Նիկոլայ Կռիլով
| Նիկոլայ Կռիլով ռուս.՝ Никола̀й Ива̀нович Крыло̀в | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | ապրիլի 16 (29), 1903[1] |
| Ծննդավայր | Վիշնյովոե (գյուղ, Տամալինսկի շրջան), Տամալինսկի շրջան, Balashov Okrug, Ներքին Վոլգայի երկրամաս, ԽՍՀՄ |
| Մահացել է | փետրվարի 9, 1972[2][3][1] (68 տարեկան) |
| Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
| Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Saratov Military Command Engineering High School of Missile Forces? (1920) և Վիստրել (օգոստոս 1928) |
| Մասնագիտություն | սպա, հիշատակագիր և քաղաքական գործիչ |
| Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և ՀամԼԿԵՄ |
Նիկոլայ Իվանովիչ Կռիլով (ռուս.՝ Крылов, Николай Иванович, ապրիլի 16 (29), 1903[1], Վիշնյովոե (գյուղ, Տամալինսկի շրջան), Տամալինսկի շրջան, Balashov Okrug, Ներքին Վոլգայի երկրամաս, ԽՍՀՄ - փետրվարի 9, 1972[2][3][1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), խորհրդային զինվորական գործիչ, Սովետական Միության կրկնակի հերոս (19.04.1945, 8.09.1945), Սովետական Միության մարշալ (1962): ԽՄԿԿ Կենտկոմի անդամ (1961-1972):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Գոլյաևկա գյուղում՝ Տամալինսկի գավառի Սերդոբսկի շրջանի Սարատովի նահանգում: Ներկայումս Գոլյաևկա գյուղը կոչվում է Վիշնյովոե և գտնվում է Պենզայի մարզի Տամալինսկի շրջանում: Տունը, որտեղ ծնվել է Ն. Ի. Կռիլովը Վիշնյովոե գյուղում, պահպանվել է մինչև մեր օրերը:
Ծնվել է հոգևորականի ընտանիքում (Գոլյաևկա գյուղի Կազանի եկեղեցու քահանայի)[4]: Ազգությամբ ռուս է[5]: Շուտով Կռիլովների ընտանիքը տեղափոխվել է Արկադակ գյուղ՝ Բալաշովսկի շրջանի Սարատովի նահանգ[6]:
1918 թվականից եղել է կոմերիտական, եղել է շրջանային կոմերիտական խմբակի քարտուղար և կամավորական կուսակցական-կոմերիտական կարմիրգվարդիական ջոկատի մարտիկ:
Քաղաքացիական պատերազմի տարիներին փորձել է ընդունվել Կարմիր բանակ, 1919 թվականի սկզբին ընդունվել է Հարավային ռազմաճակատի ավիացիոն դիվիզիոն, սակայն մի քանի օր անց ծանր հիվանդացել է և մեկնել ծնողների մոտ: Այդ նույն ժամանակ արտաքին քննություն է հանձնել դպրոցական ծրագրով և ստացել է 2-րդ աստիճանի դպրոցն ավարտելու վկայական:
Քաղաքացիական պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այնուամենայնիվ, 1919 թվականի ապրիլին 16 տարեկանում հասել է Կարմիր բանակ ընդունվելուն: 1920 թվականին Սարատովի հետևակային-գնդացրային դասընթացները հաջող ավարտելուց հետո նշանակվել է հրաձգային վաշտի, այնուհետև կիսառոտայի հրամանատար Վ. Մ. Ազինի անվան 28-րդ հրաձգային դիվիզիայում: 11-րդ բանակի շարքերում կռվել է Հարավային ճակատում, մասնակցել է Ադրբեջանի գրավմանը կարմիր զորքերի կողմից, 1921 թվականի սովետա-վրացական պատերազմին: Նույն թվականին տեղափոխվել է Հեռավոր Արևելք և 19 տարեկանում նշանակվել է հրաձգային գումարտակի հրամանատար 3-րդ Վերխնե-Ուդինսկի գնդում՝ Հեռավոր Արևելյան Հանրապետության Ժողովրդա-հեղափոխական բանակի 1-ին Խաղաղօվկիանոսյան դիվիզիայում: 1922 թվականին մասնակցել է Սպասկի գրոհին, Նիկոլսկ-Ուսուրիյսկի և Վլադիվոստոկի ազատագրմանը:
Միջպատերազմյան ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Կռիլովը մնաց ծառայելու Կարմիր բանակում և շարունակեց ծառայել Հեռավոր Արևելքում, հրամանատարում էր գումարտակ, 1923 թվականից՝ հրաձգային գնդի շտաբի պետի օգնական: ՀամԿ(բ)Կ անդամ 1927 թվականից: 1928 թվականի օգոստոսին ավարտել է ՌԲԿԲ հրամանատարական կազմի կատարելագործման «Վիստրել» դասընթացները: 1929 թվականից՝ հրաձգային գնդի շտաբի պետ 1-ին Խաղաղօվկիանոսյան դիվիզիայում: 1931 թվականից հրամանատարել է գումարտակ Բլագովեշչենսկի ամրաշրջանում: 1936 թվականից՝ Բլագովեշչենսկի ամրաշրջանի շտաբի պետ:
1939 թվականից՝ ՕՍՕԱՎԻԱԽԻՄի բաժնի պետ Ստավրոպոլում: 1941 թվականի մայիսին նշանակվել է Դանուբյան ամրաշրջանի շտաբի պետ՝ սովետա-ռումինական սահմանի հարավային հատվածում Օդեսայի ռազմական օկրուգում:
Հայրենական մեծ պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս պաշտոնում (ՕՍՕԱՎԻԱԽԻՄի բաժնի պետ) դիմավորեց Հայրենական մեծ պատերազմը: Պատերազմի առաջին օրը մտավ մարտի մեջ ռումինական զորքերի դեմ, որոնք անհաջող փորձում էին անցնել սահմանը: Երբ առաջացավ թշնամու կողմից Օդեսայի գրավման սպառնալիքը, սահմանից զորքերը հետ կանչվեցին դեպի այնտեղ, իսկ գնդապետ Ն. Ի. Կռիլովը 1941 թվականի հուլիսի սկզբին նշանակվեց Առափնյա բանակի օպերատիվ բաժնի պետի տեղակալ: Շրջափակված Օդեսայում հրամանատարների պակասի պայմաններում օգոստոսի 11-ին դարձավ բանակի օպերատիվ բաժնի պետ, իսկ արդեն օգոստոսի 21-ից՝ Առափնյա բանակի շտաբի պետ: Այս պաշտոնում անցավ սկզբից մինչև վերջ Օդեսայի և Սևաստոպոլի պաշտպանությունը: 1942 թվականի հունվարի 8-ին ծանր վիրավորվեց հրետակոծության ժամանակ զորքեր այցելության ընթացքում Սևաստոպոլի մոտ, բժշկական ցուցումներով ենթակա էր տարհանման, սակայն բանակի հրամանատար գեներալ-մայոր Ի. Ե. Պետրովի պնդմամբ մնաց քաղաքում: Մարտի վերջին վերադարձավ շտաբային աշխատանքի, սակայն չբուժված վերքը խնդիրներ պատճառեց ողջ կյանքի ընթացքում:
Տարհանվեց քաղաքից պաշտպանության վերջին օրերին բանակի շտաբի հետ սուզանավով:
Այնուհետև ավելի քան մեկ ամիս գտնվում էր պահեստազորում և գրում էր զեկույց Սևաստոպոլի պաշտպանության մասին: 1942 թվականի օգոստոսին նշանակվեց 1-ին գվարդիական բանակի շտաբի պետ, սակայն մի քանի օր անց հրատապ կանչվեց Ստալինգրադ և նշանակվեց 62-րդ բանակի շտաբի պետ, որը բազմամսյա փողոցային մարտեր էր մղում քաղաքում: Մինչև նոր հրամանատար Վ. Ի. Չույկովի ժամանելը, գրեթե մեկ ամիս հրամանատարում էր բանակը: Ստալինգրադի ճակատամարտի ողջ ընթացքում շտաբի հետ մնաց քաղաքում, թեև բանակի շտաբը գտնվում էր մոտավորապես 800 մետր հեռավորության վրա թշնամու դիրքերից: Այնտեղ դարձավ Վ. Ի. Չույկովի մտերիմ ընկերը, ինչպես նաև շատ ամիսներ նրա ղեկավարն էր ռազմաճակատի Ռազմական խորհրդի անդամ Ն. Ս. Խրուշչովը: Պատերազմից հետո Ն. Ի. Կռիլովը կգրի «Վոլգայի ամրություն» ակնարկը:
Ստալինգրադի տակ տարած հաղթանակից հետո գեներալ Կռիլովը 1943 թվականի մայիսին նշանակվեց Գերագույն գլխավոր հրամանատարության շտաբի 3-րդ պահեստային բանակի զորքերի հրամանատար:
1943 թվականի հուլիսից՝ 21-րդ բանակի հրամանատար Արևմտյան ռազմաճակատում:
1943 թվականի հոկտեմբերից՝ 5-րդ բանակի հրամանատար Արևմտյան ռազմաճակատում, մասնակցել է Օրշանսկի գործողությանը և Վիտեբսկի գործողությանը: Այնուհետև բանակը հանձնվեց 3-րդ Բելառուսական ռազմաճակատին: Այստեղ վառ կերպով բացահայտվեց Կռիլովի զորավարական տաղանդը: 1944 թվականի Բելառուսական ռազմավարական գործողության ընթացքում բանակի զորամասերը հաջող կերպով հարձակվեցին Վիտեբսկում, Օրշայում, Մինսկում, գրոհեցին Վիլնյուսը և ետ մղեցին թշնամու հակահարվածները Կաունասի տակ:
Բելառուսական գործողության մեջ զորքերի գերազանց հրամանատարության համար ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1945 թվականի ապրիլի 19-ի հրամանագրով Ն. Ի. Կռիլովին շնորհվեց Սովետական Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշանի և «Ոսկե աստղ» մեդալի հանձնմամբ:
1944 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերին երկու ամիս պառկել է հոսպիտալում Մոսկվայում (բացվել էր հին վերքը), այնուհետև վերադարձել է հրամանատարի պաշտոնին և աչքի է ընկել Արևելապրուսական գործողության մեջ:
Պատերազմ Ճապոնիայի դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիայի նկատմամբ հաղթանակից հետո 5-րդ բանակը ամբողջ կազմով տեղափոխվեց Հեռավոր Արևելք և ներառվեց 1-ին Հեռավորարևելյան ռազմաճակատի կազմում: 1945 թվականի օգոստոսին խորհրդա-ճապոնական պատերազմի մասնակից էր: Ռազմաճակատի հրամանատար Սովետական Միության մարշալ Կ. Ա. Մերեցկովի հետ միասին նրանք համարձակ քայլ ձեռնարկեցին ճապոնական 3-րդ բանակի դեմ: Հորդառատ անձրևի պայմաններում, առանց հրետանային նախապատրաստության, սահմանի միջով գաղտնի առաջ տարվեցին առաջապահ զորամասերը, որոնք բացարձակապես անսպասելի ճապոնացիների համար հարձակվեցին և ոչնչացրին երկարաժամկետ կրակային կառույցները՝ ճեղքելով խորը էշելոնավորված սահմանամերձ պաշտպանական ռուբեժը: Զարգացնելով հարձակումը՝ բանակն ազատագրեց խոշոր քաղաքներ Մուլին, Լինկոու, Մուդանցզյան[7]:
Այս գործողության մեջ հակառակորդի խմբավորումների հաջող ջախջախման համար Ն. Ի. Կռիլովին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1945 թվականի սեպտեմբերի 8-ի հրամանագրով երկրորդ անգամ շնորհվեց Սովետական Միության հերոսի կոչում:
Հետպատերազմյան ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1945 թվականի հոկտեմբերից Ն. Ի. Կռիլովը ծառայում էր որպես Առափնյա ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ: 1947 թվականի հունվարից՝ Հեռավորարևելյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատար (այդ ժամանակ այս օկրուգի կազմում ներառված էին միայն Սախալինը, Կամչատկան, Կուրիլյան կղզիները և Պրիմորյե երկրամասի առանձին առափնյա շրջանները): 1953 թվականի մարտին այս «կղզային» օկրուգը վերակազմավորվեց 15-րդ ընդհանուր զորքերի բանակի, որը ներառվեց նոր միավորված Հեռավորարևելյան ռազմական օկրուգի կազմում: Կռիլովը մոտ կես տարի հրամանատարեց այդ բանակը, իսկ նույն 1953 թվականի սեպտեմբերին նշանակվեց Հեռավորարևելյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի առաջին տեղակալ: Միաժամանակ, 1953 թվականի սեպտեմբերի 18-ին նրան շնորհվեց բանակի գեներալի զինվորական կոչում: 1956 թվականի հունվարից՝ Ուրալի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, 1958 թվականի նոյեմբերից՝ Լենինգրադի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, 1960 թվականի հոկտեմբերից՝ Մոսկվայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար[8]:
Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]1963 թվականի մարտին նշանակվեց ԽՍՀՄ Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի գլխավոր հրամանատար:
Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոնում Ն. Ի. Կռիլովը դարձավ, ըստ էության, զորքերի նոր տեսակի ստեղծողը, քանի որ զորքերի գոյության անցած 4 տարիների ընթացքում նա դարձավ նրանց հաշվով չորրորդ գլխավոր հրամանատարը: Նրան հարկավոր էր կարճ ժամկետներում ստեղծել զորքեր, դրանք բերել մշտական մարտական պատրաստվածության, ապահովել նոր տեխնիկայի փորձարկումները և կոնստրուկտորների հետ միասին իրականացնել դրա լրամշակումը: Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի զարգացումը պայմանավորված էր նաև Կարիբյան ճգնաժամով: 1965 թվականին, դատելով ԱՄՆ պաշտպանության նախարար Ռ. Մակնամարայի զեկույցից, ԱՄՆ-ն ուներ 650 բալիստիկ հրթիռ, իսկ ԽՍՀՄ-ը՝ ընդամենը 200: Ն. Ի. Կռիլովը, կոնստրուկտոր Մ. Կ. Յանգելը և մի շարք այլ մասնագետներ հանգում են նորագույն հորային արձակման կայանքների կառուցման և նոր մարտական հրթիռային համալիրների (ՄՀՀ) զինանոցում ընդունելու անհրաժեշտության եզրակացության: Մ. Կ. Յանգելը իր ԿԲ-ում ստեղծեց հրթիռային սպառազինության նոր տեսակներ, որոնց թռիչքի հեռավորությունը զգալիորեն գերազանցում էր Ռ-12 հրթիռներով ՀԿ-ների հեռավորությունը:
Լայնորեն հայտնի է արդեն ֆոլկլորային դարձած պատմությունը Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի այցի մասին դեպի ԽՍՀՄ Ռազմավարական նշանակության հրթիռային զորքեր 1966 թվականին: Ն. Ի. Կռիլովի հետ միասին նա այցելեց հրթիռային դիվիզիա Նովոսիբիրսկում, որից հետո Լ. Ի. Բրեժնևի հրավերով ժամանեց Ղազախստանի Լենինսկ պոլիգոն՝ հրթիռի ցուցադրական արձակմանը մասնակցելու համար: Դը Գոլին չէին նախազգուշացրել պատրաստվող արձակման մասին, և նա զրուցում էր Բրեժնևի և Կռիլովի հետ պոլիգոնի դիտարկման հարթակում, երբ նրանցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա հանկարծակի քողարկված հորից մեկնարկեց և երկինք բարձրացավ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը: Երբ ցնցված դը Գոլը հարցրեց Բրեժնևին. «Նույն այդպիսի հրթիռ էլ Փարիզի՞ վրա է ուղղված», ժպտացող Բրեժնևը գլխով արեց դեպի ծխացող հորը և ասաց. «Մի անհանգստացեք: Ոչ այս մեկը»: Հնարավոր է, տեղի ունեցածը համոզեց գեներալ դը Գոլին Սովետական բանակի սպառազինության նոր տեսակի ուժի մեջ և ազդեց նույն թվականին ՆԱՏՕ-ի ռազմական կազմակերպությունից Ֆրանսիայի դուրս գալու նրա որոշման վրա:
Ն. Ի. Կռիլովը մահացավ 69 տարեկանում, իր ընկերոջ՝ Մ. Վ. Զախարովի՝ Սովետական Միության մարշալի մահվան մասին լուրը ստանալուց ինը օր անց: Թաղված է Կրեմլի պատի մոտ:
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կռիլովը ստացել է հետևյալ պարգևներն ու կոչումները։[9]
- Խորհրդային Միություն
| Խորհրդային Միության հերոս, երկու անգամ (1945 թվականի ապրիլի 19, 1945 թվականի սեպտեմբերի 8) | |
| Լենինի շքանշան, չորս անգամ (1942 թվականի հոկտեմբերի 8, 1945 թվականի փետրվարի 21, 1945 թվականի ապրիլի 19, 1963 թվականի մարտի 28) | |
| Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1968 թվականի փետրվարի 22) | |
| Կարմիր Դրոշի շքանշան, չորս անգամ (1942 թվականի փետրվարի 10, 1943 թվականի փետրվարի 4, 1944 թվականի նոյեմբերի 3, 1949 թվականի հունիսի 20) | |
| Սուվորովի շքանշան, առաջին աստիճան (1944 թվականի հուլիսի 4) | |
| Կուտուզովի շքանշան, առաջին աստիճան (1943 թվականի սեպտեմբերի 28) | |
| Մեդալ «Օդեսայի պաշտպանության համար» (1942) | |
| Մեդալ «Սևաստոպոլի պաշտպանության համար» (1942) | |
| Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» (1942) | |
| Մեդալ «Կյոնիգսբերգի գրավման համար» (1945) | |
| Մեդալ «Հաղթանակ Գերմանիայի նկատմամբ Հայրենական մեծ պատերազմում 1941–1945 թվականներ» (1945) | |
| Մեդալ «Հաղթանակ Ճապոնիայի նկատմամբ» (1945) | |
| Հոբելյանական մեդալ «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 20-ամյակ» (1965) | |
| Հոբելյանական մեդալ «Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի առթիվ» (1969) | |
| Հոբելյանական մեդալ «Աշխատավորների և գեղջուկների Կարմիր բանակի 20 տարին» (1938) | |
| Հոբելյանական մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30 տարին» (1948) | |
| Հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40 տարին» (1958) | |
| Հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50 տարին» (1968) | |
| Մեդալ «Կուսական հողերի մշակման համար» (1956) |
- Օտարերկրյա
| Սինո-խորհրդային բարեկամության մեդալ, երկու անգամ (Չինաստան) | |
| Ամպի և Դրոշի շքանշան հատուկ մեծ շքանշանով (Չինաստանի Հանրապետություն) | |
| Մեդալ «Զենքի եղբայրության ամրապնդման համար», ոսկե կարգ (Չեխոսլովակիա) | |
| Պատվո լեգեոն շքանշանի հրամանատար (Ֆրանսիա) | |
| Պատերազմի խաչ 1939–1945 (Ֆրանսիա) | |
| Սուխբաատարի շքանշան (Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն) | |
| Մեդալ «Կորեայի ազատագրման համար» (Հյուսիսային Կորեա) | |
| Վերականգնված Լեհաստանի շքանշան հրամանատարական աստիճանով (Լեհական Ժողովրդական Հանրապետություն) | |
| Զենքի եղբայրության մեդալ (Լեհաստան) |
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարշալ Կռիլովի անունով փողոցներ են անվանակոչվել Պենզա և Օդինցովո քաղաքներում, Սևաստոպոլում, Ուկրաինայի Նիկոլաևի մարզի Պերվոմայսկ քաղաքում, ինչպես նաև նրա ծննդավայրում՝ Վիշնյովոե գյուղում:
- Խորհրդային ժամանակաշրջանում մարշալ Կռիլովի անունը կրում էր փողոց Վիլնյուսում:
- Որպես Սովետական Միության կրկնակի Հերոսի, մարշալ Կռիլովի կիսանդրին 1951 թվականին տեղադրվել է նրա ծննդավայրում՝ Պենզայի մարզի Տամալինսկի շրջանի Վիշնյովոե գյուղում:
- Վիշնյովոե գյուղում նաև ստեղծվել է Ն. Ի. Կռիլովի անվան Պատմական-երկրագիտական թանգարան: Թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված են Մարշալի անձնական իրերը, այդ թվում աշխատանքային կիտելը գլխարկով և տոնական վերարկուն շքահանդեսային գլխարկով, որոնք փոխանցվել են նրա մերձավորների կողմից:
- Մարշալի կիսանդրին տեղադրված է Տամալա շրջանային ավանում՝ Պենզայի մարզի Տամալինսկի շրջանի շրջկենտրոնում: Կռիլովի կիսանդրին Տամալայում հանդիսանում է շրջանի բնակիչներին նվիրված հուշահամալիրի մի մասը՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին: Հուշահամալիրը բաղկացած է ռազմաճակատայինների խորհրդանշական քանդակային հուշարձանից և Սովետական Միության վեց Հերոսների կիսանդրիներից՝ Տամալինսկի շրջանի բնիկների (ներառյալ Կռիլովը):
- Մարշալ Ն. Ի. Կռիլովի կիսանդրին տեղադրված է Հերոսների ծառուղում՝ Սարատովի Հաղթանակի զբոսայգում, որպես Սովետական Միության երեք կրկնակի Հերոսներից մեկի, որոնք սարատովցիներ էին:
- Խարկովի բարձրագույն ռազմական հրամանատարական-ինժեներական ուսումնարանը կրում էր մարշալ Կռիլովի անունը:
- «Մարշալ Կռիլով» անունը կրում է մեծ սառնակոնսերվային ձկնորսական տրալ, այժմ «Marshal Krylov», Ռուսաստանին չի պատկանում:
- «Մարշալ Կռիլով» անունը կրում է Խաղաղօվկիանոսյան նավատորմի չափագրական համալիրի նավը:
- Մարշալ Կռիլովի անունը կրում է թիվ 2 միջնակարգ հանրակրթական դպրոցը ՓԱԿՏ Սոլնեչնիում (Ուժուր-4 ք.) Կրասնոյարսկի երկրամասում:
- Մոսկվայի ռազմական օկրուգի նախկին շտաբի շենքի վրա (Կոսմոդամիանսկայա նաբերեժնայա, տուն 24 շինություն 1/53) տեղադրված է հուշատախտակ:
- Կռիլովի հիշատակին նվիրված հուշատախտակը տեղադրվել է Ռուսաստանի ռազմապատմական ընկերության կողմից Արկադակ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքի վրա:
- Մարշալ Կռիլովի հրվանդան Օսմա ծովախորշում՝ Ուրուպ կղզու օվկիանոսային կողմում (Մեծ Կուրիլյան շղթա): Անվանակոչվել է Ռուսական աշխարհագրական ընկերության Սախալինի բաժանմունքի արշավախմբի կողմից 2015 թվականին: Անվանումը հաստատվել է ՌԴ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 3-ի կարգադրությամբ (Ռուսաստանյան թերթ, 2017 թվականի հոկտեմբերի 13, Դաշնային թողարկում):
- Մարշալ Կռիլովի փողոց Վոլգոգրադում:
- Մարշալ Կռիլովի փողոց Կալաչ-նա-Դոնուում:
Գործունեության արդյունքներ և անձնական հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ն. Ի. Կռիլովը տեսչություններ էր անցկացնում ՌՍԶ-ի (Ռազմավարական հրթիռային զորքերի) բոլոր զորամասերում և ստորաբաժանումներում: Հրթիռային սպաների յուրաքանչյուր թողարկումից հետո նա հրավիրում էր երիտասարդ սպաներին ՌՍԶ-ի Գլխավոր շտաբ, լսում էր նրանց բողոքներն ու խնդրանքները, որից հետո անձամբ ստուգում էր իր կողմից առաջադրված խնդիրների կատարումը: Հրթիռային զորամասի տեսչությունից հետո մարշալ Կռիլովը գրում էր.
Ն. Ի. Կռիլովի հեղինակությունը ՌՍԶ-ում բարձր էր:
Բազմաթիվ ուժեր և միջոցներ էին ծախսվել հրթիռայինների ընտանիքների բնակության ռազմական ավանների կառուցման համար: Ցանկացած զորամասի ստուգման ժամանակ Ն. Ի. Կռիլովը ստուգում էր կայազորի կենցաղը, բնակարանային ֆոնդի, մանկապարտեզների և դպրոցների, բժշկական և առողջարարական հաստատությունների, սպորտային հրապարակների և կառույցների, մշակույթի տների, թատրոնների շինարարությունը: Գրեթե բոլոր ռազմական ավանները կառուցվել էին Ն. Ի. Կռիլովի կողմից հաստատված նախագծերով:
Նրա հրամանատարության ժամանակ՝ 1965 թվականին, հաստատվեց ՌՍԶ-ի Մարտական կանոնադրությունը:
Կարծիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինվորական կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- մայոր (1935)
- գնդապետ (17.02.1938)
- գեներալ-մայոր (27.12.1941)
- գեներալ-լեյտենանտ (9.09.1943)
- գեներալ-գնդապետ (15.07.1944)
- բանակի գեներալ (18.09.1953)
- Խորհրդային Միության Մարշալ (29.04.1962)
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կռիլով Ն. Ի. Ստալինգրադյան սահման։ - Մ։ Վոենիզդատ, 1979։ - 380 էջ։
- Կռիլով Ն. Ի. Հրե բաստիոն։ - Մ։ Վոենիզդատ, 1973։ - 416 էջ։
- Կռիլով Ն. Ի. Երբեք չի խամրի։ - Մ։ Վոենիզդատ, 1969։ - 312 էջ։
- Կռիլով Ն. Ի. Խոսք Օդեսայի պաշտպանների մասին // Ռազմա-պատմական ամսագիր։ - 1966։ - № 5։ - էջ 68-77։
- Կռիլով Ն. Ի. Հակառակորդի զեմլանդյան խմբավորման ջախջախումը // Ռազմա-պատմական ամսագիր։ - 1972։ - № 4։ - էջ 52-58։
- Կռիլով Ն. Ի. Խաղաղօվկիանոսյան դիվիզիայում // Ռազմա-պատմական ամսագիր։ - 1976։ - № 3։ - էջ 66-72։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Крылов Николай Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Госархив Пензенской области, ф. 182, оп. 11, д. 436, л. 253об-254
- ↑ «Дважды Герой Советского Союза Крылов Николай Иванович :: Герои страны». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Елисеева М. Маршал без академических дипломов. // Армейский сборник. — 2023. — № 4. — С. 196.
- ↑ Казаков К. П. Маршал Советского Союза Н. И. Крылов (К 80-летию со дня рождения). // Военно-исторический журнал. — 1983. — № 4. — С.54-58.
- ↑ Феськов В. И., Голиков В. И., Калашников К. А., Слугин С. А. Вооружённые Силы СССР после Второй мировой войны: от Красной Армии к Советской. Часть 1: Сухопутные войска. — Новосибирск: Академиздат, 2020. — С. 654, 767, 775, 802, 807. — 864 p. — ISBN 978-5-6043239-8-4
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>պիտակ՝ «0» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Рубцов Ю. В. Жезлы на эполетах и гербы на погонах. Все генерал-фельдмаршалы России и маршалы Советского Союза. — М.: Издательский дом «Звонница-МГ», 2002. — 384 с. — ISBN 5-88093-070-X
- Маршалы Советского Союза. Личные дела рассказывают / Институт военных и историко-патриотических проблем и исследований. — М.: Любимая книга, 1996. — 96 с. — ISBN 5-7656-0012-3.
- Военный энциклопедический словарь ракетных войск стратегического назначения / Министерство обороны РФ; Гл. ред.: И. Д. Сергеев, В. Н. Яковлев, Н. Е. Соловцов. — М.: Большая Российская энциклопедия, 1999. — С. 261—262. — 8500 экз. — ISBN 5-85270-315-X
- Военачальники РВСН. Вып. 2. — Изд-во ЦИПК РВСН, 1999.
- Главкомы стратегических. — Изд-во ЦИПК РВСН, 1996.
- Книга памяти РВСН. — Изд-во ЦИПК РВСН, 1997.
- Руководители Санкт-Петербурга: [Сб.] / под ред. А. Л. Баумана. — СПб.—М.: Нева—Олма-Пресс, 2003. — С. 576, [16] л. ил.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Крылов Николай Иванович на сайте Министерства обороны Российской Федерации
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Կռիլով» հոդվածին։ |
| ||||||||||||
- Ապրիլի 29 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Փետրվարի 9 մահեր
- 1972 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Անձինք այբբենական կարգով
- Երկրորդ համաշխարհային պատերազմի զինվորականներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Զինվորականներ
- ԽՄԿԿ 20-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 22-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 23-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՍՀՄ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 4-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 6-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ պատգամավորներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Խորհրդային Միության կրկնակի հերոսներ
- Խորհրդային Միության մարշալներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Ռուս գեներալներ
- Ռուս զինվորականներ
- Ռուսական հեղափոխություն
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- Ռուսներ
- Ստալինգրադի ճակատամարտի մասնակիցներ
