Նիկոլայ Կարտոզիա
Նիկոլայ Կարտոզիա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ |
Մասնագիտություն | մենեջեր, լրագրող, media manager, կինոպրոդյուսեր, կոմպոզիտոր և դասական կոմպոզիտոր |
Ծնողներ | հայր՝ Q60831858? |
Պարգևներ և մրցանակներ |
Նիկոլայ Կարտոզիա (ռուս.՝ Николай Борисович Картозия, մայիսի 5, 1978, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս հեռուստատեսային գործիչ, մեդիա մենեջեր, լրագրող, կոմպոզիտոր։ «ՊրոֆՄեդիա ՏՎ» հեռուստաընկերության տնօրեն և «Պյատնիցա» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն (2012 թվականից)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Կարտոզիան ծնվել է լեռնահանքային արդյունաբերության և ստորգետնյա շինարարության բնագավառի մասնագետ Բորիս Կարտոզիայի ընտանիքում՝ 1940 թվականի նոյեմբերի 23-ին, վերջինս տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԲԳԱ-ի և Ուկրաինայի լեռնային գիտությունների ակադեմիկոս, Ա. Ա. Սկոչինսկու անվան պետական մրցանակի դափնեկիր
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին ավարտել է մոսկովյան № 637 դպրոցը (այժմ` Ն. Գ. Կուզնեցովի անվան №1465 դպրոց»)։ 2000 թվականին ավարտել է ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը[2]։ Սովորել է ասպիրանտուրայում։ Հետազոտական հետաքրքրություններ՝ Կոգնիտիվ լեզվաբանություն[3]։ Գիտական ղեկավար՝ Միխայիլ Աբրամովիչ Շտուդիներ[4]։
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՕԱշխատում է հեռուստատեսությունում 1999 թվականից։ 2000 թվականից աշխատել է որպես թղթակից և գլխավոր խմբագիր ՌՏՌ հեռուստաընկերության «Վեստի» ծրագրում[1]։
2001 թվականին անցնում է ՆՏՎ հեռուստաընկերություն[1]։ 2001-2004 թվականներին նա ՆՏՎ հեռուստատեսության Լեոնիդ Պարֆյոնովի «Նամեդնի» ծրագրի գլխավոր խմբագիրն էր[5][6]։
2004-2006 թվականներին ՆՏՎ Տեղեկատվական հեռարձակման տնօրինության խմբագիր, հատուկ նախագծերի բաժնի գլխավոր խմբագիր[1]։ 2004-2008 թվականներին աշխատել է որպես գլխավոր խմբագիր «Մասնագիտությունը՝ լրագրող»-ում[7]։
2006-2012 թվականներին ՆՏՎ-ի հեռարձակման տնօրեն[8][9]։
Կորտոզյան մասնակցել և ստեղծել է այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են՝ «Ծրագիրը առավելագույն», «Չետա Պինոչետով», «Գլխավոր հերոս», «Դու ծիծաղելի ես», «Ռուսական սենսացիաներ», «Ռուսները չեն հանձնվում», «Կենտրոնական հեռուստատեսություն», «НТВшники», «Իմ խոստովանությունը», «Հաղթել է քաղցկեղը», «Համառուսական խաբեության պատմություն», «Վերջին խոսքը», «Պավել Լոբկովի գիտական դետեկտիվները» և այլն[10][11][12]։
2012 թվականի հունվարին նա հեռացավ ՆՏՎ հեռուստաալիքից[13]։ Միևնույն ժամանակ, մինչև դեկտեմբերի 23-ը, նա շարունակեց աշխատել «Կենտրոնական հեռուստատեսություն»-ում, որպես անկախ աշխատող[14]։ 2012 թվականի հունիսի 14-ին նշանակվել է «ՊրոֆՄեդիա ՏՎ» հեռուստաընկերության նախագահ, որը ներառում էր «2x2», «ՏՎ 3» և «ՄՏՎ Ռոսիա» ալիքները։ 2012 թվականի հունիսից մինչև 2013 թվականի մայիսը, «ՄՏՎ Ռոսիա» հեռուստաալիքի գլխավոր տնօրենը փոխարինեց Ռոման Սարկիսովին` կայացած պաշտոնում[15]։
Նա «Ողջերը» բանաստեղծական հեռուստանախագծի հեղինակն է[16]։
«Դոժդ» հեռուստաալիքի թղթակից Անտոն Ժելնովի «Բրոդսկին պոետ չէ» վավերագրական ֆիլմի հեղինակն է (ցուցադրվել է 2015 թվականի մայիսի 24-ին «Առաջին ալիք»-ով)։
2017 թվականի փետրվարի 10-ին «Առաջին ալիքի» եթերում ցուցադրվել է «Սաշա Սոկոլով։ Վերջին ռուս գրողը» ֆիլմը, որի հեղինակներն էին Կարտոզիան և Ժիլնովը[17]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրում է պոեզիան[18]։ Գրում է «իր համար» դաշնամուրային երաժշտություն։ Ամուսնացած չէ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակ`լրատվամիջոցների ոլորտում (2017 թվականի դեկտեմբերի 13), հեռուստատեսության նոր ստեղծագործական ձևաչափերի համար[19]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Картозия Николай Борисович». Газпром-Медиа. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Наш дом на Моховой» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Николай Картозия: «Не страшно прослыть желтым, страшно прослыть продажным» (интервью) — Медиа — OpenSpace.ru
- ↑ «Николай Картозия: Я не буду смотреть, как ты сдаешь этот экзамен». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
- ↑ С НТВ ушел сотрудник, значительно определявший нынешний облик телеканала
- ↑ «Перед разлукой». Известия. 2003 թ․ փետրվարի 7.
- ↑ «Николай Картозия. Биография бывшего "НТВшника"». Первое интернет-телевидение. 2012 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «НТВ покидают некриминальные личности. Лобков, Вацуева и Арканов». Газета.ру. 2006 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
- ↑ С НТВ ушел директор праймового вещания
- ↑ «Специально без НТВ: «Лента.ру» вспоминает лица «четвертой кнопки» последнего десятилетия». lenta.ru. 2013 թ․ հոկտեմբերի 25.
- ↑ «О star, ты вовсе не стар!». Собеседник. 2007 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Директор праймового вещания НТВ Николай Картозия: «Без скандала нет канала...»». Կոմսոմոլսկայա պրավդա. 2009 թ․ դեկտեմբերի 28.
- ↑ «НТВ покидает «отец» «Программы максимум» и «Центрального телевидения»». Կոմսոմոլսկայա պրավդա. 2012 թ․ հունվարի 25.
- ↑ Ъ-Газета — Картозия Николай Борисович
- ↑ «Телеканалы "ТВ3", MTV и "2х2" возглавил выходец с НТВ». dp.ru. 2012 թ․ հունիսի 14.
- ↑ «НИКОЛАЙ КАРТОЗИЯ ОСУЩЕСТВИЛ НЕ ТОЛЬКО СВОЮ МЕЧТУ». Мир новостей. 2013 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Николай Картозия и Антон Желнов про свой фильм о Саше Соколове и его отношениях с Бродским и русской культурой». Афиша. 2017 թ․ փետրվարի 2.
- ↑ «Мы не старые пердуны в ондатровых шапках»
- ↑ «Распоряжение Правительства Российской Федерации от 13 декабря 2017 г. N 2796-р "О присуждении премий Правительства Российской Федерации 2017 года в области средств массовой информации"». Российская газета. 2017 թ․ դեկտեմբերի 25.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|