Նիկոլայ Պրժևալսկու հուշարձան (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Պրժևալսկու հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍանկտ Պետերբուրգ
Շինության ձևԿիսանդրի
Ներկա վիճակԿանգուն
 Monument to Nikolai Przhevalsky (Saint Petersburg) Վիքիպահեստում

Նիկոլայ Պրժևալսկու հուշարձան (ռուս.՝ Памятник Пржевальскому), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում, որը նվիրված է ռուս ճանապարհորդ, բնագետ Նիկոլայ Միխայլովիչ Պրժևալսկուն։ Գտնվում է Ալեքսանդրովյան զբոսայգում, քաղաքի Ադմիրալտեյսկի շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս ճանապարհորդ, բնագետ, աշխարհագրագետ, Կենտրոնական Ասիայի հետազոտող Նիկոլայ Պրժևալսկու հուշարձանը տեղադրվել է նրա ընկեր գեներալ-մայոր Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Բիլդերլինգի մշակած և 1891 թվականի հունիսի 13-ին հաստատված նախագծով։ Հուշարձանի մոդելը պատրաստել է քանդակագործ ակադեմիկոս Իվան Նիկոլաևիչ Շրյոդերը։ Այդ ժամանակ էլ որպես հուշարձանի տեղադրման վայր ընտրվել է Ալեքսանդրովյան զբոսայգին։ Հուշարձանի ֆինանսավորումն իրականացվել է բաժանորդագրությամբ՝ Ռուսական աշխարհագրական ընկերության կողմից։ Ի. Ն. Շրյոդերի մոդելով բրոնզե քանդակները ձուլվել են Կ. Բերտոյի գործարանում[1], իսկ գրանիտե ժայռի տեսքով պատվանդանը պատրաստել է Ռոբերտ Յոհանովիչ Ռունեբերգի «Բյուրո Վեգա» ընկերությունը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանն ունի հետևյալ տեսքը. Նիկոլայ Պրժևալսկու բրոնզե կիսանդրին տեղադրված է գրանիտե պատվանդանի վրա։ Պատվանդանի կողքին ճանապարհային հակերով ուղտի բրոնզե քանդակ է։ Պատվանդանի վրա մակագրված է[1].

ՊՐԺԵՎԱԼՍԿՈՒՆ՝
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ
բնության առաջին հետազոտողին

Կիսանդրու բարձրությունը 1,5 մետր է, պատվանդանի բարձրությունը՝ 3,3 մ[1]։ Հուշարձանը բացվել է 1892 թվականի հոկտեմբերի 20-ին։

Այժմ հուշարձանը այցելելու և լուսանկարվելու համար ժողովրդականություն վայելող վայր է։ Երբեմն արտաքին նմանության պատճառով Պրժևալսկու հուշարձանն ընդունում են որպես Իոսիֆ Ստալինի հուշարձան[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Памятник Пржевальскому в Александровском саду».

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]