Նիկոլայ Ղուկասով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Ղուկասով
Ծնվել էհունիսի 10, 1928(1928-06-10)[1] (95 տարեկան)
Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Ադրբեջանի Նավթի արդյունահանման գիտահետազոտական ինստիտուտ, Կենտրոնական Ուկրաինայի ազգային տեխնիկական համալսարան և Սերգո Օրջոնիկիձեի անվան ռուսական պետական երկրաբանական հետախուզական համալսարան
Ալմա մատերԱրդբեջանի պետական նավթային ակադեմիա (1950)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1965) և պրոֆեսոր (1968)
Տիրապետում է լեզուներինռուսերեն

Նիկոլայ Հովհաննեսի Ղուկասով (ռուս.՝ Гукасов Николай Оганесович, հունիսի 10, 1928(1928-06-10)[1], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), նավթի և գազի հանքավայրերի շահագործման բնագավառի հայազգի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1968): Ուկրաինայի գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1992)[2][3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Ղուկասովը ծնվել է 1928 թվականին Բաքվում։ 1950 թվականին ավարտել է Ադրբեջանի ինդուստրիալ ինստիտուտը։ 1950-1960 թվականներին աշխատել է Ադրբեջանի Նավթի արդյունահանման գիտահետազոտական ինստիտուտում, 1968-1978 թվականներին՝ Վլադիմիրի պոլիտեխնիկական ինստիտուտի ամբիոնի, 1978-1984 թվականներին՝ Հորատման տեխնիկայի ՀամԳՀԻ Պերմի մասնաճյուղի բաժանմունքի, 1984-1998 թվականներին՝ Կիրովոգրադի գյուղատնտեսական մեքենաշինության ինստիտուտի ամբիոնի վարիչ, 1993-2001 թվականներին՝ Մոսկվայի երկրաբանական հետախուզական ակադեմիայի, միաժամանակ, 1994-1999 թվականներին՝ նավթագազային և ստորգետնյա հիդրոմեխանիկայի ինստիտուտի, 1994 թվականից՝ Պենզայի ճարտարապետաշինության ակադեմիայի, 1998 թվականից՝ Ռուսաստանի նավթի և գազի պետական համալսարանի պրոֆեսոր[4]։

Աշխատանքները վերաբերում են մածուցիկ և մածուցիկապլաստիկ հեղուկների հիդրավլիկայի կիրառմանը՝ նավթի և գազի հորատանցքերի հորատման ու շահագործման նպատակով[4]։

Բուհական ուսումնական ձեռնարկների հեղինակ է։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ բնական ԳԱ պատվավոր անդամ (1998)
  • Միներալային պաշարների միջազգային ակադեմիայի անդամ (2000)

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гидродинамика при креплении скважин, Москва: Недра, 1976. - 121 с. : ил.; 21 см.[5]
  • Механика жидкости и газа, М., 1996.
  • Прикладная гидромеханика в бурении, М., 1999.
  • Теория и практика добычи газожидкостных смесей, Москва: ИРЦ Газпром, 2005. - 306 с.[6]
  • Технологический режим эксплуатации газовых и газоконденсатных скважин в период падающей добычи, 2006 г. (համահեղինակ)[7].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=14766
  2. «Гукасов Николай Аванесович | Центр военно-политических исследований». eurasian-defence.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  3. «Гукасов Николай Аванесович – биография | VIPERSON». viperson.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  4. 4,0 4,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2007։
  5. «Гукасов, Николай Аванесович - Гидродинамика при креплении скважин [Текст] - Search RSL». search.rsl.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  6. «Гукасов, Николай Аванесович - Теория и практика добычи газожидкостных смесей - Search RSL». search.rsl.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  7. «Технологический режим эксплуатации газовых и газоконденсатных скважин в период падающей добычи». my-shop.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.(չաշխատող հղում)