Նիկոլայ Տրուբիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Տրուբիկով
Ծնվել է1892
Իվանովո-Վոզնեսենսկ, Malmyzhsky Uyezd, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն
Մահացել է1968
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Դ. Մենդելևի անվան Մոսկվայի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեության ոլորտՋերմատեխնիկա
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
ՊարգևներԼենինի շքանշան և ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ

Նիկոլայ Վասիլևիչ Տրուբնիկով (ռուս.՝ Николай Васильевич Трубников, 1892, Իվանովո-Վոզնեսենսկ, Malmyzhsky Uyezd, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն - 1968), խորհրդային գիտնական, քիմիկոս-ջերմատեխնիկ, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1942):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1892 թվականին, Իվանովո-Վոզնեսենսկում: Ավարտել է ռեալական ուսումնարանը և Մոսկվայի տեխնիկական ուսումնարանի քիմիական բաժինը (1917): 1915-1917 թվականներին մասնակցել է ուրոտրոպինի գործարանի նախագծմանը և շինարարությանը, որտեղ աշխատել է քիմիական լաբորատորիայի վարիչ: 1917-1919 թվականներին մասնակցել է քիմիական-դեղագործական գործարանի նախածմանը, աշխատել է վերլուծական լաբորատորիայի վարիչ: 1919-1925 թվականներին եղել է Մաքուր ռեակտիվների պետական ինստիտուտի գիտական քարտուղար: 1923 թվականից մասնակցել է ՄՔՏԻ-ի գիտական և դասախոսական աշխատանքներին: 1926 թվականից եղել է պիրոգենային (1931 թվականից՝ կոքսաքիմիական) արտադրության ամբիոնի վարիչը, 1946 թվականից եղել է ջերմատեխնիկայի ամբիոնի վարիչը (հետագայում կոչվում էր թերնոդինամիկայի և ջերմատեխնիկայի ամբիոն): Սկսած 1922 թվականից դասավանդել է ԲԳԿԲ-ի հրամանատարական կազմի բարձրագույն ռազմական դպրոցում, Աէրոլուսանկարչության դպրոցում, Օդային նավատորմի օժանդակ ծառայությունների բարձրագույն դպրոցում, ՌՕՈւ հատուկ ծառայությունների բարձրագույն դպրոցում, եղել է մի շարք բուհերի օրգանական նյութերի տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ: Առանց թեզի պաշտպանության 1937 թվականին Տրուբնիկովին շնորհվել է գիտության թեկնածուի աստիճան, 1942 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի կոչում, պրոֆեսոր[1]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1968 թվականին: Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը (6-րդ տեղամաս):

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌՍՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1965):
  • Լենինի շքանշան
  • «1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում անձնվեր աշխատանքի համար» մեդալ
  • «Մոսկվայի 800-ամյակի հիշատակին» մեդալ
  • «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կին՝ Ալեքսանդրա Նիկոլաևնա Տրուբնիկովա (1899-1981):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кипнис С. Е. Новодевий мемориал. М.,1995