Նիկոլայ Ֆիլիպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Ֆիլիպ
ռումիներեն՝ Nicolae Filip
Դիմանկար
Ծնվել էմարտի 3, 1926(1926-03-03)
ԾննդավայրSofia, Drochia District, Մոլդովա
Մահացել էմայիսի 15, 2009(2009-05-15) (83 տարեկան)
Մահվան վայրԲելցի, Մոլդովա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Մոլդովա
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունֆիզիկոս
ԱշխատավայրAlecu Russo State University of Bălți?
Զբաղեցրած պաշտոններռեկտոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՄոլդովայի գիտությունների ակադեմիա

Նիկոլայ Ֆիլիպ (ռումիներեն՝ Nicolae Filip, մարտի 3, 1926(1926-03-03), Sofia, Drochia District, Մոլդովա - մայիսի 15, 2009(2009-05-15), Բելցի, Մոլդովա), ֆիզիկայի մասնագետ, աշխատել է «ուլտրակարճ ռադիոալիքների տարածումը» թեմայի վրա, Մոլդովայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ է[1]։ ԽՄԿԿ նախկին անդամ։

Եղել է Բելցի քաղաքի Ալեկու Ռուսոյի անվան պետական համալսարանի ռեկտոր (1986—2007)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1962)։
  • Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1979)։
  • Համալսարանի պրոֆեսոր (1980), ռադիոֆիզիկայի առաջատար մասնագետ։
  • ԽՍՀՄ ժողովրդական կրթության գերազանցիկ (1971)։
  • 1973 թվականին շնորհվել է ՄՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում։
  • 1995 թվականին ընտրվում է Մոլդովայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ։
  • 1996 թվականին շնորհվում Է Մոլդովայի Հանրապետության գիտության և տեխնիկայի պետական մրցանակ։
  • 1997 թվականից Ն․ Ֆիլիպը բարձրագույն դպրոցի գիտությունների միջազգային ակադեմիայի գործող անդամ է։
  • Գեորգե Ասաքիի անվան տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր։
  • Ն. Ֆիլիպն ընդգրկվել է միջազգային կենսագրական կենտրոնի կողմից հրատարակված «20-րդ դարի 2000 ականավոր գիտնականներ» ժողովածուում։
  • 2001 թվականից Բելցի քաղաքի պատվավոր քաղաքացի է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելցիի քաղաքային խորհրդի 2001 թվականի ապրիլի 3-ի թիվ 11/24 որոշմամբ Պատվո գրքում է գրանցվել՝ նրան շնորհելով «Բելցիի համայնքի պատվավոր քաղաքացի» կոչում։ 2010 թվականի մարտի 30-ին Բելցիի համայնքի ավագանու 3-րդ հերթական նիստում որոշում է կայացվել «Մարտի 26» փողոցի մի մասը կոչել ակադեմիկոս Ն․ Ֆիլիպի անունով։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իոնոսֆերայում դինամիկ գործընթացների հետազոտման ժամանակակից մեթոդներ (Ն. Շ. Բլաունշտեյնոմի, Լ․ Մ․ Երուխիմովի և այլոց հետ)։ Կիշինյով, Շտանիցա, 1991։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [1] Detalii despre membrii AŞM