Նիկոլայ Կուդաշև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Կուդաշև
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունվարի 26, 1958(1958-01-26) (66 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ

Նիկոլայ Կուդաշև (ռուս.՝ Никола́й Риша́тович Куда́шев, հունվարի 26, 1958(1958-01-26), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը և 1988 թվականին Հեռավոր Արևելքի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1981 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1981-1985 թվականներ՝ Սինգապուրում ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
  • 1992-1996 թվականներին Ֆիլիպիններում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության աշխատակից։
  • 1999-ից մինչև 2005 թվականը Հնդկաստանում եղել է Ռուսաստանի Դաշնության խորհրդական, ավագ խորհրդական, խորհրդական-դեսպանորդ։
  • 2005 թվականից մինչև 2010 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության րատաքին գործերի նախարարության նոր կանչերի և սպառնալիքների հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2010 թվականի օգոստոսի 27-ից մինչև 2015 թվականի մարտի 2-ը Ֆիլիպինների Հանրապետությունում և Պալաուի Հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2][3]։
  • 2014 թվականի մարտի 14-ից մինչև 2015 թվականի մարտի 2-ը Միկրոնեզիայի Դաշնային Նահանգներում և Մարշալյան կղզիներում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4][5]։
  • 2015 թվականի մինչև 2017 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության տնօրենի տեղակալ։
  • 2017 թվականի օգոստոսի 18-ից համարվում է Հնդկաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[6]։

Ազատ տիրապետում է չինարենին ևանգլերենին[7]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2013 թվականի մայիսի 8)[8]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2019 թվականի հունիսի 11)[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента Российской Федерации от 27.08.2010 № 1078 «О назначении Кудашева Н. Р. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Филиппины»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 11-ին.
  2. «Указ Президента Российской Федерации от 27.08.2010 № 1079 «О назначении Кудашева Н. Р. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации Республике Палау по совместительству»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 11-ին.
  3. 3,0 3,1 Указ Президента Российской Федерации от 02.03.2015 № 106 «О Кудашеве Н. Р.»
  4. «Указ Президента Российской Федерации от 14 марта 2014 года № 142 «О назначении Кудашева Н. Р., Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации в Республике Филиппины и в Республике Палау по совместительству, Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Федеративных Штатах Микронезии по совместительству»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
  5. «Указ Президента Российской Федерации от 14 марта 2014 года № 143 «О назначении Кудашева Н. Р. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Маршалловы Острова по совместительству»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
  6. Указ Президента Российской Федерации от 18.08.2017 № 380 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Республике Индии»
  7. КУДАШЕВ НИКОЛАЙ РИШАТОВИЧ назначен Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Филиппины - Филиппины - Министерство иностранных дел Российской Федераци...
  8. Указ Президента Российской Федерации от 08.05.2013 № 481 «О присвоении дипломатических рангов»
  9. Указ Президента Российской Федерации от 11.06.2019 № 257 «О присвоении дипломатических рангов»(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]