Նիկոլայ Սեմաշկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սեմաշկո Նիկոլայ Ալեքսանդրովիչ (1874—1949)

Կենսագրություն[խմբագրել]

Սովետական կուսակցական և պետական գործիչ, սովետական առողջապահության կազմակերպիչներից, ԽՍՀՄ բժշկական (1944) և ՌԽՖՍՀ մանկավարժական (1945) գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս։ Կոմունիստական կուսակցության անդամ 1893 թվականից։ Սովորել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում (189118951895 թվականին, հեղափոխական շարժմանը մասնակցելու համար ձերբակալվել և աքսորվել է։ Ավարտել է Կազանի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1901

Գործունեություն[խմբագրել]

Նիկոլայ Սեմաշկո Ալեքսանդրովիչ

Մինչև 1904 թվականը, որպես բժիշկ, աշխատել է Օրյոլի և Սամարայի նահանգներում։ 1904 թվականից աշխատել է ՌԱԴԲԿ Նիժնի Նովգորոդի կոմիտեում, 1905 թվականի հեղափոխական իրադարձությունների ժամանակ եղել է Սորմովոյի գործարանի գործադուլի կազմակերպիչներից, որի համար վերըստին ձերբակալվել է։ 1906 թվականին տարագրվել է՛ Շվեյցարիա (ժնև), որտեղ առաջին անգամ հանդիպել է Լենինին։ 1907 թվականի Սեմաշկոն ժնևի բոլշեիկյան կազմակերպությունից մասնակցել է II Ինտերնացիոնալի Շտուտգարդի կոնգրեսի աշխատանքներին։ 1908 թվականին բոլշեիկյան արտասահմանյան կենտրոնի հետ տեղափոխվել է Փարիզ, որտեղ մինչե 1910 թվականը եղել ԷՌՄԴԲԿ Կենտկոմի արտասահմանյան բյուրոյի քարտուղարը, մասնակցել Լոնժյումոյի կուսակցական դպրոցի գործունեությանը (19111912 թվականին Պրագայում կայացած ՌՄԴԲԿ VI համառուսաստանյան կոնֆերանսում Սեմաշկոն հանդես է եկել բանվորների ապահովագրության հարցի մասին զեկուցումով, նրա կազմած բանաձևի նախագիծը խմբագրել է Լենինը և ընդունվել կոնֆերանսում։ 1913 թվակնին Սերբիայում և Բուլղարիայում մասնակցել է սոցիալ–դեմոկրատական շարժմանը։ 19141918 թվականների առաջին համաշխարհային պատերազմի սկզբին ներկալվել է։ 1917 թվականի սեպտեմբերին վերադարձել է Մոսկվա և բոլշեիկյան ֆրակցիայի կողմից ընտրվել Պյատնիցկիի շրջանային վարչության նախագահ։ Եղել է ՌԱԴԲԿ VI համագումարի պատգամավոր, մասնակցել Մոսկվայի հոկտեմբերյան զինված ապստամբության նախապատրաստմանը, կազմակերպել նրա մասնակիցների բժշկական օգնության գործը։ Սեմաշկոն 1918—1930 թվականներին եղել է ՌԱՖՄՀ առողջապահության առաջին ժողկոմը։ 19211949 թվականներին՝ Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետի (1930 թվականից՝ Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտի) սոցիալական հիգիենայի ամբիոնի պրոֆեսոր, վարիչ։ 1930 —1936 թվականներին միաժամանակ աշխատել է Համամիութենական ԿԳԿ-ում, եղել նրա նախագահության անդամ, մանկական հանձնաժողովի նախագահ։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png