Նիկոլայ Պողարյան
Ուշադրություն, այս հոդվածի տարեթվերն ու ամսաթվերը թարմացման կարիք ունեն։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են հին աղբյուրներ, հոդվածում որոշ տարեթվեր և ամսաթվեր բացակայում են (վերջին տարեթվեր, մահվան տարի և այլն) Դուք կարող եք օգնել նախագծին՝ ավելացնելով բացակայող տարեթվերը ըստ վստահելի աղբյուրների։ |
Նիկոլայ Պողարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1904 (116 տարեկան) |
Ծննդավայր | Նորագեղ, Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բանասեր |
Նորայր Գարեգինի Պողարյան (հունվարի 17, 1904, Այնթապ), հայ ձեռագրագետ, բանասեր։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Վարդանյան վարժարանում, ապա Երուսաղեմի Մ. Հակոբյանց վանքի դպրոցում (1922-1928 թվականները)։1928-ից՝ Երուսաղեմի միաբանության անդամ։ Պ. 1949 թվականից Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց ձեռագրերի մատենադարանի տնօրենն է։ 1973 թվականից՝ արքեպիսկոպոս։ Անգլիայում հետևել է աստվածաբանության դասընթացների (1928-1930)։ 1925 թվականից դասավանդում է վանքի դպրոցում։ Թղթակցել է «Միոն», «Հայ խոսնակ», «Բանբեր Մատենադարանի», «էջմիածին» և այլ պարբերականների։ 1951 թվականին այցելել է Սովետա կան Հայաստան։ Պ-ի ուսումնասիրություն ները մեծ մասամբ վերաբերում են հայ գրչությանը, գրչագրերին, անտիպ գործե րին։ Պ. կազմել է Երուսաղեմի վանքի հայերեն ձեռագրերի գիտական ցուցակը՝ «Մայր ցուցակ ձեռագրաց Մրբոց Հակոբյանց» (1953-1960 թվականներ), որտեղ նկարագրել է 560 ձեռագիր՝ նկարագրված գրչա գրերի թիվը հասցնելով 700-ի։ «Մայր ցուցակ...»-ի երկրորդ հրատարակությունը ( 1966-1979) ամփոփում է 3000 ձեռագրերի նկարագրություն։ Այստեղ առաջին անգամ ներկայացվել են մի շարք նորահայտ ձեռագրեր, որոնք բնագրային մեծ արժեք ունեն։ Առանձին գրքերով լույս են տեսել նրա կազմած Հովհաննես Թլկուրանցու «Տաղագիրք» (1958), «Հայ գրողներ, ԵԺէ դար» (1971), «Գրիգոր Ակներցու Թաթարաց պատմությունը» (1974) գործերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 368)։ ![]() |