Նիկոլայ Նեզլոբինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Նեզլոբինսկի
Ծնվել էմայիսի 12, 1885(1885-05-12)
ԾննդավայրՊյատիգորսկ, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 17, 1942(1942-05-17) (57 տարեկան)
Մահվան վայրՍտրուգա, Հյուսիսային Մակեդոնիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԿայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա
Մասնագիտությունբժիշկ

Նիկոլայ Անտոնովիչ Նեզլոբինսկի (մակեդոներեն՝ Никола Незлобински, բնօրինակ՝ Николај Антонович Незлобински, ռուս.՝ Николай Антонович Незлобинский, մայիսի 12, 1885(1885-05-12), Պյատիգորսկ, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն - մայիսի 17, 1942(1942-05-17), Ստրուգա, Հյուսիսային Մակեդոնիա), ռուս և հարավսլավացի թռչնաբան, բժիշկ, ժամանակակից Մակեդոնիայի տարածքում թռչնաբանության հիմնադիրներից մեկը, Ստրուգա քաղաքի իր անվան թանգարանի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկությունն ու երիտասարդությունը Ռուսական կայսրությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս հայտնի հանքարդյունաբերության ինժեներ Անտոն Իվանովիչ Նեզլոբինսկու որդին է, ով Կովկասյան Միներալնիե Վոդիի հանգստավայրերի հիմնադիրներից մեկն է։ Ծնվել է Պյատիգորսկում։ 1912 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան[1]։ Ստացել է արքունի խորհրդականի կոչում և 1913 թվականի հունվարին ծառայության անցել Սևծովյան նավատորմում որպես կրտսեր բժիշկ[2]։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Սևծովյան նավատորմում որպես բժիշկ (1917 թվականից՝ ավագ)։

Վտարանդիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրանգելականների հետ ընտանիքով տարհանվել է Ղրիմից և 1921 թվականին հայտնվել սերբերի, խորվաթների և սլովենների Թագավորությունում, որտեղ պաշտոն է ստացել Առողջապահության նախարարությունում՝ նախ Կրիվա Պալանկայում, ապա՝ Ստրուգայում։ Ստրուգա է եկել 1924 թվականի օգոստոսի 28-ին, որտեղ նրա հիմնական խնդիրը մալարիայի դեմ պայքարն է եղել։ Դրին գետի հունում գտնվող կղզիներում հիվանդանոց է կահավորել, որտեղ աշխատել է երկու այլ ռուս մասնագետների՝ Գ. Ռուդնևի և Մ. Մակարովի հետ[2]։ 1926 թվականին սկսել է ստեղծել կենդանիների և թռչունների խրվիլակների հավաքածու, որը 1937 թվականին թագավորական հրամանագրով վերափոխվել է Բնական գիտությունների թանգարանի (բացվել է 1940 թվականին)[3]։ 1941 թվականին իտալական զորքերը թանգարանի շենքը վերածել էին հիվանդանոցի, սակայն պատերազմից հետո թանգարանը վերաբացվեց։ Այժմ դա բժիշկ Նիկոլայ Նեզլոբինսկու ժողովրդական թանգարանն է[4]։ Մահացել է 1942 թվականի մայիսի 17-ին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Шергалин Е. Э. Николай Антонович Незлобинский (1885—1942 гг) — врач, зоолог и основатель музея природы в городе Струга, Македония // Русский орнитологический журнал. — 2014. — Т. 23. — № 959. — С. 180
  2. 2,0 2,1 Шергалин Е. Э. Николай Антонович Незлобинский (1885—1942 гг) — врач, зоолог и основатель музея природы в городе Струга, Македония // Русский орнитологический журнал. — 2014. — Т. 23. — № 959. — С. 181
  3. Шергалин Е. Э. Николай Антонович Незлобинский (1885—1942 гг) — врач, зоолог и основатель музея природы в городе Струга, Македония // Русский орнитологический журнал. — 2014. — Т. 23. — № 959. — С. 183—184
  4. Шергалин Е. Э. Николай Антонович Незлобинский (1885—1942 гг) — врач, зоолог и основатель музея природы в городе Струга, Македония // Русский орнитологический журнал. — 2014. — Т. 23. — № 959. — С. 187
  5. Шергалин Е. Э. Николай Антонович Незлобинский (1885—1942 гг) — врач, зоолог и основатель музея природы в городе Струга, Македония // Русский орнитологический журнал. — 2014. — Т. 23. — № 959. — С. 186