Նիկոլայ Կորսուն
Նիկոլայ Կորսուն | |
---|---|
![]() | |
հունվարի 8, 1877 - նոյեմբերի 14, 1958[1] (81 տարեկան) | |
Ծննդավայր | Կարսի մարզ |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Վվեդենսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Գենշտաբի ակադեմիա |
Պարգևներ |
Նիկոլայ Գեորգիևիչ Կորսուն (ռուս.՝ Николай Георгиевич Корсун, հունվարի 8, 1877, Կարսի մարզ - նոյեմբերի 14, 1958[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային ռազմական պատմաբան, գեներալ-լեյտենանտ (1940), պրոֆեսոր (1938), ռազմական գիտությունների դոկտոր (1941)։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-1918) ծառայել է Կովկասյան ռազմաճակատում։ 1918 թվականից կամավոր մտել է կարմիր բանակ։ Եղել է ռազմական պատասխանատու պաշտոններում (1918-1922)։ Գիտա-մանկավարժական աշխատանք է կատարել Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում (1922-1954)։
Կորսունի ուսումնասիրությունները հիմնականում վերաբերում են առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան և Բալկանյան ռազմաճակատների իրադարձություններին։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Կորսունը մասնակցել է Կովկասյան գլխավոր լեռնաշղթայի պաշտպանության պլանների մշակմանը։ Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի 2 շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Корсун Николай Георгиевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 663)։ ![]() |
- Հունվարի 8 ծնունդներ
- 1877 ծնունդներ
- Նոյեմբերի 14 մահեր
- 1958 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Վվեդենսկյան գերեզմանատանը թաղվածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Խորհրդային պատմաբաններ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Խորհրդային հուշագիրներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- Ռազմական պատմաբաններ
- Գեներալ-լեյտենանտներ
- Խորհրդային պրոֆեսորներ