Նիկոլայ Ֆեդորենկո (գիտնական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Ֆեդորենկո
Ծնվել էապրիլի 28 (մայիսի 11), 1917
Preobrazhenka, Օրեխովի շրջան, Ուկրաինա
Մահացել էապրիլի 1, 2006(2006-04-01) (88 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Մոսկվայի Մ․ Լոմոնոսովի անվան պետական նուրբ քիմիական տեխնոլոգիաների համալսարան, Central Economic Mathematical Institute? և Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտԷկոնոմետրիկա[1], տնտեսագիտություն[1] և industrial organization?[1]
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[2]
Ալմա մատերՄոսկվայի Մ․ Լոմոնոսովի անվան պետական նուրբ քիմիական տեխնոլոգիաների համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ

Նիկոլայ Պրոկոֆևիչ Ֆեդորենկո (ռուս.՝ Никола́й Проко́фьевич Федоре́нко, ապրիլի 28 (մայիսի 11), 1917, Preobrazhenka, Օրեխովի շրջան, Ուկրաինա - ապրիլի 1, 2006(2006-04-01), Մոսկվա, Ռուսաստան), գիտնական-տնտեսագետ, տնտեսական գիտությունների կազմակերպիչ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ ԳԱ առաջին տնօրեն և կենտրոնական տնտեսագիտության ինստիտուտի հիմնադիրներից (1963-1985)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Տիմիրյազևյան ակադեմիայում, Նուրբ քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտում, Վորոշիլովյան քիմիական պաշտպանության ակադեմիայում։ Հայրենական մեծ պատերազմի անդամ է[3][4]։

Պատերազմից հետո վերադարձել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի տեխնոլոգիական համալսարան։

1946 թվականին ավարտել է համակցված արդյունաբերության տնտեսական հաշվարկների հետ կապված նախնական զարգացումը։ 1949 թվականին ծախսերը որոշելու և բարդ քիմիական գործընթացներում ձեռք բերված ապրանքների արդյունավետությունը գնահատելու համար ստեղծել է մեթոդաբանություն։ 1950-ականների սկզբին մի շարք հաշվարկների հիման վրա ներդրել է քիմիայի հետ կապված արդյունաբերությունում ծախսերի հաշվառման գաղափարի գործնական իրականացումը։ Հեղինակ է «Սինթետիկ նյութերի արդյունաբերության տնտեսագիտություն» (1961) և «Օրգանական սինթեզի արդյունաբերության տնտեսագիտության հիմնահարցերը» (1967) մենագրություններին։ 1970 թվականին Ֆեդորենկոն պարգևատրվել է ԽՍՀՄ Պետական մրցանակով՝ երկրի քիմիականացման գործում ունեցած ներդրման համար։

1963 թվականից ղեկավարում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության և մաթեմատիկայի կենտրոնական ինստիտուտը։ Նրա աշխատություններում ստեղծվել է ազգային տնտեսական հեռանկարային պլանների մշակման համար ինտեգրված համակարգի գիտական հիմքը, որը համատեղել է ծրագրի նպատակային, ոլորտային և տարածքային պլանավորումը։

Ֆեդորենկոն պատրաստել է հարյուրից ավելի թեկնածուներ և տնտեսական գիտությունների դոկտորներ։ Տնտեսագիտության դոկտոր (1955), պրոֆեսոր (1956), (1962) և ԽՍՀՄ ԳԱ իսկական և թղթակից անդամ(1964), ԽՍՀՄ ԳԱ Նախագահության անդամ (1967 թվականից), ԽՍՀՄ ԳԱ տնտեսագիտության բաժնի ակադեմիկոս-քարտուղար (1971-1983) ԽՍՀՄ ԳԱ Նախագահության խորհրդական - ՌԳԱ (1987-2006)։ Նա պարգևատրվել է «Հայրենիքի համար արժանիքների համար» IV աստիճանի շքանշանով (1997)[5], Լենինի շքանշանով, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով, Աշխատանքի կարմիր դրոշի շքանշանով, ինչպես նաև մեդալներով։

Մահացել է 2006 թվականի ապրիլի 1-ին, թաղված է Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Федоренко Николай Прокофьевич // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  • Николай Прокофьевич Федоренко. М., 1979 (Материалы к биобиблиографии учёных СССР. Сер. экономики. Вып. 11)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
չկա
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության և մաթեմատիկայի կենտրոնական ինստիտուտի տնօրեն
1963-1985
Հաջորդող՝
Վալերի Լեոնիդովիչ