Նիկոլայ Սվերչկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Սվերչկով
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 2, 1817(1817-02-02), 1817[1][2] կամ մարտի 14, 1817(1817-03-14)[3]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 25, 1898(1898-07-25)[3]
Մահվան վայրՑարսկոյե Սելո, Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1829) և Սուրբ Պետրոսի դպրոց (1833)
Մասնագիտություննկարիչ, genre painter և կենդանիների նկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Commons-logo.svg Nikolai Sverchkov Վիքիպահեստում

Նիկոլայ Եգորի Սվերչկով (փետրվարի 2, 1817(1817-02-02), 1817[1][2] կամ մարտի 14, 1817(1817-03-14)[3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 25, 1898(1898-07-25)[3], Ցարսկոյե Սելո, Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս մարտանկարիչ և կենցաղային գեղանկարիչ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս։ Նիկոլայ Ատրիգանեվի ուսուցիչը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է պալատական ծառայողի ընտանիքում։ Վաղ տարիքից սկսել է նկարել և հասել է նկատելի հաջողությունների, հատկապես ձիերի նկարներում, որը սիրել է մանկուց։ Հայրը տեսնելով տղայի ձգտումը դեպի նկարչություն նրան ընդունեց Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի դաստիարակչական դպրոց (1827—1829)[4], սակայն կես տարի անց Նիկոլայը ստիպված եղավ կիսատ թողնել ուսումը հիվանդության պատճառով։ Հետագայում Սվերչկովը լրջորեն զբաղվել է ինքնակրթությամբ, ուսումնասիրել է գեղանկարչության վարպետների աշխատանքները, հատկապես սիրել է նկարել ձիերով տեսարաններ, որտեղ էլ հասել է հաջողությունների[5]։

Սովորել է Պետրիշուլեում (1829—1833):

1844 թվականից սկսած նրա ռուսական ազգային կենցաղի թեմայով ստեղծագործությունները սկսեցին հայտնվել ակադեմիական ամենամյա ցուցադրություննում։

1852 թվականին «Կալվածատիրոջ եռաձի կառքը արշավախմբով, ձգված ճանապարհի ողջ երկյանքով» նկարի համար արժանացել է ակադեմիկոսի կոչման[4]։ Հաջորդ նշանակալի «Ամառային շոգ եղանակին գնացող ուղևորներով ծարաքարշ կառքը» նկարի համար 1855 թվականին արժանացել է պրոֆեսորի կոչման։ Այդ ժամանակ հռչակ ունեցավ, նկարեց ազնվացեղ ձիեր, շներ, որսորդության տեսարաններ, լոթիական եռաձի կառքեր, ձիերի ներկայությամբ ձմեռային բնապատկերներ։

Իր գործունեության ծաղկուն շրջանում, նա իր նկարներով սկսեց հայտնվել փարիզյան սալոններում։ Ֆրանսիական քննադատները նրան գովաբանությամբ էին վերաբերվում, իսկ 1863 թվականի փարիզյան ցուցահանդեսին նրա «Վերադարձ արջի որսից» նկարը գնվել է Նապոլեոն III-ի կողմից։ Այդ և ուրիշ երկու նկարի («Տոնավաճառ» և «Կայարան») համար նա արժանացել է Պատվավոր Լեգեոնի շքանշանի։ Նույն թվականին բրյուսելյան ցուցադրության համար նկարել է «Մշուշոտ առավոտը արևածագից առաջ», «Ճամփորդը ձմռան բքին» և «Չիխաչովի դիմանկարը ձիու վրա դեպի Թուրքիա ճանապարհորդության ժամանակ»[6]։

1864 թվականին վերադառնալով Պետերբուրգ նա Ալեքսանդր II կայսեր համար նկարել է «1664 թվականին Ալեքսեյ Միխայլովիչ թագավորի մեկնումը զորքին տեսնելու» նկարը, որից հետո որոշ ժամանակ (մինչև 1882 թվականը) աշխատել է բարձրաստիճան անձանց պատվերով։ Նրա ստեղծագործություններից ուշադրության են արժանի «Ալեքսեյ Միխայլովիչ թագավորը Մոսկվայի մոտ որսի ժամանակ» (1874)[7], «Իվան Գրոզնու ուխտագնացությունը»[6], «Գվարդիայի անցնելը Բալկանի վրայով» (1879[8]), «Բարեկենդանը գյուղում» (նկարիչը մեդալի արճանացավ համաշխարհային ցուցադրության ժամանակ), «Սուրբ Ֆլորի և Լավրի տոնը գյուղում» և այլ նկարներ[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն և հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]