Նիկոլայ Կուրոչկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Կուրոչկին
Николай Ефимович Курочкин
Ծնվել էսեպտեմբերի 1, 1923(1923-09-01)
Մոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 28, 2003(2003-06-28) (79 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունաստղագետ
Տիրապետում է լեզուներինռուսերեն

Նիկոլայ Կուրոչկին (ռուս.՝ Николай Ефимович Курочкин, սեպտեմբերի 1, 1923(1923-09-01), Մոսկվա, ԽՍՀՄ - հունիսի 28, 2003(2003-06-28)), ռուս աստղագետ, աշխատել է Ղրիմյան աստղաֆիզիկական աստղադիտարանում։

Դեռ դեռահաս տարիքում սկսել է աշխատել Մոսկվայի պլանետարիումում և Շտերնբերգի աստղագիտական ինստիտուտում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում մնացել է Մոսկվայում, ապա 18 տարեկան հասակում ձերբակալվել է ՆԿՎԴ-ի կողմից, մեղադրվելով կոլաբորացիոնիզի մեջ։ Ազատ է արձակվել 1946 թվականին և վերականգնվել աշխատավայրում մեղայական նամակ հրապարակելուց հետո։ Չնայած այն հանգամանքին, որ ամբողջ կյանքի ընթացքում զբաղվել է լայնամասշտաբ հետազոտություններով, Կուրոչկինը բարձրագույն կրթության դիպլոմ չի ունեցել։

Աստղագիտության մեջ նրա հիմնական ներդրումներից էին փոփոխական աստղերի հայտնաբերման մեթոդը լուսանկարերի վրա և Հերկուլեսի X-1 կրկնակի աստղերի համակարգում ռենտգենյան ճառագայթման աղբյուրի հայտնաբերումը։

Փոքր մոլորակների կենտրոնի տվյալներով Կուրոչկինը հայտնաբերել է երկու աստերոիդ 1972 և 1983 թվականներին, որոնցից մեկը նա հայտնաբերել է Նատալյա Մետլովայի հետ համատեղ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]