Նիկոլայ Չեռնիշևսկու հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Չեռնիշևսկու հուշարձան
Նիկոլայ Չեռնիշևսկու հուշարձանը Մոսկվայում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1988
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
ՀասցեПлощадь Покровские Ворота
Շինության ձևՀուշարձան
Ներկա վիճակԿանգուն

Նիկոլայ Չեռնիշևսկու հուշարձան (ռուս.՝ Памятник Чернышевскому), ռուս ուտոպիստ փիլիսոփա, հեղափոխական-դեմոկրատ, գիտնական, գրաքննադատ, հրապարակախոս և գրող Նիկոլայ Չեռնիշևսկուն նվիրված հուշարձան Մոսկվայում։ Բացվել է 1988 թվականին Պոկրովսկիե դարպասներին կից պուրակում։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Յուրի Ներոդան և ճարտարապետ Վ. Ա. Պետերբուրժցևը[1]։ Ընդգրկված է գրանցման և պահպանման ենթակա քաղաքային և ցուցահանդեսային ձևով առաջնահերթ պահպանման կարիք ունեցող հուշարձանների ցուցակում[2]։

Չեռնիշևսկու բրոնզե արձանը տեղադրվել է սև գրանիտից պատրաստված ուղղանկյուն պատվանդանի վրա։ Չեռնիշևսկին պատկերված է նստարանին մտահոգ նստած[1], հագին անթև թիկնոց, քթին մեծ ակնոցներ, ձեռքերը ծալած ծնկների վրա[3]։ Նրա կերպարն ընդհանրացված է, բայց ճանաչելի[1]։ Քանդակագործը Չեռնիշևսկուն ստեղծել է ավելի շատ փիլիսոփայի կերպարով, քան հեղափոխականի[4]։

Պատվանդանի առջևի մասում գրված է «Նիկոլայ Գավրիլովիչ Չեռնիշևսկի»։ Հուշարձանը գտնվում է կլոր հրապարակի կենտրոնում։ Նրա ծայրերում կան չորս հնամենի լապտերներ[3]։

Հուշարձանի տեղադրման վայրը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ ժամանակ Պոկրովկա փողոցը կոչվում էր Չեռնիշևսկու փողոց[3]։ Հուշարձանը հանդիսավորությամբ բացվել է 1988 թվականի հունիսի 24-ին, Չեռնիշևսկու 160-ամյակի կապակցությամբ[5]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Памятники монументального искусства Москвы: справ. изд. / Департамент культурного наследия г. Москвы. — М.: ООО «Милк Эдженси», 2016. — 404 с.: с. 264. ISBN 978-5-9907078-1-8.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Памятник Н. Г. Чернышевскому // Узнай Москву
  2. Постановление Правительства Москвы от 09.06.1998 № 455 Об упорядочении системы сохранения и текущего содержания памятников монументального искусства
  3. 3,0 3,1 3,2 Памятник Чернышевскому в Москве // progulkipomoskve.ru
  4. Прогулки по Москве. Центр города. (Путеводитель для пешеходов) / А. Жукова. — Москва: Издательство АСТ, 2017. — 128 с.: ил. ISBN 978-5-17-102667-7
  5. «"Время" от 24.06.1988 г.». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.