր, երաժիշտ, խմբավար, վիոլահար, թավջութակահար, կոմպոզիտոր, երաժշտագետ, դերասան և երաժշտության ուսուցիչ
Գործիքներթավջութակ[1] և վիոլա[7]
ԱշխատավայրՄոցարտեում
ԼեյբլRCA Records
ԿրթությունՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
ԱնդամակցությունԵվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Vienna Symphony? և Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբ
ԱմուսինAlice Harnoncourt?[1][7]
Պարգևներ
Արժանիքների շքանշան, Ավստրիական պատվո նշան «Գիտության և արվեստի համար», Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան,

Շտիրիայի պատվո մատանի

,

Վիեննա քաղաքին մատուցած ծառայությունների համար ոսկե նշան

,

Էրազմի պարգև (1980)

,

Լեոնի Սոնինգի մրցանակ (1993)

,

Գրամոֆոն մրցանակ կյանքի նվաճումների համար (2009)

,

Grammy Award for Best Choral Performance? (2001)

,

Grammy Award for Best Choral Performance? (2001)

,

Թագավորական ֆիլհարմոնիկ ակադեմիայի ոսկե մեդալ (2012)

,

Էդինբուրգի համալսարանի պատվավոր դոկտոր

,

Կիոտո մրցանակ արվեստի և փիլիսոփայության բնագավառում

,

Էռնստ ֆոն Սիմենսի մրցանակ (2002)

,

Ռոբերտ Շումանի անվան մրցանակ (1997)

,

Bach Medal? (2007)

և

Hans von Bülow Medal? (1999)

Կայքharnoncourt.info
Commons-logo.svg Nikolaus Harnoncourt Վիքիպահեստում

Նիկոլաուս Արնոնկուր (գերմ.՝ Nikolaus Harnoncourt, ամբողջական անունը` Նիկոլաուս կոմս դե լա Ֆոնտեն և դ’Արնոնկուր-Ունֆերցագտ գերմ.՝ Johann Nicolaus Graf de la Fontaine und d'Harnoncourt-Unverzagt, դեկտեմբերի 6, 1929(1929-12-06)[1][2][3][…], Բեռլին, Գերմանական ռայխ, Գերմանիա[4] - մարտի 5, 2016(2016-03-05)[5][1][2][…], Sankt Georgen im Attergau, Vöcklabruck District, Վերին Ավստրիա, Ավստրիա[6][1]), ավստրիացի դիրիժոր, երգչախմբավար, թավջութակահար, վիոլահար, երաժշտական գրող։ Աուտենտիկ կատարողական շարժման խոշոր ներկայացուցիչներից մեկն է։

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաուս Արնոնկուրը ծնվել է 1919 թվականի դեկտեմբերի 6-ին Բեռլինում։ Նա արիստոկրատական ընտանիքից է։ Մայրը` կոմսուհի Լադիսլայա ֆոն Մերանը (1899-1997) էրցհերցոգ Յոհան Բատիստ Ավստրիացու նախաթոռնուհին է[8]։ Մեծացել է Գրացում, երաժշտություն է ուսանել Վիեննայում։ Պատանեկության տարիներին նա ճնշման տակ ծառայել է «Հիտլերյան երիտասարդությանը», ինչի մասին հետագայում ասել է. «Եթե դուք այնտեղ չգնայիք ամեն չորեքշաբթի և ուրբաթ, ապա Հիտլերյան երիտասարդության ոստիկանը կվերցներ ձեզ, կխուզեր ձեր մազերը, կգցեր դժվար մարդկանց խմբի մեջ, ում արդեն «բուժել էին» սարսափելի եղանակով»[9]։

Վիեննայի երաժշտական ակադեմիայում Փոլ Գրյումերի և Էմանուել Բրաբեկի հետ սովորել է թավջութակ, սովորել է նաև ալտ և գամբա[10]։ Եղել է թավջութակահար Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբում (1952-1969)։ 1953 թվականին կնոջ` ջութակահար Ալիսայի հետ (օրիորդական ազգանունը` Հոֆելներ) ստեղծել հնագույն գործիքների «Concentus Musicus» բարոկկոյի ոճի համույթը (հասարակական ակտիվությունը համույթը սկսել է 1957 թվականին)։ Բացի համույթը ղեկավարելուց և դիրիժորելուց` Արնոնկուրը այնտեղ նվագել է բարոկկոյի թավջութակ և վիոլա դա գամբա։

Որպես թավջութակահար հանդես է եկել «Լեոնհարդտի բարոկկոյի անսամբլ» (գերմ.՝ Leonhardt Baroque Ensemble) համույթի կազմում` մասնակցելով Բախի № 54 և 170 կանտատների աուտենտիկ ոճի ձայնագրություններին, որոնք տեղի են ունեցել 1954 թվականին հոլանդացի դիրիժոր, երաժշտագետ Գուստավ Լեոնհարդտի ղեկավարությամբ[11]։

Որպես օպերային դիրիժոր առաջին անգամ հանդես է եկել Միլանի Լա Սկալա օպերայում (Կլաուդիո Մոնտեվերդի, «Ուլիսի վերադարձը հայրենիք», 1970)

1970-1990 թվականներին Լեոնհարդտի հետ ձայնագրել է Բախի եկեղեցական կանտատները։ Աշխատել է նաև եվրոպական այլ նվագախմբերի հետ` ներառյալ Կոնսերգեբաուն։

Արնոնկուրը երաժշտագիտական հրապարակումների հեղինակ է։

Կինը` ջութակահար Ալիսա Արնոնկուրն է։ Աղջիկը` Էլիզաբեթ ֆոն Մագնուսը, ֆլեյտահար է և օպերային երգչուհի։

Երաժշտացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արնոնկուրի երաժշտացանկն ընդգրկում է Մոնտեվերդիի, Պյորսելի, Վիվալդիի, Բախի, Հենդելի, Ռամոյի, Հայդնի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Լեոպոլդ Մոցարտի, Բեթհովենի, Շուբերտի, Շումանի, Վագների, Վերդիի, Օֆենբախի, Բրամսի, Դվորժակի, Բրուքների, Բերգի, Բարտոկի, Մենդելսոնի, Սալիերիի ստեղծագործությունները։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաուս Արնոնկուրն արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` Ռոբերտ Շումանի մրցանակ (1997), Գրեմի (2001), Կիոտո մրցանակ (2005), Լայպցիգի Բախի շքանշան (2007)։ Զալցբուրգի Մոցարտեումի պատվավոր դոկտոր է (2008)։

Բրիտանական BBC Music Magazine երաժշտական ամսագրի` աշխարհի ամենատարբեր երկրների 100 դիրիժորների շրջանում անցկացված հարցումների արդյունքներով (2010 թվականի նոյեմբեր), որոնց մեջ են եղել այնպիսի հանրահայտ դիրիժորներ, ինչպիսիք են Կոլին Դևիսը (Մեծ Բրիտանիա), Վալերի Գերգիևը (Ռուսաստան), Գուստավո Դուդամելը (Վենեսուելա), Մարիս Յանսոնսը (Լատվիա), Արնոնկուրը զբաղեցրել է հինգերորդ տեղը` բոլոր ժամանակների ամենանշանավոր 20 ջութակահարների ցուցակում։ Արնոնկուրն ընդգրկված է անգլիական Gramophone ամսագրի Փառքի սրահում[12][13]։

Խաղացել է իշխան Լեոպոլդ Անհալթցու դերը ֆրանսիացի կինռեժիսոր Շտրաուբի «Աննա Մագդալենա Բախի ժամանակագրությունը» ֆիլմում (1967)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mertl M. Vom Denken des Herzens. Alice und Nikolaus Harnoncourt. — Salzburg: Residenz, 1999 (фр. пер. 2002)
  • Ereignis Klangrede. Nikolaus Harnoncourt als Dirigent und Musikdenker. / Wolfgang Gratzer, Hrsg. — Freiburg: Rombach, 2009.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]